Եուրի Յովհաննիսեան
Եուրի Ցոլակ Յովհաննիսեան (ռուս.՝ Юрий Цолакович Оганесян, 14 Ապրիլ 1933[1], Տոն Ռոսթոֆ, Խորհրդային Միութիւն), Խորհրդային յայտնի գիտնական, բնագէտ, հիւլէական բնագիտութեան մասնագէտ, միջուկային ֆիզիկայի մասնագէտ, փրոֆէսօր (1981), ՌԳԱ (Ռուսիոյ գիտութիւններու ակադեմիա) ակադեմիկոս (1997, թղթակից անդամ՝ 1990 թուականէն)։
Եուրի Յովհաննիսեան ռուս.՝ Ю́рий Цола́кович Оганеся́н | |
---|---|
| |
Ծնած է | 14 Ապրիլ 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Տոն Ռոսթոֆ, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Ռուսիա |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան?[1] |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ? |
Ազդուած է | Գեորգի Ֆլյորով? |
Մասնագիտութիւն | միջուկային ֆիզիկոս, ֆիզիքոս |
Աշխատավայր | Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ?[1] |
Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[2], Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա? եւ Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
Խմբագրել1956 թուականին աւարտած է Մոսկուայի ճարտարագիտաբնագիտական ինստիտուտը։ 1976-1989 թուականներուն եղած է Տուպնայի միջուկային հետազօտութիւններու միացեալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային յետադիմական շարժումներու տարրալուծարանի փոխտնօրէն, 1989-1997 թուականներուն՝ տնօրէն, 1997 թուականէն՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թուականէն՝ նոյն տարրալուծարանի ծանր միջուկներու հետազօտման բաժնի պետ[3]։ 1969-1970 թուականներուն՝ Փարիզի համալսարանի փրոֆէսօր, Երեւանի պետական համալսարանի, Ֆրանքֆուրթի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարաններու պատուաւոր տոքթոր։
Անդամակցութիւն
Խմբագրել- Ռուսաստանի գիտութիւններու ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ (1990), ակադեմիկոս (2003)
- Սերպիոյ Գիտութեան եւ գեղարուեստի ակադեմիայի արտասահմանեան անդամ (2003)
- ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ (2006)
Գործունէութիւն
ԽմբագրելԱշխատանքները կը վերաբերին փորձարարական միջուկային բնագիտական եւ արագացուցչային տեխնիկային։ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ կատարուած են գերծանր քիմիական տարրերու համադրութեան բազմաթիւ փորձեր, մշակուած են այդ տարրերու յատկութիւններու հետազօտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերու (104-108 աթոմային կարգահամարով) արհեստական համադրոյթի բնագաւառին մէջ կատարուած 11 յայտնագործութիւններու համահեղինակ է։ Ղեկավարած է ծանր միջուկներու արագացուցիչներու ստեղծման աշխատանքները եւ հետազօտած են այդ միջուկներու շարժումներու մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկներու յատկութիւնները։
Ղեկավարած է կիրառական նշանակութեան հետազօտութիւններ՝ միջուկային թաղանթներու ստացման արհեստագիտութեան, ռատիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոթոփներու արտադրութեան մշակման բնագաւառներուն մէջ, նախագծած եւ կառուցած է կոմպակտ ելեկտրոնային արագացուցիչներ (միկրոթօներ)՝ կարճ կեանքի տեւողութեամբ իզոթոփներու արտադրութեան համար[4]։
Յովհաննիսեան մեծ ներդրում ունի գերծանր քիմիական տարրերը յայտնաբերելու եւ ուսումնասիրելու գործին մէջ։ «Պի.Պի.Սի.» Լոնտոն կը յայտարարէ, թէ՝ տեսական ու կիրառական տարրաբանութեան եւ բնագիտութեան միջազգային միութիւնները 8 Յունիս 2016-ին միասնաբար կը յայտարարեն, թէ անցեալ Յունուարին հաստատուած Մենտելէեւի աղիւսակին մէջ[5] քիմիական չորս նոր տարրերուն անունները որոշուած են արդէն, եւ թէ` անոնցմէ մէկը պիտի կոչուի հայ տարրաբան Եուրի Յովհաննիսեանի անունով: Ան կը հանդիսանայ երկրորդ գիտնականը, որուն կենդանութեան իր անունով կը մկրտուի քիմիական նոր տարր մը` թիւ 118-ը, որ Օկանեսոն (Og) պիտի կոչուի[6]:
Մրցանակներ
Խմբագրել- ՀամԼԿԵՄ մրցանակ, 1967
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1975
- Ի. Վ. Կուրչատովի անուան ԽՍՀՄ ԳԱ մրցանակ, 1989
- Գ. Ն. Ֆլիւմրովի անուան Միջուկային Հետազօտութիւններու Միացեալ Ինստիտուտի մրցանակ, 1993
- Ալեքսանտր վոն Հումպոլտթի անուան մրցանակ, 1995
- Եւրոպական բնագիտութեան ընկերութեան Լիզա Մեյթների անուան մրցանակ, 2000
- Եուրի Յովհաննիսեանի պատիւին Մենտելէեւի պարբերական համակարգի 118-րդ տարրը անուանուելու է անոր անունով։ Առաջարկուած է «օկանեսոն» անունը Og նշանով[7][8]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-615.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Միջուկային ֆիզիկայի բնագաւառում յայտնի գիտնական Եուրի Յովհաննիսեանը կը հանդիպի ԵՊՀ ուսանողների հետ
- ↑ «Նոր Քիմիական Տարր Հայ Գիտնականին Անունով»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-13-ին։ արտագրուած է՝ 2016-06-16
- ↑ Քիմիական Նոր Տարր Մը Եուրի Յովհաննիսեանի Անունով Կը Մկրտուի
- ↑ «Названия новых химических элементов 113, 115, 117 и 118» (ռուսերեն)։ ОИЯИ։ 2016-06-08։ արտագրուած է՝ 2016-06-08
- ↑ «Մենդելէեւի աղիւսակի նոր՝ 118-րդ տարրը կ'անուանուի հայազգի փրոֆէսօր Եուրի Յովհաննիսեանի պատուին»։ tert.am։ 8 Յունիս 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 9 Յունիս 2016