Էգէական Ծով
Էգէական Ծով[1], յուն․՝ Αιγαίο πέλαγος կիսափակ ծով Միջերկրական ծովուն աւազանին մէջ, արեւելեան մասին, Յունաստանի եւ Փոքր Ասիոյ միջեւ։ Հին ժամանակներուն կը կոչուէր նաեւ Արքիփելաղոս Αρχιπέλαγος։ Կ'ողողէ Յունաստանի եւ Թուրքիոյ ափերը։ Տարտանելի եւ Վոսփորի նեղուցներուն միջոցաւ յաջորդաբար Մարմարայի եւ Սեւ Ծովերուն կը միանայ։ Տարածութիւնն է 240.000 քմ2, առաւելագոյն խորութիւնը 2561 մ. (Կրետէ եւ Քիքլատես կզիներուն միջեւ)։ Կ՛ընդգրկէ հարիւրաւոր մեծ ու փոքր կղզիներ, ժայռակղզիներ[2]։ Գլխաւոր նաւահանգիստներն են Փիրէան, Սելանիկը, եւ Զմիւռնիան (Իզմիր)ը։
Էգէական Ծով
յուն․՝ Αιγαίον πέλαγος թրք.՝ Ege Denizi Կաղապար:Լեզու bg | ||
դասաւորում | ||
Երկիր | Յունաստան Թուրքիա | |
Ջրատարածութիւն | Միջերկրական ծով | |
Ընդհանուր մակերեսը | 214 հազ. քմ² | |
Անուանում
ԽմբագրելԱնուանումին համար, շատ տարբերակներ կան։ Ըստ հին յունական առասպելի մը՝ անուանումը յառաջացած է Աթէնքի Էղէոս արքայի անունէն։ Էղէասի որդին՝ Թիսէաս կ՛անցնի Կրետէ կղզին Մինոթաւրոս հրէշը սպաննելու համար, որպէսզի Աթէնքը ազատէ Մինոասեան գերիշխանութենէն ու անոր հարկ տալէն։ Էղէաս (Եգէոս) եւ Թիսէաս կը պայմանաւորուին թէ՝ յաղթանակով վերադառնալու պարագային, Թիսէաս նաւուն սեւ առագաստները պիտի փոխարինէ սպիտակ առագաստներով։ Սակայն, յաղթանակէն ետք Թիսէաս կը մոռնայ առագաստները փոխել։ Հայրը տեսնելով սեւ առագաստներով վերադարձող նաւը, կը կարծէ թէ որդին սպաննուած է եւ Սունիօ հրուանդանի (Ատիկէի- թերակղզի- նահանգին հարաւային ծայրամասը) Փոսիտոնի տաճարէն ինքզինքը ծովը կը նետէ։ Այդ օրէն ծովը կը կոչուի Էգէական։[3]
Ստուգաբանութեան մը համաձայն, անունը առաջացած է հին յունարէնի էղեալոս αιγιαλός բառէն, կը նշանակէ ծովափ․ ըստ «Իլիական» եւ «Ոդիսական» դիւցազներգութիւններուն, ծովու աստուծոյ Փոսիտոնային բնակութեան վայրը։
Ֆրանքներու ժամանակ, բիւզանդացի կայսր Միքայէլ Ը․ Փալէոլողոն եւ Վենետիկցիները, Էգէական Ծովը Արխիփելաղօ (Արգիփելաղօ) Αρχιπέλαγο եզրով կը բնորոշէին․ ձեւազեղծութիւն՝ յունարէն Էգէական Ովկիանոս Αιγαίο πέλαγος անուանման։ Ժամանակակից յունարէն լեզուն այս անուանումով այժմ Ծովուն կղզիներուն ամբողջութիւնը կը հիմնաւորէ։
Աշխարհագրութիւն
ԽմբագրելՍահմաններ
ԽմբագրելԵրեք կողմերէ ծովուն սահմանները ցամաքամաս եւ կամ՝ թերակղզի են։ Հարաւէն, կղզիներու շարք մը, Էգէականը Միջերկրականի արեւելեան աւազանէն կը բաժնէ․ Քիթիրա Kythera, Անտիքիթիրա Antikythera, Կրետէ Crete, Քասոս Kasos, Քարփաթոս Karpathos եւ Ռոտոս Rhodes։ Արեւելքի թերակղզին, Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը, ծովուն արեւելեան սահմաններն են, իսկ Յունաստանի մայր ցամաքամասը անոր արեւմտեան սահմանն է։
