Երուանդ Մանարեան
Երուանդ Մանարեան (10 Օգոստոս 1924, Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան - 19 Փետրուար 2020, Երեւան, Հայաստան[1]), հայ դերասան, բեմադրիչ, շարժանկարներու ուրուագիծ գրող։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2003)։ Բեմադրիչ՝ Արման Մանարեանի եղբայրը, Քրիստ Մանարեանի հայրը։
Երուանդ Մանարեան | |
---|---|
| |
Ծնած է | 10 Օգոստոս 1924 |
Ծննդավայր | Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան |
Մահացած է | 19 Փետրուար 2020 (95 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | դերասան, գրագէտ, հեղինակ, բեմադրիչ |
Երեխաներ | Քրիստ Մանարեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԵրուանդ Մանարեան, ծնած է Արաք՝1924-ին։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղի Հայկազեան դպրոցին մէջ, ապա՝ Թեհրանի Ամերիկեան եւ պարսկական քոլէճներուն մէջ։ 1946-ին, ներգաղթած է Հայաստան։ Սորված է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկէն ներս, որու բեմադրական կամ բեմավարութեան բաժանմունքը աւարտած է 1952-ին:
Իբրեւ դերասան եւ բեմադրիչ՝ աշխատած է Երեւանի Յ. Պարոնեանի երաժշտական կոմիտէի եւ Գ. Սունդուկեանի թատրոններուն մէջ։ 1957-1959 թուականներուն, եղած է Յովհաննէս Թումանեանի անուան տիկնիկային թատրոնի գլխաւոր բեմադրիչը։ 1988-էն՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-արուեստանոցի գեղարուեստական ղեկավարը։ 1959-1961 թուականներուն, նոյն պաշտօնը վարած է «Գորիս»ի թատրոնին մէջ:
2007-էն՝ Քիեւի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարուեստական ղեկավար եղած է։ Այնուհետեւ, աշխատած է Երեւանի փաստագրական շարժանկարներուն արուեստանոցին մէջ եւ «Երեւան» համախմբման մէջ։ Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխաւոր բեմադրիչն է։
Շուշիի մէջ, բացուած է Երուանդ Մանարեանի անուան տիկնիկային թատրոն[2]։
Ստեղծագործական ուղի եւ ճանաչում
ԽմբագրելՆկարահանած է վաւերագրական եւ գեղարուեստական շարք մը շարժանկարներ, ինչպէս՝ «Հայկական Մանրանկարչութիւն», «Միքայէլ Նալպանտեան», «Կառամատոյցի կրպակը», «Լոյս», «Դեղերու Ծնունդը», «Նորէն եկաւ Ամառը» եւ այլն։
Գրած է պատմութեան թատերական ուրուագիծներ՝ «Տժվժիկ»[1], «Տէրն ու Ծառան», «Սպիտակ Ափեր» եւ այլ շարժանկարներու համար։ Մամուլին մէջ հրատարակուած է պատմուածքներ եւ յօդուածներ[3]։
Մրցանակներ եւ պարգեւներ
ԽմբագրելԲեմադրութիւններ
Խմբագրել- Յովհաննէս Թումանեանի «Հազարան բլբուլ»
- Յովհաննէս Թումանեանի «Անյաղթ Աքլորը»
- Երուանդ Մանարեան, «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամութեան Ջահ» միջազգային տօնահանդէսի մրցանակ, Զեստաֆոն, Վրաստան, 1987)
- Շիրուանզադէի «Պատուի համար»
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԴերերը Կինոյի մէջ
ԽմբագրելՏարեթիւ | Շարժանկար | Դեր |
---|---|---|
1997 | Հարսնացուն Ջերմուկէն | |
1992 | Ընկեր Փանջունի | Սարսափունի |
1985 | Կապիտան Առաքել | Կապիտան Առաքել |
1983 | Մասնաւոր Դէպք | |
1978 | Եւս Հինգ Օր | Աթաեան |
1978 | Արեւիկ | Մարտուն |
1977 | Խոհարարները եկած են Մրցոյթի | Երուանդ |
1967 | Նորէն Ամառ եկաւ | Սողօ |
1975 | Հարսնացուն Հիւսիսէն | Երուանդ |
1973 | Քաոս | Սուլեան |
1972 | Վերադարձ | փրօֆ. Բաբգէն Սէթեան |
1969 | Մորկանի խնամին | Բեռնար |
1967 | Կարինէ | Լուսանկարիչ |
1966 | Մեր Քաղաքի Մարդիկ. Քայլերթ |
Բեմադրիչ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1976 | Ժառանգները |
1975 | Նորէն Ամառ Եկաւ |
1975 | Ծիածանի Բոլոր Գոյները |
1971 | Борозда Маркара |
1969 | Լոյս |
1968 | Միքայէլ Նալպանտեան |
1968 | Ларёк на перроне |
1967 | Դեղանիւթի Ծնունդը |
1967 | Հոկտեմբերեան Օրերը Հայաստանի մէջ |
1967 | Քննութիւններ |
1966 | Հայկական Մանրանկարներ |
Շարժանկարներու Ուրուագիծ Գրող
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1985 | Քափիդան Առաքել |
1977 | Խոհարարները Եկած են Մրցոյթի |
1975 | Նորէն Ամառ Եկաւ |
1975 | Հանապազօրեայ Մեր Ջուրը |
1973 | Լոյսը եւ Ստուերները |
1968 | Ларёк на перроне |
1968 | Հանդիպում Ցուցահանդէսին Մէջ |
1967 | Դեղանոյթի Ծնունդը |
1967 | Հոկտեմբերեան Օրերը Հայաստանին Մէջ |
1967 | Քննութիւններ |
1962 | Տէրն ու Ծառան |
1961 | Տժվժիկ |
1959 | Հայրենի Հողի Վրայ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 MassisPost։ «Երուանդ Մանարեան (Յիշատակի Մտորումներ) | Armenian News By MassisPost» (en-US)։ արտագրուած է՝ 2020-09-26
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 284
Արտաքին Յղումներ
Խմբագրել- Երուանդ Մանարեանի մասին kino-teatr.ru կայքին մէջ
- Մեր Կորուստները. Սահացած Է Անուանի Դերասան, Բեմադրիչ Երուանդ Մանարեանը Archived 2021-01-27 at the Wayback Machine.