Երուանդ Երկանեան
Երուանդ Վահան Երկանեան (15 Նոյեմբեր 1951[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգահան, ջութակահար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2011)։ Դաշնակահար, խմբավար Սեդրակ Երկանեանի եղբայրը։
Երուանդ Երկանեան |
---|
Կենսագրութիւն
ԽմբագրելԵրուանդ Երկանեանը ծնած է 1951-ին Գիւմրի։ Երաժշտական կրթութիւնը ստացած է 5 տարեկանէն սկսեալ՝ հետեւելով ջութակի դասերու։ 1970 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան բարձրագոյն երաժշտանոցը երգահան (փրոֆեսոր` Գ. Եղիազարեան) եւ ջութակի (փրոֆեսոր` Հ. Վարդանեան) բաժինները։ 1978 թուականին աւարտած է նոյն երաժշտանոցի ասպիրանտուրան՝ փրոֆէօոր Գ. Եղիազարեանի ղեկավարութեամբ։ 1975-1994 թուականներուն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցի մէջ։ 1987-1994 թուականներուն եղած է հայկական հնագոյն երաժշտութեան «Տաղարան» անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու խմբավարը, որուն ընթացքին մշակած է աւելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թուականէն սկսեալ եղած է Պէյրութի «Գուսան» երգչախումբի ղեկավարը, 1996 թուականէն՝ «Հայաստան» նուագախումբի ղեկավար, 1999 թուականէն՝ «Մադրիգալ» անսամպլի ղեկավար, 2000 թուականէն՝ «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի տնօրէն։
Երուանդ Երկանեանին գործերը հնչած են ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Անգլիոյ, Շուէտի, Ֆինլանտայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Արժանթինի, Լիբանանի եւ այլուր[2]:
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- Օփերա՝ «Շուշանիկ» (1981)
- Պալէթ-օփերա՝ «Մոկաց Միրզա» (1978)
- Խորեոգրաֆիկ կանտատ՝ «Վահագնի Ծնունդը» (1987)
- Պալէթ՝ «Օրեստ» (1974)
- Պալէթ՝ «Էտիպ Արքայ» (1976) (Ուաշինկթըն 1983, Մոսկուա 1984)
Սիմֆոնիաներ
- N 1 «Ինքնադիտողութիւն» (1977)
- N 2 «Հայկ Եւ Բել» (1978)
- N 3 «Անցորդների Ձայներ» (1984)
- N 4 «Նեմեսիս» (1986)
նուագաերգութիւններ
- Դաշնամուրի համար N 1 եւ N 2 (1975-1980)
- Ջութակի եւ դաշնամուրի համար (1971)
- Սրինգի եւ դաշնամուրի համար (1978)
Կոչումներ եւ մրցանակներ
Խմբագրել- Մեծի Տանն Կիլիկիոյ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1993
- ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2011)[3]:
- ՀՀ մշակոյթի նախարարութեան Ոսկե մետալ, 2016[4]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Երուանդ Երկանեանի կենսագրութիւնը avproduction.am կայքին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-28-ին։ արտագրուած է՝ 2019-01-09
- ↑ «Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-07-02-ին։ արտագրուած է՝ 2019-01-09
- ↑ Հայ ժամանակակից երաժշտարուեստի զարգացման գործին մէջ ունեցած նշանակալի աւանդի համար, ինչպէս նաեւ ծննդեան 65-ամեակի կապակցութեամբ երգահան, ՀՀ վաստակաւոր գործիչ Երուանդ Երկանեանը պարգեւատրուած է ՀՀ մշակոյթի նախարարութեան Ոսկէ մետալով