Ենթակառոյցներ
ԽմբագրելԷգէական Ծովը կը ներառնէ քանի մը ծովեր՝ Թրակիոյ ծովը Θρακικό πέλαγος (հիւսիսը), Իքարիօ ծովը Ικάριο πέλαγος (կեդրոն-արեւելք), Տոտեքանեսեան ծովը Δωδεκανησιακή θάλασσα (հարաւ արեւելք), Քարփաթիօ ծովը Καρπάθιο πέλαγος (հարաւ եւ հարաւ-արեւելք), Կրետական ծովը Κρητικό πέλαγος (կզիին հիւսիսը), Միրթեան ծովը Μυρτώο πέλαγος (Սունիօ հրուանդանի եւ Քիթիրա կղզիին միջեւ) եւ Էվոյիքոս ծովը Ευβοϊκή θάλασσα (կը ջրէ համանուն կղզին)։
Նաւահանգիստներ
ԽմբագրելԳլխաւոր նաւահանգիստն է Փիրէան Piraeus (կապուած յօդուածներ՝ Յունաստան, Աթէնքի տարածաշրջան)։[4]
- Յունաստանի մայր ցամաքամասին վրայ. Էլեֆսինա, Լավրիο, Վոլο, Սելանիկ, Ռաֆինա, Նաֆփլիο, Խալքիտա, Սդիլիտա, Քավալա, Փորդօ Լակο (Քսանթի), Ալեքսանտրուփոլի, Իվրիծէ (արեւելեան Թրակիա)։ (յղում՝ Յունաստան#Քաղաքներ)
- Կղզիներու․ Էրմուփոլի (Սիրոս կղզի), Անտրոս, Միթիլինի (Լեզվոս), Խիոս, Թասօ, Վաթի (Սամոս կղզի), Ռոտոս եւ Կրետէ կղզի՝ Իրաքլիօ, Սուտա եւ Խանիա։
- Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն՝ Այվալի (հին յունական անունով Քիտոնիես), Զմիւռնիա, Ալիքարնասոս (Bodrum) եւ Քուսանտասի նաւահանգիստները։
Բուն արձանագրութիւն՝ Եգէական Ծովուն Կղզեխումբերն ու կղզիները[1]
Էգէական Ծովուն կղզիները բոլորն ալ, ի բացառեալ երկուքէ (Իմվրոս եւ Թենետոս), Յունաստանին կը պատկանին։ Անոնք կը բաժնուին եօթը խումբերու։
Հիւսիս արեւելեան կղզիները, թիւով 35
ԽմբագրելԿղզիներն ու անուանում | |
Հայերէն | Յունարէն |
---|---|
Այոս Էֆսրաթիոս | Άγιος Ευστράτιος Áyios Efstrátios |
Այիոս Մինաս | Άγιος Μηνάς Agios Minas |
Ալաթոնիսի | Αλατονήσι (Αλατσονήσι) Alatonisi (Alatsonisi) |
Ամուլիանի | Αμμουλιανή Ammouliani |
Անթրոփոֆաս | Ανθρωποφάς (Μεγάλος Ανθρωποφάς, Μεγάλος Ανθρωποφάγος, Ανθρώ) Anthropofas |
Անտիփսարա | Αντίψαρα Antipsara |
Հիոս | Χίος Khíos |
Էքաթոնիսա | Εκατόνησα Hekatónisa |
Ֆուրնի | Φούρνοι Κορσέων Fourni Korséon |
Իքարիա | Ικαρία Ikaria |
Քիսիրիա | Κισηριά (Διάποροι) Kisiria (Diaporoi) |
Լիմնոս | Λήμνος Límnos |
Իմվրոս | Ίμβρος Imvros |
Քաւքանաս | Καυκανάς Kafkanas |
Քալողերոս կղզիակ | Νησίδα Καλόγερος Nisida Kalogeros |
Լեզվոս | Λέσβος Lésvos |
Մաքրոնիսի | Μακρονήσι (Μακρύ) Makronisi (Makri) |
Մեղալոնիսի Սիղրիու Լեզվու - Նիսիոփի | Μεγαλονήσι Σιγρίου Λέσβου (Νησιώπη, Νησιώτη, Σίγρι) Megalonisi (Nisiopi) |
