Կարէն Ջանիբեկեան

Կարէն Ջանիբեկեան (1 Յուլիս 1937(1937-07-01), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 22 Մարտ 2015(2015-03-22), Երեւան, Հայաստան[1]), հայ դերասան։

Կարէն Ջանիբեկեան
Ծնած է 1 Յուլիս 1937(1937-07-01)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 22 Մարտ 2015(2015-03-22) (77 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ
Մասնագիտութիւն դերասան, շարժապատկերի դերասան
Ծնողներ հայր՝ Գուրգէն Ջանիբէկեան
Երեխաներ Միքայել Ջանիբեկյան? եւ Սոս Ջանիբեկյան?

Ծնած է Երեւան։ 1966 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։ 1966-67 թթ. աշխատած է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնէն ներս, 1967-69 թթ.՝ Երեւանի Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնէն ներս։

Նկարահանուած է աւելի քան 50 ֆիլմերու մէջ՝ «Յատուկ Յանձնարարութիւն», «Սովի Ժամանակներից», «Չախ-չախ Թագաւորը», «Մորգանի Խնամին», «Քաոս», «Աշնան Արեւ», «Արեւիկ», «Խոշոր Շահում», «Մեզանից Երեքը», «Դէմքով Պատին», «Արիւն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան Ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ Որդու Վերադարձը» եւ այլ ֆիլմերու մէջ։

1970-ականներուն, հեռուստաթատրոնէն ներս, բազմաթիւ դերերով հանդէս եկած է։

Կարէն Ջանիբեկեանն արժանացած է բազմաթիւ մրցանակներու, պատուոյ գիրերու, պետական կոչումներու, ինչպէս նաեւ՝ ՀՀ Մովսէս Խորենացիի մետալին[2]։

2004 թուականին արժանացած է ՀՀ վաստակաւոր, 2010 թուականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը[3]։

Կարէն Ջանիբեկեանի հայրը դերասան Գուրգէն Ջանիբեկեանն է։

Ան մահացած է 2015 թուականի Մարտ 22-ին։

Ֆիլմագրութիւն

Խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ Դեր
1961 Ճանապարհ
1965 Արտակարգ Յանձնարարութիւն անարխիստ
1966 Սովի Ժամանակներից Անտրէ
1969 Չախ-չախ Թագաւորը
1970 Մորգանի Խնամին
1973 Քաոս Գրիշա
1975 Շէկ Ինքնաթիռ Զաքար
1976 Պաղտասարը Բաժանւում Է Կնոջից դատաւոր
1977 Յաւերժութեան Նշան
1977 Աշնան Արեւ Սիմոն
1978 Արեւիկ վարորդ
1979 Ամենալաւ Մարդը. Վերադարձի Ուղին ծերունի
1980 Խոշոր Շահում
1982 Սիրամարգի Ճիչը համր
1982 Ամենատաք Երկիրը Լեւոն պապ
1983 Վարսավիրը, որի քեռու գլուխը կծած-պոկած էր վարժեցրած վագրը հայրը
1983 Կիսակայարան
1983 Տէրը Սենիկ
1984 Ջոն Արքան լորտ
1985 Ապրիլ
1985 Մառախլապատ Ափեր Գուրգէն Ակոպով
1985 Բարի Լոյս
1985 [Կապիտան Առաքած Մատի
1985 Ո՞ւր Ես Գնում, Զինուոր
1986 Քանի Դեռ Ապրում Ենք գաղութի կառավարիչ
1986 Խաչմերուկի Դեղատունը Մուշեղ
1987 Յատակում բանուոր
1987 Հրաժեշտի Հինգ Նամակ
1987 Տասներեքերորդ Առաքեալը
1987 Մեզանից Երեքը
1988 Գաղտնի Խորհրդականը Միլիտոն
1989 Եւ Կրկնուելու է Ամէն ինչ
1989 Դէմքով դէպի Պատը Բժշկեան
1989 Ցլայծի Համաստեղութիւն գիժ
1989 Աճպարարը երաժիշտ
1990 Արիւն
1991 Ժամկէտը՝ Եօթ օր
1991 Կորուսեալ Դրախտ
1992 Որտե՞ղ Էիր, Մարդ Աստծոյ
1992 Ձայն Բարբառոյ... Յունուս
1993 Ընկեր Փանջունի դարբին Միքօ
1995 Լաբիրինթոս ծերունի
1999 Գնա Խաղաղութեամբ տրակտորի վարորդ
2000 Խենթ Հրեշտակ բանուոր
2001 Տղամարդու Աշխատանք ծեր ոստիկան
2001 Լռութեան Սիմֆոնիա նկարիչ
2002 Ճանապարհորդութիւն բանակի սպայ
2003 Երեւան Ջան
2004 Լովեմբեր
2005 Արահետ Լեւոնի հայրը
2007 Անառակ Որդու Վերադարձը
2009 Տաք Երկիր, Ցուրտ Ձմեռ
2013 Ապակէ Կախազարդ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը
  2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  3. ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին

Արտաքին յղումներ

Խմբագրել