Իզմիր
Իզմիր[4] (թրք.՝ İzmir նաեւ Սմիրնա, յուն․՝ Σμύρνη, հին անուանումը՝ Զմիւռնիա։ Քաղաք՝ Թուրքիոյ արեւմուտքը։ Համանուն Իզմիրի նահանգի մայրաքաղաք։ Թուրքիոյ երկրորդ մեծ քաղաքն է, 2009 թուականին ունէր շուրջ 3.868.308 բնակիչ։
Քաղաք | |
---|---|
Իզմիր | |
թրք.՝ İzmir | |
Երկիր | Թուրքիա |
Ներքին բաժանում | Balçova?, Բայրաքլի?, Bornova?, Buca?, Çiğli?, Gaziemir?, Güzelbahçe?, Karabağlar?, Karşıyaka?, Konak? եւ Narlıdere? |
mayor of İzmir? | Cemil Tugay?[1] |
Հիմնադրուած է՝ | ՔԱ 3 հազարամեակ |
Տարածութիւն | 944 քմ² |
ԲԾՄ | 9 մեթր |
Կլիմայ | hot-summer Mediterranean climate?[2] |
Բնակչութիւն | 2 948 609 մարդ (31 Դեկտեմբեր 2023) |
Կը գտնուի ափին | Իզմիրի ծոց?, Էգէական Ծով եւ Գեդիզ? |
Ժամային գօտի | UTC+3։00 |
Հեռախօսային ցուցանիշ | 232 |
Փոստային ցուցանիշ | 35000–35999 |
Շրջագայութեան պետ-համարագիր | 35 |
Պարգեւներ | The Europe Prize? |
Մականուն | Ege'nin İncisi |
Պաշտօնական կայքէջ | izmir.bel.tr(թուրք.)[3] |
Կը գտնուի Եգէական Ծովու ափին, Իզմիրի ծովածոցի հանդէպ։ Ստամպուլէն յետոյ, Թուրքիոյ երկրորդ կարեւոր նաւահանգիստն է։ Քաղաքին մէջ կայ նաեւ միջազգային օդակայան։ Երկաթուղային գիծով կապուած է երկրի այլ խոշոր քաղաքներուն հետ, ինչպէս Ստամպուլը եւ Տենիզլին։
Անուանում
ԽմբագրելՀիմնադրուած է որպէս էօլիացի յոյներու գաղութ՝ մ․թ․ա․ 2֊րդ հազարամեակին եւ կոչուած Սմիրնա։ Անուանման առաջացումը կը կապեն հին յունարէն «զմուռս» (տեսակ մը անուշահոտ խունկ կամ իւղ, որ անթիք շրջանին գործածուած է իբրեւ սպեղանի եւ օծանելիք) բառի հետ։
Հայերն անուանած են Զմիւռնիա։ 15-րդ դարուն նուաճած են թուրքերը, որոնք քաղաքի անուանումը յարմարեցուցին իրենց լեզուական հնչիւնային օրէնքներուն եւ դարձուցին Իզմիր։[5]
Քոյր քաղաքներ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- ↑ https://www.indyturk.com/node/713361/siyaset/i̇zmir-büyükşehir-belediye-başkanı-cemil-tugay-mazbatasını-aldı
- ↑ https://dergipark.org.tr/download/article-file/370152
- ↑ (unspecified title) — 1867.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 50, 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ (հայերեն) Իզմիր, 2024-04-05, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%A6%D5%B4%D5%AB%D6%80, վերցված է 2024-12-02