Ինուսես | Οινούσσες Oinousses |
Փասաս (կղզիակ) | Πασάς (Παναγία) Pasas (Panagiá) |
Փսարա | Ψαρά Psará |
Մաւրիա | Μαύρια Mavria |
Սամիոփուլա | Σαμιοπούλα Samiopoula |
Սամոս | Σάμος Sámos |
Սամոթրաքի | Σαμοθράκη Samothráki |
Սերղիցի | Σεργίτσι Λήμνου Sergitsi Limnou |
Թենետոս | Τένεδος Ténedhos |
Թասոս | Θάσος Thásos |
Թասոփուլա | Θασοπουλα Thasopoula |
Թիմենա | Θύμαινα Thimena |
Թիմէնաքի | Θυμαινάκι Thymainaki |
Թոքմաքիա | Τοκμάκια (Τομαρονήσια, Τομάρια, Ασπρονήσια) Tokmakia (Tomaronisia) |
Էկլեզոնիսի | Εγγλεζονήσι (Μακρονήσι) Englezonisi (Makronisi) |
Զուրաֆա | Ζουράφα (Λαδόξερα, Λαδοξέρα) Zourafa (Ladoksera) |
Էվիայի կղզեխումբը (9 մեծ ու փոքր կղզիներ)
ԽմբագրելԿղզիներն ու անուանում | |
---|---|
Հայերէն | Յունարէն |
Արղիրոնիսօ | Αργυρόνησο (Αργυρόνησος) Argyroniso |
Էլաֆոնիսոս (կղզի) | Ελαφόνησος Elafonisos |
Էվիա | Εύβοια Evia |
Լիհատոնիսիա | Λιχαδονήσια Lichadonisia (Μονολιά & Στρογγύλη) |
Մանտիլու | Μανδηλού Mandilou |
Փեթալյի | Πεταλιοί Petalii |
Փոնտիքոնիսի (Էվիա) | Ποντικονήσι Ευβοίας Pontikonisi Euboeas |
Ռաֆդիս | Ράφτης (Ράφτη) Raftis |
Սթիրա Էվիաս | Στύρα Ευβοίας Styra Euboeas |
Սփորատես, թիւով 15
ԽմբագրելԿղզիներն ու անուանում | |
---|---|
Հայերէն | Greek |
Ատելֆի | Αδελφοί Adelfoi |
Ալոնիսոս | Αλόννησος Alónnisos |
Եուրա | Γιούρα Gioura |
Քիրա Փանայիա | Κυρά Παναγιά Kirá Panagiá |
Փերիսթերա | Peristéra |
Փիփերի | Πιπέρι Pipéri |
Փոտիա | Πόδια (Ποδιές) Podia |
Փսաթուրա | Ψαθούρα Psathoura |
Սարաքինօ | Σαρακηνό Sarakino |
Սքանծուրա | Σκάντζουρα Skántzoura |
Սքիաթոս | Σκιάθος Skiáthos |
Սքոփելոս | Σκόπελος Skópelos |
Սքիրոփուլա | Σκυροπούλα Skiropoula |
Սքիրոս | Σκύρος Skiros |
Ցուկրիա | Τσουγκριά Tsougria |
Քիքլատես
ԽմբագրելՔիքլատես կղզեխումբը կը բաղկանայ 33 կղզիներէ, 8 կղզիակախմբակներէ եւ բազմաթիւ կղզիակներէ եւ ժայռակղզիակներէ։
Գլխաւոր կղզիներն ու անուանում | |
---|---|
Հայերէն | Յունարէն |
Ամորղոս | Αμοργός Amorgós |
Անաֆի | Ανάφη Anáfi |
Անտրոս | Άνδρος Ándros |
Անտիքերոս | Αντικέρια Antikeria (Άνω Αντικέρι / Αντίκερος & Κάτω Αντικέρι / Δρίμα / Δρύμα) |
Անդիմիլոս | Αντίμηλος Antimilos |
Անդիփարոս | Αντίπαρος Antiparos |
Անիտրոս | Άνυδρος (Αμοργοπούλα) Anydros (Amorgopoula) |
Խրիստիանի | Χριστιανή Christiani |
Տիլոս | Δήλος Dhilos |
Տեսփոդիքօ | Δεσποτικό Despotikó |
Տիտիմի | Διδύμη (Γάιδαρος, Γαϊδουρονήσι) |
Տոնուսա | Δονούσα Donousa |
