Արման Քրիստափոր Մանարեան (15 Դեկտեմբեր 1929(1929-12-15), Արաք, Իրան
Թեհրան, Իրան - 16 Փետրուար 2016(2016-02-16), Երեւան, Հայաստան), խորհրդային հայ շարժանկարի բեմադրիչ, սենարիստ, ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1975), դերասան Երուանդ Մանարեանի կրտսեր եղբայրը։

Արման Մանարեան
Ծնած է 15 Դեկտեմբեր 1929(1929-12-15)
Ծննդավայր Արաք, Իրան
Թեհրան, Իրան
Մահացած է 16 Փետրուար 2016(2016-02-16) (86 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, բեմադրիչ

Կենսագրություն

Խմբագրել

Արման Մանարեան ծնած է 1929 թուականին, Թեհրան։ 1946 թուականին ներգաղթաշ է Հայաստան։ Ուսանած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին, ապա՝ Երեւանի պետական երաժշտանոցին մէջ։ Այնուհետեւ ուսումը շարունակած է «Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական հիմնարկ»-ին մէջ։ 1961 թուականին նկարահանած է «Տժվժիկ» կարճ ժապաւէնի ֆիլմը։ Ետքը՝ «Կարինէ» (1967), «Հեղնար աղբիւր» (1971)[1], «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բիւրականի Աստղադիտարանը» եւ այլ ժապաւէններ։ Գրած է մի քանի ֆիլմերու սենարներ[2]։

Ան նաեւ «Սասնայյ ծռեր» գծանկարային երկար ժապաւէնին բեմադրողն ու բեմագրութեան հեղինակն է[3]: Սենարիոն թէեւ գոյութիւն ունեցածէ դեռեւս 1995 թուականէն, սակայն նկարահանումները սկսած են միայն 2001 թուականին եի աւարտած 2009 թուականին։ Հնարաւոր եղած է աւարտել տարեկան ընդամէնը 10 վայրկեաննոց հատուած։ «Սասնայ ծռեր» մանկական շարժանկարը բեմադրող ղեկավար եւ սենարի հեղինակ Արման Մանարեանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարեանը։ Երգահան Արման Մանարեանի որդին է՝ Հայկ Մանարեանը, եւ դաշնակահար ու երգահան Խաչիկ Սահակեանը։ «Սասնայ ծռեր»ու հերոսներուն ձայները հնչիւնաւորած են դերասաններ Կարէն Ջանիբեկեանը, Ժենիա Աւետիսեանը, Երուանդ Մանարեանն ու ուրիշներ։ մանկական շարժանկարին մէջ Խորէն Աբրահամեանի ձայնն ալ կը հնչէ։[4]

Մանարեան 2012 թուականին արժանացած է «Հայակ» հայկական ամենամեայ առաջին ժապաւէններու մրցանակաբաշխութեան յատուկ մրցանակին[5]:

Ֆիլմագրութիւն

Խմբագրել

Ռեժիսոր

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
1961 Տժվժիկ
1965 Բիւրականի աստղադիտարանը
1967 Կարինէ
1970 Մորգանի խնամին
1970 Հեղնար աղբիւր
1972 Վերադարձ
1975 Սպիտակ ափեր
1977 Արկածներ անտառում
1978 Եւս հինգ օր
1982 Պատմութիւն հայելու մասին
1984 Հող եւ ոսկի
1985 Կապիտան Առաքել
1988 Արցախ
1989 Վերականգնում
1992 Ընկեր Փանջունի
1995 Տգետը

Սենարիստ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
1970 Մորգանի խնամին
1967 Կարինէ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Արման Մանարեան»։ ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ (Հայերէն)։ 2018-05-05։ արտագրուած է՝ 2020-09-25 
  2. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 283-284 
  3. Մեր Կորուստները.
  4. Մուլտ-էպոս[permanent dead link]
  5. «Արման Մանարեանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-26-ին։ արտագրուած է՝ 2016-02-24