Գրիգոր Է. Անաւարզեցի
Գրիգոր Է. Անաւարզեցի (1240-ականներ կամ անհայտ[1] - 1307[1]), կաթողիկոս, կոչուած է նաեւ «Ջրող», «Երգեցող», «Երկրորդ Վկայասէր», «Մեծքարեցի»։
Գրիգոր Է. Անաւարզեցի | |
---|---|
Ծնած է | 1240-ականներ կամ անհայտ[1] |
Մահացած է | 1307[1] |
Մասնագիտութիւն | հոգեւորական |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[1] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Կիլիկիոյ Անաւարզա քաղաքը: Կրթութիւնը ստացած է Մեծ Քարի Մեծ Այրի վանքը, տիրապետած է ասորերէնի, յունարէնի եւ լատիներէնի, հմտացած է երաժշտութեան եւ բանաստեղծութեան մէջ: Հետագային ստանձնած է Մեծ Քարի ուխտի առաջնորդութիւնը:
1263-էն մինչեւ Կաթողիկոս դառնալը Անաւարզայի արքեպիսկոպոսը եղած է: 1292-ին, երբ Հայոց կաթողիկոսանիստ հանդիսացող Հռոմկլան կ'իյնայ եւ Հայոց Կաթողիկոսը Եգիպտոս կը տարուի, նորընտիր Կիլիկիոյ Հայոց Վեհափառ՝ Գրիգոր Է. Անաւարզեցին, կաթողիկոսական աթոռը 1293-ին կը տեղափոխէ Սիս եւ երկրի փրկութեան համար յոյսերը կը կապէ Հռոմի Պապին: Կաթողիկոսի եւ Հեթում Բ. թագաւորի ջանքերով կաթողիկոսանիստ Հռոմկլայէն Եգիպտոս տարուած Սրբազան Մասունքները կը վերադառնան Սիսի վեհարանը 1301 թուին:
Գրիգոր Է. Անաւարզեցի Կաթողիկոսը իր գահակալութեան ողջ տեւողութեան, երկրի արտաքին բոլոր յարաբերութիւնները ինք վարած է, ինչպէս եւ պետական-քաղաքական խնդիրներու լուծման համար աջակցութիւն ստացած է Հռոմէն:
Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոս՝ Գրիգոր Է. Անաւարզեցիի վախճանումէն ետք, Կոստանդին Գ. Կեսարացին Կաթողիկոս ընտրուած է, որ դարձեալ Կաթողիկէ դաւանանքին հաւատացող Հայրապետ մը եղած է[2]:
Նախորդը՝ Ստեփանոս Դ․ Հռոմկլայեցի |
Կաթողիկոս 1293–1307 |
Յաջորդը՝ Կոնստանդին Գ․ Կեսարացի |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Մտաւորական-Կաթողիկոսներ եւ հոգեւորականներ` լուսարձակի տակ։ ԳՐԻԳՈՐ Է. ԱՆԱՒԱՐԶԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ (1240_1307) - Բ Մաս - Vatican News»։ www.vaticannews.va (հայերեն)։ 2023-07-27։ արտագրուած է՝ 2023-07-29