թրաղոնիսի | Τραγονήσι (Δραγονήσι) Tragonisi (Dhragonisi) |
Ֆոլեղանտրոս | Φολέγανδρος Folégandros |
Եարոս | Γυάρος Giáros |
Քթափոտիա | Κταπόδια (Σταπόδιο) Ktapodia (Stapodio) |
Իոս | Ίος Ios |
Իրաքլիա | Ηρακλειά Irakliá |
Քէա | Κέα Kéa, Τζια Tziá (Zia) |
Քերոս | Κέρος Kéros |
Քիմոլոս | Κίμωλος Kimolos |
ՔուֆոնիսիԽ | Κουφονήσια Koufonisia |
Քիթնոս | Κύθνος Kithnos |
Մաքրոնիսոս | Μακρόνησος Makrónisos |
Միլոս | Μήλος Mílos |
Միքոնոս | Μύκονος Míkonos |
Նաքսոս | Νάξος Náxos |
Փահիա | Παχειά (Αναφόπουλο) Pacheia (Anafopoulo) |
Փարոս | Πάρος Páros |
Փոլիէղոս | Πολύαιγος Poliegos |
Փրասուրա | Πρασούρα (Κοπριά) Prasoura (Kopria) |
Ռինիա | Ρήνεια Rinia |
Սանթորինի | Σαντορίνη Santoríni, Θήρα Thira |
Սհինուսա | Σχοινούσα Schinousa |
Սերիֆոփուլա | Σεριφοπούλα Serifopoula |
Սերիֆոս | Σέριφος Sérifos |
Սիֆնոս | Σίφνος Sifnos |
Սիքինոս | Σίκινος Sikinos |
Սիրոս | Σύρος Siros |
Թիրասիա | Θηρασία Thirasiá |
Թինոս | Τήνος Tinos |
Սարոնիքօ Ծոցին կղզիները (կամ Արղօ-Սարոնիքոյի կղզիները), թիւով 11
ԽմբագրելՍարոնիքոս ծոցին կղզիները։
Կղզիներն ու անուանում | |
---|---|
Հայերէն | Յունարէն |
Էղինա | Αίγινα Egina |
Այիոս Եորղոս, Իտրա | Άγιος Γεώργιος (Σαν Τζώρτζης) Agios Georgios Hydras |
Ակիսդրի | Αγκίστρι Ankistri |
Արսիտա | Αρσίδα (Ελεούσα, Ελαιούσα, Αρτσιδάς, Αργέντας) Arsida |
Տոքոս | Δοκός Dokós |
Ֆալքոներա | Φαλκονέρα (Γερακούνια) Falkonera (Gerakounia) |
Իտրա | Ύδρα Idra |
Փորոս | Πόρος Póros |
Սալամինա | Σαλαμίνα Salamína |
Սունիոն (Քոլոնես) | Σούνιον (Κολωνές) |
Սփեցես | Σπέτσες Spétses |
Տոտեքանիսա, թիւով՝ 51
ԽմբագրելՏոտեքանիսայի կղզիները։
Կղզիներն եւ անուանում | ||
---|---|---|
Հայերէն | Յունարէն | |
Ատելֆի կղզիներ՝ (Մեծ ու Փոքր) | Νήσοι Αδελφοί (Αδέλφια) Nisoi Adelfoi (Adelfia) (Μεγάλος Αδελφός & Μικρός Αδελφός) | |
Աղաթոնիսի | Αγαθονήσι Agathonisi | |
Ասքինա | Αντίτηλος (Άσκινα) Anditilos (Askina) | |
Արքի | Αρκοί Arki | |
Արմաթիա | Αρμάθεια Armáthia | |
Ալիմիա | Αλιμιά Alimiá | |
Ասթաքիդոնիսիա (Ասթաքիդա եւ Ասթաքիդոփուլօ) | Αστακιδονήσια (Αστακίδες) Astakidonisia (Astakides)
(Αστακίδα & Σιάλ/Σύλα/Φωκά & Νήμο & Αστακιδόπουλο/Ατσακιδόπουλο) | |
Ասթիփալէա | Αστυπάλαια Astipálea | |
Աւղօ | Αυγό Avgo | |
Համիլի | Χαμηλή Chamili, Χαμηλονησι Chamilonisi | |
Տիվունիա կղզիակներ | Νησίδες Διβούνια (Ουανίανησια) Nisides Divounia (Ouanianisia) | |
Ֆարմաքոնիսի | Φαρμακονήσι Farmakonisi | |
Եալեսինօ | Γιαλεσίνο Gialesino | |
