Էնիօ Մորիքոնէ
Էնիօ Մորիքոնէ (10 Նոյեմբեր 1928[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - 6 Յուլիս 2020[5][6][7][…], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի յօրինող, շեփորահար եւ նուագախումբի ղեկավար։
Կենսագրական գիծերԽմբագրել
Մորիքոնէ ծնած է Հռոմ, երաժիշտներու ընտանիքի մէջ: Ունեցած է չորս քոյրեր: Անոր հայրը արհեստավարժ շեփորահարեղած է, մայրը՝ հիւսուածեղէնի փոքր գործ մը հիմնած է[9]:
Ստեղծագործական կեանքԽմբագրել
Իբրեւ ստեղծագործող, սկիզբը հանդէս եկած է գիշերային ակումբներու եւ պանդոկներու մէջ, աւելի ուշ սկսած է աշխատիլ թատրոնի մէջ:
1950-ական թուականներուն սկսած է ձայնասփիւռի եւ պատկերասփիւռի ընկերութեան համար յայտնի երգեր վերադաշնաւորել:
1966-ական թուականներէն սկսեալ արդէն սկսած է շարժապատկերներու համար երաժշտութիւն յօրինել:
Մորիքոնէ առաւել մեծ հռչակ ձեռք բերած է Սերճիօ Լէոնի հետ «Ուեսթըրն» շարժանկարներու վրայ աշխատելով, իսկ աւելի ուշ` Հեռնարտօ Պերթոլուչիի, Փիեռ Փաոլօ Փազոլինիի, Տարիօ Արճենթոյի հետ համագործակցութեան շնորհիւ:
ԱշխատութիւններԽմբագրել
Մորիքոնէ երաժշտութիւն գրած է իտալական եւ արտասահմանեան բազմաթիւ շարժանկարներու համար` համագործակցելով Ռոման Փոլանսքիի, Օլիվըր Սթոնի, Պրայըն տէ Փալմայի, Քուինթըն Թարանթինոյի եւ այլ բեմադրիչներու հետ:
Ան երաժշտութիւն գրած է «Տը Միշըն»-ի, «Տի Անթաչըպըլզ»-ի, «Տը կուտ, տը պետ էնտ տի ակլի»-ի եւ «Է ֆիսթֆուլ աֆ Տալըրզ»-ի նման հռչակաւոր շարժանկարներու համար:
ՄրցանակներԽմբագրել
Մորիքոնէ արժանացած է․
- երկու անգամ «Օսքար» մրցանակի,
- 9 անգամ դարձած է իտալական «Տաւիտ տի Տոնաթելօ» շարժանկարի փառատօնի դափնեկիր,
- երեք անգամ արժանացած է «Ոսկէ Կլոպ»-ի,
- վեց անգամ` «ՊԱՖԹԱ» մրցանակներու:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #119011328 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/musique/le-compositeur-ennio-morricone-fidele-collaborateur-de-sergio-leone-est-mort-20200706
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.lavanguardia.com/cultura/20200706/482146286629/ennio-morricone-muere-compositor-roma-91-anos.html
- ↑ 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.reuters.com/article/people-morricone/italian-composer-ennio-morricone-dies-report-idUSR1N2CT01N
- ↑ «Ennio Morricone Biography (1928-)»։ www.filmreference.com։ արտագրուած է՝ 2020-07-27