Զաքար Քեշիշեան
Զաքար Քեշիշեան ծնած է Այնճար, Լիբանան, 15 Փետրուար, 1968-ին: Շվիահար, երգչախումբ Հիմնադիր ու գեղարուեստական ղեկավար, խմբավար:Դասախօս։
Զաքար Քեշիշեան | |
---|---|
Ծնած է | 15 Փետրուար, 1968-ին |
Ծննդավայր | Այնճար, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Տեսակ | կրոնական երաժշտություն? |
Մասնագիտութիւն | Խմբավար |
Աշխատավայր | Դասախօս է Լիբանանի պետական բարձրագոյն երաժշտանոցի, Համազգային Բարսեղ Կանաչեան երաժշտական քոլէճի, ինչպէս նաեւ Լիբանանի Հայկազեան համալսարանի |
Ամուսին | Քամիլիա Երկանեան Քեշիշեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԶաքար Քեշիշեան ծնած է Այնճար, Լիբանան, 15 Փետրուար, 1968-ին: Երաժշտական բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցէն, որ աւարտած է պատւոյ յիշատակութեամբ իբրեւ շվիահար 1993-ին (Ի. Մինասյան)-ի դասարան եւ խմբավար ՝ 1996-ին (Ի. Վարդանեան)-ի դասարան:
1999-ին, նոյնպէս պատւոյ յիշատակութեամբ աւարտած է կատարողական արուեստի բարձրագոյն ընթացքը՝ յետ-ընթացաւարտ (post - graduate)
Դասախօս է Լիբանանի պետական բարձրագոյն երաժշտանոցի, Համազգային Բարսեղ Կանաչեան երաժշտական քոլէճի, ինչպէս նաեւ Լիբանանի Հայկազեան համալսարանի:
Զաքար Քեշիշեանի հիմնադրած եւ ղեկավարած երգչախումբերը
ԽմբագրելԶաքար Քեշիշեան-ը, 1988-1991-ին, կը վերականգնէ եւ կը ղեկավարէ Այնճար Կաքաւիկ մանկապատանեկան երգչախումբը, 1992-ին կը հիմնէ Լիբանանահայ ազգային վարժարաններու Ծիածան երգչախումբը եւ նուագախումբը:
1992-էն ի վեր՝ հիմնադիրն ու գեղարուեստական ղեկավարն է Շուշիի ՎԱՐԱՆԴԱ մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախումբին:
1997-էն ի վեր՝ Լիբանանի Համազգայինի ԿԱՐԿԱՉ մանկապատանեկան եւ երէց պատանեկան երգչախումբը:
2008-ին հիմնադրած է Լիբանանի Համազգային ԱՅԳ երիտասարդական երգչախումբը եւ նուագախումբը։
2005-2009 թթ. Ղեկավարած է Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսարանի ՇՆՈՐՀԱԼԻ երգչախումբը:
«Կարկաչ» մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախումբեր
ԽմբագրելՀիմնուած են 1997-ին: Տարիքային տարբեր բաժանումներով անդամները երգչախումբի մաս կը կազմեն, կ՛ունենան տարեկան համերգներ ինչպես նաեւ շրջագայութիւններ: Երգչախումբը յաճախ կ՛ունենար հայրենի հեղինակներու կողմէն յատուկ «Կարկաչ» -ի համար գրուած նոր երգերու կատարումներ: Երգչախումբերը կը ղեկավարուին Զաքար Քեշիշեանի խմբավարութեամբ: Աշակերտներու ընդհանուր թիւը կը կազմէր շուրջ 150 հոգի:
Զաքար Քեշիշեանի համերգներն ու ելոյթները
ԽմբագրելԻբրեւ շվիահար՝Զաքար Քեշիշեան-ը, համերգներով հանդէս եկած է Համազգայինի ԳՈՐԱՆԻ, Այնճարի ԿՈՄԻՏԱՍ, Պէյրութի Հայ Աւետարանական «ՆՈՐ ԵՐԳ» համոյթներուն հետ:
Իբրեւ խմբավար եւ շվիահար բազում ելոյթներ ունեցած է Հայաստանի, Արցախի, Աւստրալիայի, Ֆրանսայի, Յունաստանի, Ա.Մ. Էմիրութիւնների, Եգիպտոսի, Սուրիայի, Լիբանանի եւ Կիպրոսի տարբեր քաղաքներուն մէջ:
Զաքար Քեշիշեան Արցախի մէջ
ԽմբագրելԱռաջին անգամ Զաքարը 1988-ին եկած է Արցախ։ Երեւանի երաժշտանոցի շարք մը ուսանողներու հետ համերգներ տալու։ Եւ ինչպէս ինքը կ՛ըսէ, առաջին հայացքով սիրահարուած է Արցախին։ «Բարի հսկան» տարուայ 10 ամիսը կ՛ապրի Լիբանան՝ ղեկավարելով Համազգայինի «Այգ» երիտասարդական երգչախումբը։ Իսկ ամառը կ՛երթայ Շուշի։ Հօրմէն ժառանգաբար փոխանցուած սէրը դէպի երաժշտութիւնը կը ստիպեն ե´ւ Լիբանանի, ե´ւ Արցախի մէջ զբաղուիլ նոյն գործով։
ՀՅԴ Նիկոլ Աղաբալեան ուսանողական միութիւնը մտահղացաւ Շուշիի մէջ ստեղծել Արամ Մանուկեան վարժարանը։ Այստեղ կուգային ուսանողական միութեան ընկերներ, ուսանողներ, որոնք կը գործուղուէին՝ դպրոցին հիմքերը դնելու համար: Այդպէս նպատակայարմար գտնուեցաւ ստեղծել նաեւ երգչախումբ, որովհետեւ լաւ ձայներով փոքրիկներ կային։ Այդ նպատակով ես ալ գործուղուեցայ Արցախ»,-։[1] - կ՛ըսէ «Վարանդա» մանկապատանեկան եւ երիտասարդական երգչախումբի խմբավար Զաքար Քեշիշեանը
|
Պարգեւներ, Շքանշաններ եւ Պատւոյ գիրեր
Խմբագրել2002-ին, Պարգեւատրուած է Վաչագան Բարեպաշտ նախագահական շքանշանով:
2004-ին արժանացած է Շուշիի պատուաւոր քաղաքացիի կոչման:
2005-ին ԵՂԻՇԷ-ի անուան մրցանակով:
2007-2008 թթ. ԼՂՀ – Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն Կրթութեան եւ մշակոյթի նախարարութեան պատուոգիրով:
2007-ին ԼՂՀ Ի. Հ. Աթայան յուշամետալով:
2007-ին ԼՂՀ Գրողներու Միութեան պատւոգրով:
2014-ին «Արցախեան շարժում 25-ամեակ» շքանշանով:
2017-ին պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» շքանշանով:
Հրապարակումներ՝ Խտասալիկներ
Խմբագրել2005-ին Շուշիի ՎԱՐԱՆԴԱ երգչախումբի հետ ձայնագրած է «ԲԵՐԴԱՔԱՂԱՔ» խտասալիկը, իսկ 2007-ին իր տիկնոջ Քամիլիա Երկանեան Քեշիշեանի հետ հրապարակած է «ՆՌՆԵՆԻ» խտասալիկը:
Անդամակցութիւն
Խմբագրել1998-2000 թթ. Հանդիսացած է՝ Լիբանանի Համազգայինի Բարսեղ Կանաչեան երաժշտական քոլէճի տնօրէն խորհուրդի անդամ:
2013-էն ի վեր՝ անդամ է խմբավարներու Միջազգային Ընկերութեան:
ՄԱԿ-Ի զարգացման ծրագիրի երգչախումբը
Խմբագրել2016-ին Լիբանանի մէջ հիմնադրած է ՄԱԿ-Ի զարգացման ծրագիրի երգչախումբը:
Աղբիւրներ
Խմբագրել- Zakar Keshishian's official page Archived 2014-12-18 at the Wayback Machine.
- Ula Ulijona,viola,Zakar Keshishian,duduk ,Kremerata Baltica
- New Flower performed by Zakar Keshishian