Ղլարոս | Γλάρος Glaros | |
Եալի | Γυαλί Gialí | |
Հալքի | Χάλκι Hálki | |
Իմիա՝ Մեծ ու Փոքր | Ίμια (Λίμνια) Imia (Limnia) (Μεγάλη Ίμνια / Μεγάλη Λιμνιά & Μικρή Ίμνια / Μικρή Λιμνιά) | |
Քալոլիմնոս | Καλόλιμνος Kalólimnos | |
Քալիմնոս | Κάλυμνος Kálimnos | |
Քանտելիուսա | Καντελιούσσα Kandelioussa | |
Քարփաթոս | Κάρπαθος Kárpathos | |
Քասոս | Κάσος Kásos | |
Քասթելորիզօ | Καστελλόριζο Kastellórizo | |
Քինարոս | Κίναρος Kinaros | |
Քոս | Κώς Kós | |
Լերոս | Λέρος Léros | |
Լիփսի | Λειψοί Lipsi | |
Լեւիթա | Λέβιθα Lévitha | |
Լիատի կղզիակներ՝ Մեծ ու Փոքր | Νησίδες Λιάδι (Λιβάδι) Nisides Liadi (Livadhi) (Μεγάλο Λιάδι & Μικρό Λιάδι) | |
Մարմարաս | Μαρμαράς Marmaras | |
Մաւրա | Μαύρα | |
Նիմոս | Νίμος Nimos | |
Նիսիրոս | Νίσυρος Nísiros | |
Օֆիտուսա | Οφιδούσσα Ofidoussa | |
Փահիա | Παχειά (Παχιά) Pachia | |
Փաթմոս | Πάτμος Pátmos | |
Փերղուսա | Περγούσα Pergousa | |
Փլաթի | Πλάτη (Πλατύ) Plati | |
Փսերիմոս | Ψέριμος Psérimos | |
Ռօ | Ρω Rhó | |
Ռոտոս | Ρόδος Ródhos | |
Սարիա | Σαρία Saria | |
Սեսքլիա | Σεσκλιά Sesklia | |
Սոֆրանա կղզիակներ՝ Մեծ, Փոքր
եւ Սոհաս |
Νησίδες Σοφρανά Nisides Sofrana (Μεγάλο Σοφράνο / Ζαφοράς & Μικρό Σοφράνο & Σοχάς) | |
Սթրոկիլի - Նիսիրօ կղզիին | Στρογγυλή Νισύρου Stroggyli Nisyrou | |
Սթրոկիլի - Քաստելորիզօ կղզիին | Στρογγύλη Strongyli | |
Սիմի | Σύμη Simi | |
Սիրնա | Σύρνα Sirna | |
Թելենտոս | Τέλενδος Télendos | |
Թիլոս | Τήλος Tílos | |
Թրիանիսեա՝ Մեսոնիսի, Փլակիտա
եւ Սթեֆանիա |
Τριανήσια |
Կրետէ ու իր շուրջի մեծ ու փոքր կղզիները, թիւով՝ 16
ԽմբագրելԿղզիներն ու անուանում | |
---|---|
Հայերէն | Յունարէն |
Այի Թէօտորի (Կրետէ) | Άγιοι Θεόδωροι Agioi Theodoroi |
Աւղօ Լասիթիու | Αυγό Λασιθίου Avgo Lasithou |
Հրիսի (Էշակղզի) | Χρυσή (Γαϊδουρονήσι) Chrysi |
Կրետէ | Κρήτη Kríti |
Տիա | Δία Dia |
Տիոնիսիադես | Διονυσιάδες (Γιανυσάδες) (Γιανυσάδα & Δραγονάδα & Παξιμάδα & Παξιμαδάκι) |
Էլաֆոնիսի, Խանիա | Ελαφονήσι Χανίων Elafonisi Chanion |
Ղաւտոփուլա | Γαυδοπούλα Gavdopoula |
Ղաւտոս | Γαύδος Gávdos |
Ղրամվուսա | Γραμβούσα (Γραμπούσα) Gramvousa (Ήμερη Γραμβούσα & Άγρια Γραμβούσα) |
Քուֆոնիսի | Κουφονήσι Koufonisi |
Լութրօ | Λουτρό Loutro |
Փոնտիքոնիսի, Կրետէ | Ποντικονήσι Pontikonisi |
Սփինալոկա | Σπιναλόγκα (Καλυδών) Spinalonga |
Քիթիրա* | Κύθηρα (Τσιρίγο) |
Անտիքիթիրա* | Αντικύθηρα (Τσιριγότο) Antikythera |
