Եուրի Սահակով
Եուրի Սուրէն Սահակով (ռուս.՝ Юрий Суренович Сааков, 25 Փետրուար 1937, Եալթա, ՌԽՖՍՀ – 13 Մարտ 2004, Մոսկուա, ՌԴ), խորհրդային հայ կինոբեմադրիչ, սենարիստ, գրող։
Եուրի Սահակով | |
---|---|
Ծնած է | 25 Փետրուար 1937 |
Ծննդավայր | Եալթա, Ռուսիոյ ԽԴԸՀ |
Մահացած է | 13 Մարտ 2004 |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն |
Կաղապար:Country data ԽՍՀՄ ԽԸՀՄ Կաղապար:Country data ՌԴ Ռուսիոյ դաշնութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Տեսակ | կինոկատակերգություն? եւ երաժշտական ֆիլմ? |
Մասնագիտութիւն | կինոբեմադրիչ, սենարիստ, գրող |
Աշխատավայր |
Էկրան? Ostankino? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԵուրի Սահակով, ծնած է 1937 թուականին Եալթայի մէջ, ուր անցուցած է մանկութիւնը։ Դաստիարակուած է մօր՝ Տաիսիա Բակշեեւայի եւ տատի կողմէն։ 1955 թուականին երթալով Մոսկուա՝ ընդունուած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը՝ Միքայէլ Ռոմի արուեստանոցը։ Մոսկուայի մէջ հանդիպած է հօր՝ Սուրէն Սահակեանի հետ, որ առաջին քաղաքային հիւանդանոցին մէջ բժիշկ էր եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կ'օգնէր ռազմաճակատին մէջ։
1959 թուականին ՎԳԻԿ-ը աւարտելէ ետք ընկերացաւ իր ուսուցչի՝ խորհրդային բեմադրիչ Գրիգորի Ալեքսանդրովի հետ, որուն կնոջ՝ Լիւբով Օրլովայի մասին յետագային հուշագիր գրեց («Любовь Орлова: 100 былей и небылиц», Մոսկուա, 2002)։ Հայրենական կինոյի պատմութեան շարք մը հրապարակումներու հեղինակ է՝ Կինոյի արուեստին մէջ Կինոգիտական նոթեր, Նոր աշխարհ եւ այլն[1]։ Իր գործունէութեան շնորհիւ խորհրդային յայտնի երգիչներ Իվան Սեմենովիչի եւ Լիւտմիլա Զիքինայի ընկերն էր։
1960 թուականէն կը դառնայ «Էքրան» ստեղծագործական միաւորման բեմադրիչը։ 1960-1970-ական թուականներուն կը գրէ «Голубой огонек» ժամանցային ծրագրի սենարները։
Աշխատած է «Օսթանքինոյ» հեռուստաընկերութեան մէջ, սակայն ու ժամանակ ստիպուած էր հեռանալ հեռուստատեսութեան ոլորտէն։ Թոշակի անցնելէ ետք սկսաւ գիրքեր գրել։
Եուրի Սահակովի ֆիլմերուն մէջ նկարահանուած են դերասաններ Պելլա Ախմադուլինան, Ալեքսանտր Բելյավսկին, Բարբարա Բրիլսկան, Նաթալիա Վարլեյը,Եկատերինա Վասիլեւան, Անտոնինա Դմիտրիեւան, Սաշա Կոբոզեւը, Սաւելի Քրամարովը, Նաթալիա Քրաչքովսքաեան, Անաթոլի Քուզնեցովը, Լէոնիտ Քուրավլեովը, Անդրէյ Մյագկովը, Ռոտիոն Նահապետովը, Եուրի Նիքուլինը[2]։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԲեմադրիչ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1991 | Յիշողութիւններ «Կովերու երթի» մասին |
1989 | Վալերի Զոլոտուխին․ Աշխատանքի ազատ ժամանակ |
1987 | Եւս մէկ ժպիտ |
1982 | Ակրոբատ Թամարա Լեազգինան |
1981 | Պուշկինի հեքիաթները |
1977 | «Կապոյտ գրքի» էջերով |
1977 | Այս անհաւանական երաժիշտները կամ
Շուրիկի նոր երազատեսութիւնները |
1976 | Անյաջողակներու անսամպլը |
1974 | Քու անունը |
1974 | Իլյինսկին Զոշչենկոյի մասին |
1973 | Այս ուրախ մոլորակը |
1971 | Այս տարբեր, տարբեր, տարբեր դէմքերը |
1969 | Առեւանգում |
1967 | Ամենաբարձրը․․․ |
1966 | Ռուսական անտառի հեքիաթները |
1965 | Կէս գիշերէն ետք |
1964 | Հաւաքէք Վեներան |
Սենարիստ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1991 | Յիշողութիւններ «Կովերու երթի» մասին |
1987 | Եւս մէկ ժպիտ |
1982 | Ակրոբատ Թամարա Լեազգինան |
1977 | Այս անհաւանական երաժիշտները կամ
Շուրիկի նոր երազատեսութիւնները |
1973 | Այս ուրախ մոլորակը |
1971 | Այս տարբեր, տարբեր, տարբեր դէմքերը |
1967 | Ամենաբարձրը․․․ |
1966 | Ռուսական անտառի հեքիաթները |
1965 | Կէս գիշերէն ետք |
Մատենագրութիւն
Խմբագրել- Сааков Ю.С. Любовь Орлова։ Суперзвезда на фоне эпохи. - М.։ Алгоритм, 2007. - 319 с. - (Юбилеи). - ISBN 978-5-9265-0345-3
- Сааков Ю. Любовь Орлова. 100 былей и небылиц. - М.։ Алгоритм, 2002. - ISBN 5-9265-0053-2
- Сааков Ю. С. Неизвестная Орлова։ 100 анекдотов про звезду, ее мужа и С. Эйзенштейна. - М.։ Алгоритм. ЭКСМО, 2011. - 286 с. - (Гении и злодеи). - ISBN 978-5-699-53554-5
- Сааков Ю. "Как одна из чудесных струй света..." // Муз. жизнь. - 2004. - № 6. - С. 34-37։ ил. - ISSN 0131-2383
- Сааков Ю. А все из-за Хрущева и Э. Рузвельт!..։ История одного несостоявшегося издания // Муз. жизнь. - 2003. - № 11. - С. 38-40։ ил. - ISSN 0131-2383