Բացել գլխավոր ցանկը

Էնրիք Իկլեսիաս (իսպ.՝ Enrique Miguel Iglesias Preysler, 8 Մայիս 1975, Մատրիտ, Սպանիա), սպանացի երգիչ, երգահան եւ դերասան։ Գործի սկսեր է կեղծ անունով աշխատիլ մեքսիքական հաստատութիւն՝ FonoMusic-ի համար։ Էնրիքը լադինամերիկեան երաժշտութեան ամենահայտնի ներկայացուցիչներէն է։ Արժանացած է շատ մրցանակներու։ Անոր խտասալիկներու վաճառքի ընդհանուր թիւը կը կազմէ մօտաւորապէս 100 միլիոն։ Իր գործի ընթացքին թողարկած է աւելի քան 40 առանձին, եւ 10 ալպոմ, որոնք 116 անգամ դարձած են բլատինէ, 227 անգամ ոսկէ։

Էնրիքէ Իկլեսիաս
իսպ.՝ Enrique Iglesias
Robin Wong Enrique 013.JPG
Ծննդեան անուն իսպ.՝ Enrique Miguel Iglesias Preysler
Ծնած է Կաղապար:Birth date and age
Ծննդավայր Կաղապար:Դրոշավորում/Սպանիա Մատրիտ, Սպանիա
Քաղաքացիութիւն Flag of Spain.svg Սպանիա
Մայրենի լեզու Սպաներէն
Ուսումնավայր Մայամիի համալսարան
Ժանրեր փոփ երաժշտութիւն, լատինական փոփ, ռիթմ էնդ բլյուզ եւ Փոփ ռոք
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, դերասան, երաժիշտ, մոդել, երգահան, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր
Պարգեւներ եւ
մրցանակներ
Latin Grammy Award for Best Urban Fusion/Performance Grammy Award for Best Latin Pop Album Latin Grammy Award for Best Male Pop Vocal Album MTV Europe Music Award for Best Spanish Act Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան Latin Grammy Award for Song of the Year Latin Grammy Award for Best Urban Fusion/Performance Latin Grammy Award for Best Urban Song
Ծնողներ հայր՝ Խուլիօ Իկլեսիաս, մայր՝ Isabel Preysler
Կայքէջ enriqueiglesias.com

Իկլեսիասը աշխարհահռչակ երգիչ Խուլիօ Իկլեսիասի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնած է 1975 թուականի Մայիսի 8-ին, Սպանիոյ Մատրիտ քաղաքին մէջ։ Անոր ծնողքը սպանացի երգիչ Խուլիօ Իկլեսիասը եւ ֆիլիփփինուհի լրագրող Իզապէլ Փրէյսլըրն են։ Ան ընտանիքի երրորդ եւ վերջին զաւակն է։ Էնրիքէի ծնողքը գործի պատճառով չեն կարողացած երկար ժամանակ յատկացնել իրենց զաւակին եւ ան կը մնար դայեակի՝ Մարիա Օլիվարեսի հետ։ Երբ Էնրիքէն 3 տարեկան էր, ծնողները բաժնուեցան եւ ան մնաց մօր հետ Մատրիտ, իսկ հայրը տեղափոխուեցաւ Մայամի՝ երգեր ձայնագրելու նպատակով։ Հետագային Էնրիքէն նոյնպէս կը տեղափոխուի Մայամի եւ կը սորվի «Gulliver Preparatory School» դպրոցին մէջ։

Փոքր տարիքէն Էնրիքէն երազած է երգիչ ըլլալու մասին եւ մանկութեան գրած է բանաստեղծութիւններ, որոնք պիտի դառնային երգերու բառեր, սակայն հօր ճնշումին պատճառով, ընդունուած է Մայամիի Համալսարանը, business–ի ճիւղը։

1994 թուականին ան կը լքէ ուսումը եւ պայմանագիր կը կնքէ լէյպըլ "FonoMusic"-ի հետ։ Էնրիքէ իր երաժշտական կեանքը սկսած է Մարթինէզ անունով։ Իսկ 1995 թուականին ստեղծեր է իր առաջին «Si Tu Te Vas»-ը։ Նոյն թուականի նոյեմբերի 21-ին թողարկեր է իր առաջին «Enrique Iglesias» ալպումը։

ՇրջակայութիւններԽմբագրել

  • Vivir World Tour (1997)
  • Cosas Del Amor (1998)
  • Enrique World Tour (2000)
  • One Night Stand Tour (2002)
  • Don't Turn Off The Lights Tour (2002)
  • Seven World Tour (2004)
  • Insomniac World Tour (2007)
  • Greatest Hits Tour (2009)
  • Euphoria Tour (2010–12)
  • Enrique Iglesias & Jennifer Lopez Tour (2012)
  • Enrique Iglesias India Tour (2012)
  • Sex and Love Tour (2014-)

ՅղումներԽմբագրել