*Այս վերջին երկուքը, հակառակ որ կը գտնուին Էգէական Ծովուն կողմը, մաս կը կազմեն Յոնիական Ծովուն կղզիներուն։
Վերոնշեալ բոլոր կղզեխումբերուն կողքին, ցիրուցան բազմաթիւ ժայռ-կղզիներ կան։
Էգէական ծովուն բազմաթիւ կղզիները եւ կամ կղզեխումբերը, Յունաստանի մայր ցամաքամասին լեռներու կամ լեռնաշղթաներուն շարունակութիւնն են․ օրինակ՝ լեռնաշղթայ մը ծովուն մէջէն կ՛երակրի մինչեւ արեւելեան Հիոս կղզին, ուրիշ մը Էվիա կղզիէն՝ Սամոս կղզին։ Երրորդ լեռնաշղթայ մը Պելոպոնեսէն կ՛անցնի Կրետէ եւ կ՛երկարի մինջեւ Ռոտոս, բաժնելով այսպէս Միջերկրականը Էգէականէն։
Կլիմա
ԽմբագրելԷգէականի կլիման, յար ու նման՝ արեւելեան Միջերկրականին բարեխառն է։ Ծովուն արեւմտեան եւ արեւելեան ցամաքամասերուն կլիմայէն աւելի մեղմ է․ ամառներու տաքը այդքան ծանր չէ շնորհիւ Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր ամիսներուն Ծովը թափանցող Մելդեմիա հիւսիսային հովերուն։
Էգէական Ծովուն մէջ թափող գետեր
Խմբագրել{կապուած յօդուած՝ Յունաստան#Գետեր}
Ծովուն մէջ թափող գլխաւոր գետերն են՝ Ինահոս - Պելոպոնեսի Արղոլիտա նահանգ Ίναχος (Αργολίδα), Սփերհիոս եւ Փինիոս - Թեսալիա Σπερχειός, Πηνειός (Θεσσαλία), Ալիաքմոնաս, Լուդիաս, Աքսիոս եւ Սթրիմոնաս - Մակետոնիա Αλιάκμονας, Λουδίας, Αξιός, Στρυμόνας (Μακεδονία), Նեսթոս եւ Էվրոս (Թրակիա) Νέστος, Έβρος (Θράκη), Քայքոս, Էրմոս, Քաւսթրոս եւ Մէանտրոս - Փոքր Ասիա, Թուրքիա Κάικος, Έρμος, Κάυστρος, Μαίανδρος (Μ. Ασία) եւ այլն։
Բնակչութիւն
ԽմբագրելԷգէական Ծովուն ափերուն գլխաւոր քաղաքներն ու անոնց բնակչութեան թիւը հետեւեալն է (2011-ի Յունաստանի մարդահամարի տուեալներ[7]
Շարք | Քաղաք | Երկիր | Շրջան | Բնակչութեան թիւ |
---|---|---|---|---|
1 | Աթէնք - Athens | Յունաստան - Greece | Կեդր․ Յունաստան - Central Greece | 3,090,508 |
2 | Զմիւռնիա - İzmir | Թուրքիա - Turkey | Զմիւռնիա - İzmir Province | 2,947,000 |
3 | Սելանիկ - Thessaloniki | Յունաստան - Greece | Կեդր․ Յունաստան - Central Macedonia | 824,676 |
4 | Փիրէա - Piraeus | Յունաստան - Greece | Ատիկէ - Attica | 448,997 |
5 | Իրաքլիօ - Heraklion | Յունաստան - Greece | Կրետէ - Crete | 173,993 |
6 | Վոլոս - Volos | Յունաստան - Greece | Թեսալիա - Thessaly | 144,449 |
7 | Չանաքքալէ - Çanakkale | Թուրքիա - Turkey | Չանաքքալէ - Çanakkale Province | 111,137 |
8 | Խանիա - Chania | Յունաստան - Greece | Կրետէ - Crete | 108,642 |
9 | Ռոտոս (քաղաքը) - Rhodes (city) | Յունաստան - Greece | Հարաւային Էգէական - South Aegean | 86,199 |
