Գուրգէն Ջանիբէկեան
Գուրգէն Ջանիբէկեան (18 (30) Մայիս 1897[1], Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 27 Սեպտեմբեր 1978[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ դերասան։
Գուրգէն Ջանիբէկեան | |
---|---|
| |
Ծնած է | 18 (30) Մայիս 1897[1] |
Ծննդավայր | Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
Մահացած է | 27 Սեպտեմբեր 1978[1] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երևանի ուսուցչական սեմինարիատ?[1] |
Մասնագիտութիւն | դերասան, թատերական ռեժիսոր |
Աշխատավայր |
Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն?[1] Աբելյան-Արմենյան թատերախումբ?[1] Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն[1] Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Երեխաներ | Կարէն Ջանիբեկեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Երեւան: Նախնական կրթութիւնը Երեւանի մէջ ստանալէ ետք, 1917-ին աւարտած է Երեւանի ռուսական ուսուցչական պատրաստութեան դասընթացքը:
Երիտասարդ տարիքէն Ջանիբէկեան մեծ սէր ունեցած է թատրերգութեան հանդէպ ու զանազան սիրողական թատերախումբերու հետ ելոյթներ ունեցած:
Բեմ բարձրացած է Մկրտիչ Գարագաշի եւ Սուզան Գարագաշի բեմական ներկայացումներուն: Որոշ ժամանակ մասնակցած է նաեւ Զարիֆեան-Աբէլեան խումբերու ներկայացումներուն:
Գործունէութիւն
ԽմբագրելՋանիբէկեան, դերասանական համբաւ ձեռք ձգելէ որոշ ժամանակ ետք անդամակցած է Ամօ Խարազեանի շրջիկ թատրոնին, Արմէն Արմէնեանի թատերախումբին եւ «Թիֆլիզի հայ տրամա»յի թատրոնին:
Դերասանը 1924 թուականին եղած է Երեւանի առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկեանի անուան թատրոն) դերասան, իսկ 1965-1967 թուականներուն նոյն թատրոնին տնօրէնը:
Եղած է Հայկական թատերական ընկերութեան առաջին նախագահը՝ 1940-1949 թուականներուն: Դերասանութեան կողքին զբաղած է նաեւ թարգմանութեամբ. բազմաթիւ օտար թատրերգութիւններ թարգմանած է հայերէնի:
Ջանիբէկեան դերասանութեան կողքին զբաղած է նաեւ ուսուցչութեամբ, որոշ ժամանակ դասաւանդելով Երեւանի Թատերական հիմնարկին մէջ:
Գուրգէն Ջանիբէկեան ընդհանրապէս բեմ բարձրացած է «աղա»ներու դերերով եւ եղած է «հակառակորդ» դերերու լաւագոյն ներկայացուցիչներէն մէկը[3][4]:
Թատրերգութեան կողքին Ջանիբէկեան դերեր ստանձնած է նաեւ ժապաւէններու մէջ, որոնցմէ են՝ «Կարօ», «Զանգեզուր», «Սեւանի ձկնորսները», «Թռիչք անդունդի վրայով» եւ ուրիշներ[5]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 476.
- ↑ 2,0 2,1 2,2 Джанибекян Гурген Джанибекович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ԳՈՒՐԳԷՆ ՋԱՆԻԲԷԿԵԱՆ (1897-1978)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-03-06
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-06-ին։ արտագրուած է՝ 2023-03-06
- ↑ «Gurgen Janibekyan»։ IMDb (en-US)։ արտագրուած է՝ 2023-03-06