Խուլիօ Իկլեսիաս
Խուլիօ Իկլեսիաս (սպ.՝ Julio José Iglesias de la Cueva, ծնած է 23 Սեպտեմբեր 1943, Մատրիտ), սպանացի երգիչ, վաճառած է աւելի քան 300 միլիոն սկաւառակ եւ դարձած է սպանալեզու ամէնէն յաջողակ կատարողն ամբողջ աշխարհի տարածքին։ Երգերու մեծամասնութիւնը ձայնագրած է սպաներէն, ետքը անգլերէն եւ ֆրանսէրէն լեզուներով։ Մասնակցած է Եւրատեսիլին, նաեւ ստացած է «Կրիմմի» մրցանակ։ Կ'ապրի Մատրիտ, պարբերաբար կը մեկնի Մայամի։ Անոր երեխաներէն ամենայայտնին Էնրիքէ Իկլեսիասն է։
Խուլիօ Իկլեսիաս սպ.՝ Julio Iglesias | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Julio José Iglesias de la Cueva |
Ծնած է | Սպանիա Մատրիտ, Սպանիա (23 Սեպտեմբեր, 1943) |
Ծննդավայր | Մատրիտ, Սպանիա[1] |
Քաղաքացիութիւն | Սպանիա |
Ուսումնավայր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան? |
Տեսակ | փոփ երաժշտութիւն, լատինական փոփ?, Latin ballad?, աւանդական փոփ երաշժտութիւն, adult contemporary music?, սոֆթ ռոք?, ֆրանսիական փոփ երաժշտություն?, իտալո դիսկո? եւ Քանթրի? |
Մասնագիտութիւն | Ֆութպոլիստ, երգիչ եւ երաժիշտ |
Ամուսին | Miranda Rynsburger? |
Ծնողներ | հայր՝ Julio Iglesias, Sr.?, մայր՝ María del Rosario de la Cueva y de Perignat?[2] |
Երեխաներ | Էնրիքէ Իկլեսիաս, Խուլիո Իգլեսիաս կրտսեր?, Chabeli Iglesias?, Cristina Iglesias? եւ Victoria Iglesias? |
Կայքէջ | julioiglesias.com(սպան․)(անգլերէն)(ֆր.)(իտալ.)(փորթ.)(գերմ.)(ռուս.) |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԽուլիօ Իկլեսիաս ծնած է 1943 թուականի Սեպտեմբեր 23-ին Մատրիտ, յայտնի կնախտաբան Խուլիօ Իկլեսիաս Փուկայի ընտանիքին մէջ։ 16 տարեկանէն ֆութպոլ խաղացած է Ռէալ Մատրիտի խումբին մէջ։ 1963 թուականի Սեպտեմբեր 22-ին ան ինքնքշարժի արկածի ենթարկուած է եւ կեանքին յաջորդ 2 տարիներն անցուցած է հիւանդանոցին մէջ։ Հիւանդանոցէն ելլելէն ետք գացած է Անգլիայ, անգլերէն սորվելու։ Սորված է Լոնտոն, ապա՝ Քեմպրիճ։
1971 թուականին Խուլիօ Իկլեսիաս Ռոզի Արմէնի հետ ձայնագրած է Gwendoline ալպոմը, որ մինչ այժմ կը հանդիսանայ երգչուհիի այցեքարտը[3]:
Իկլեսիաս վաճառած է աւելի քան 300 միլիոն սկաւառակ եւ դարձած է սպանալեզու ամենայաջողակ երգիչը ամբողջ աշխարհի վրայ։ Ունի 8 զաւակ։
Ծանօթագրություններ
Խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #12055500X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Geni — 2006.
- ↑ ՀՈԳԵՒՈՐ ՄԵԾ ԿՈՐՈՎ
Աղբիւրներ
Խմբագրել- Զարթօնք օրաթերթ, 23 Սեպտեմբեր 2016, էջ 2։