10 | Ալեքսանտրուփոլի - Alexandroupoli | Յունաստան - Greece | Արեւել․ Մակետոնիա եւ Թրակիա - Eastern Macedonia and Thrace | 72,959 |
Բնապահպանում
ԽմբագրելՅունաստանը իր ծովեզրերուն երկայնքին, հաստատած ու սահմանած է քանի մը ծովային բնապահպանման շրջաններ։[8][9] Ըստ Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) Network of Managers of Marine Protected Areas in the Mediterranean, յունական չորս շրջաններ այս ցանցին կը մասնակցին, անոնցմէ մէկը Էգէական Ծովուն մէջ է՝ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը Alonnisos Marine Park։[10]
Պատմութիւն
ԽմբագրելՀնադարեան Շրջանէն մինչեւ Միջնադար
ԽմբագրելՀնադարեան շրջանին, Էգէականը իր կղզիներու բնակչութեան եւ այլ դրացի ծովափնեայ ժողովուրդներու ծովային նաւարկութեան կը նպաստէ․ Քիքլատեսի, Մինոասեան, Փիւնիկեցիներու, Լելեկներու եւ յոյներու։ Ծովուն լեռնային եւ անկանոն ափերը բնական պատսպարաններ են․ այսպէս եւրոպական պատմութեան առաջին ծովապետութիւններու օրրանը կը դառնայ՝ Մինոասեան Կրետէի եւ Աթէնքի։
Հռոմէական Կայսրութեան շրջանին եւ մինչեւ Բիւզանդական Կայսրութեան վերջաւորութեան, Էգէականի ծովեզրերու ամբողջութիւնը կը պատկանին նոյն պետութեան կամ տիրապետութեան։
Կապուած յօդուածներ՝ Յունաստան#Մինչեւ Ք.Ա. 12-րդ դար, Յունաստան#Հին Յունաստան, Յունաստան#Հռոմէական Շրջան, Յունաստան#Բիւզանդական Կայսրութեան շրջան
Օսմանեան տիրապետութեան շրջան
ԽմբագրելԷգէականի ափերը կը բաժնուին զանազան փոքր ու մեծ պետութիւններու կամ իշխանութիւններու միջեւ․ օսմանեան, յունական, լատին։
կապուած յօդուած՝ Յունաստան#Օսմանեան տիրապետութեան Ժամանակաշրջան
Յունաթրքական հակամարտութիւն
ԽմբագրելՅունաստան անկախութեան պատերազմներ տանելէ ետք, 1830 թուականին իր անկախութեան կը տիրանայ։ Նախ Պեղոպոնեզի շրջանով, ապա կամաց-կամաց կը վերատիրանայ մնացեալ յունական ցամաքամասին եւ կղզիներուն։ 20-րդ դարուն սկիզբներուն կը հասնի մինչեւ Փոքր Ասիոյ ափերուն յունական հնադարեան քաղաքներուն եւ շրջաններուն։ Ի վերջոյ, 1922-ի Լոզանի դաշնագրով, Թուրքիոյ կը յանձնէ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերը․ կ՛առաջանայ բնակչութեան աղիտալի տեղափոխում, վերջ տալով երկու հազար տարիներէ աւելի հոն հաստատուած յոյն բնակչութեան։ կապուած յօդուած՝ Յունաստան#Նորագոյն շրջան
Այս թուականէն ետք, Թուրքիան հակառակ իր ստորագրած Լոզանի դաշնագրին, Էգէական Ծովը վէճի առարկայ կը դարձնէ իր եւ Յունաստանի միջեւ։[2]
Տնտեսութիւն եւ քաղաքականութիւն
ԽմբագրելԿղզիներու պատկանելութիւն
