Ռոզի Արմէն
Ռոզի Արմէն (ֆրանսերէն՝ Rosy Armen, իսկական անունը՝ Ռոզի Խուրշուտ Յովհաննիսեան[3], ծն. 1 Մայիս 1939, Փարիզ), ֆրանսահայ երգչուհի։ Կ'երգէ հայերէն, ֆրանսերէն, սպաներէն, իտալերէն եւ գերմաներէն: Պարգեւատրուած է ՀՀ սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մետալով[4]:
Ռոզի Արմէն ֆրանսերէն՝ Rosy Armen | |
---|---|
| |
Ծնած է | 1 Մայիս 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[2] |
Մասնագիտութիւն | երգչուհի, երաժիշտ |
Կայքէջ | rosyarmen.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելՆախիջեւանի մէջ ծնած Խուրշուտ Յովհաննիսեանը եւ Անգարայի արուարձաններէն՝ Սթանոզի մէջ ծնած Նուրան Ալոզեանը, Մեծ եղեռնէն ետք 1920-ական թուականներուն կը գաղթեն Փարիզ ու ետքը հանդիպելով՝ ընտանիք կը կազմեն։
Ռոզիի ծնողները կը ցանկային, որ իրենց դուստրը բժիշկի մասնագիտութիւնը ընտրէր, սակայն 4-ամեայ Ռոզին սկսաւ երգել ու սէրը դէպի երաժշտութիւնն ու կատարողական արուեստը՝ յաղթեց, եւ Ռոզի Յովհաննիսեանը (այնուհետեւ Պետրոսեան) վերջնականապէս ընտրեց երգի ուղին, կնքելով իրեն Ռոզի Արմէն։
1971 թուականին Ռոզի Արմէն Խուլիօ Իկլեսիասի հետ ձայնագրած է Gwendoline ալպոմը, որ մինչ այժմ կը հանդիսանայ երգչուհիի այցեքարտը[5]:
2015 թուականին Հանրապետութեան տօնի առթիւ Ռոզի Արմէնին շնորհուած է «Պատուոյ շքանշան»[6]:
Սկաւառակներ
ԽմբագրելՄեներգութիւններ
Խմբագրել- Moi qui t'aimais (Vogue, 1961)
- Né pour moi (Vogue, 1961)
- Cuando calienta el sol (Vogue, 1962)
- Tu croiras (Vogue, 1962)
- La dernière étoile (Vogue, 1963)
- Prenez garde (Vogue, 1963)
- Yes mi siroun (Vogue, 1964)
- Si j'étais sûre (Polydor, 1964)
- La grande Russie (CBS, 1965)
- Bons baisers de Russie (CBS, 1965)
- Le jeu des amoureux (CBS, 1966)
- Dele divané (Top 4, 1966)
- L'âme slave (Top 4, 1966)
- Le ciel, la Terre et l'amour (Top 4, 1966)
- Le première fois (CBS, 1966)
- Ailleurs qu'à Paris (Melodia, 1967)
Երգեր՝ հայերէնով
Խմբագրել- Պլպուլ
- Նուպար, Նուպար
- Ես Մի Սիրուն
- Օրօր, օրօր
- Մարտիկի Երգեր
- Երեւան
- Պանդխտութեան Անապատում
- Վայրի Ծաղիկ
- Ես Պլպուլ Եմ
- Թամփը Ձեռին
- Հինգալա
- Գիշեր Ցերեկ
Ալպոմներ
Խմբագրել- Rosy Armen (Vogue, 1963)
- Rosy Armen (Melodia, 1967)
- Si on se ressemble (Columbia, 1968)
- Gwendolyne (Columbia, 1971)
- Երեւան (Iberia, 1972)
- Rosy Armen (Ambar, 1972)
- Պլպուլ (Arka, 1981)
- Aranjuez (Arka, 1982)
- Hier et demain (PSI International, 1986)
- Armenia (1992)
- Le top de l'Arménie (PSI International, 1996)
- Մի Սիրտ Ունեմ (Atlantis Records, 2001)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 481. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ ՀԱՆՐԱԾԱՆՕԹ ԴԱՐՁԱԾ ՌՈԶԻ ԱՐՄԷՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ Է
- ↑ Ռոզի Արմէնը պարգեւատրուած է ՀՀ սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մետալով
- ↑ «ժամանակ»։ www.jamanak.com
- ↑ Ռ. Խ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻՆ ՊԱՏՒՈՅ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ[permanent dead link]