ԽմբագրելԷգէականը բազմահազար կղզիներու ծով մըն է, ծովուն ջուրերը հարաւէն կը հասնին մինչեւ Կրետէ: Կղզիները կը պատկանին Յունաստանին, բացի երկուքէ, որոնք 1922-ի Լոզանի դաշինքով Թուրքիոյ յանձնուած են։ Ատոնք են Թենեդոս (թրք.՝ Bozcaada, յուն․՝ Τένεδος Թենետոս) եւ Իմվրոս (թրք.՝ Gökçeada, յուն․՝ Ίμβρος Իմվրոս) կղզիները:
Քարիւղատար Ոլորտը
ԽմբագրելԷգէական Ծովը քարիւղի ընդարձակ պահեստներ ունի։ Քարիւղի այս պահեստներու օգտագործումը, Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ վէճեր կ՛առաջացնէ։ Շատ երկիրներ եւ ընկերութիւններ կը հետաքրքրուին, սակայն ոչինչ կրնայ ըլլալ, մինչեւ որ շրջանին մէջ այս տարակարծութիւնները փարատին։[11][2]
Պատկերասրահ
Խմբագրել-
Լեզվոս կղզի, Մոլիվոս
-
Իքարիա կղզին, Ικαρία, Նաս ծովափը եւ համանուն գետը
-
Սամոթրաքի կզղին, Σαμοθράκι - Քրիա Վաթրա ջրվէժը
-
Ամորղոս կղզին, Αμοργός
-
Asklepieion Քոս Kos panoramic view
-
Այվալի կղզեխումբերը, Ayvalık, Թուրքիա - խորին ձախին յունական Լեզվօ կղզին
-
Ալիքարնասոս, Թուրքիա - Halicarnassus (այժմ Bodrum), հին յունական թատրոնը եւ դիմացը՝ բերդը
-
Լիալուսինը Էգէական ծովուն վրայ, Քիքլատես, 22-8-2021
-
Սեւեռելով Էգէական ծովը, Սիրոս
-
Սեւեռելով Էգէական Ծովը
-
Արեւածագը, Տիտիմի, Քիքլատես
-
Թարմ ձուկ համտեսել, Քիքլատես
-
Սիրոս, Քիքլատես
-
Էգէականի կատու
Տես նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9
- ↑ 2,0 2,1 2,2 Onalert ելեկտ․ թերթ․ յունարթքական վէճեր․ օրէնքի սահմանում(յունարէն)
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս»
- ↑ Փիրէան Միջերկրականի երեք գլխաւոր նաւահանգիստներէն - թիւ 93681 (յունարէն)
- ↑ https://el.wikipedia.org/wiki/%CE%9A%CE%B1%CF%84%CE%AC%CE%BB%CE%BF%CE%B3%CE%BF%CF%82_%CE%BB%CE%B9%CE%BC%CE%AD%CE%BD%CF%89%CE%BD_%CF%84%CE%B7%CF%82_%CE%95%CE%BB%CE%BB%CE%AC%CE%B4%CE%B1%CF%82#%CE%91%CE%B9%CE%B3%CE%B1%CE%AF%CE%BF_%CE%A0%CE%AD%CE%BB%CE%B1%CE%B3%CE%BF%CF%82 Եգէական ծովուն գլխաւոր նաւահանգիստները, յունարէն
- ↑ Կրթութիւն, ելկտ․ դասագիրք (յունարէն), Եգէական Ծովուն կղզիները,(յունարէն)
- ↑ EUROSTAT Եւրոպական միութեան մարդահամար, Յունաստան 2011 (անգլերէն)
- ↑ Ծովային բնապահպանման քարտէս, ելեկտ․ թերթ - Atlas of Marine Protection (անգլերէն)[permanent dead link]
- ↑ Միջերկրականի Պահպանման Ծովային Շրջաններուն Տնօրէնութեան Ցանցին (MedPAN) (անգլերէն)
- ↑ Ալոնիսոս Ծովային Ճեմապարտէզը (յունարէն)
- ↑ «Ստա դեսերա» στα τέσσερα, ելեկր․ էջ, թիւ 6694- Եգէականի քարիւղատար ոլորտը (յունարէն)
Արտագին յղումներ
Խմբագրել- Սունիոյի հրուանդակ(անգլերէն)
- Իմվրոս յունարէն
- Թենետոս յունարէն