Էտուարտ Սարապեան
Էտուարտ Աուետի Սարապեան (25 Փետրուար, 1918, Տոնի Ռոսթով - 9 Յունիս,1984 Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1959), ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1968)։
Պատկեր:Էդուարդ Սարապյան.jpg | |
Ծնած է | 25 Փետրուար 1918[1] |
---|---|
Ծննդավայր | Տոնի Ռոսթով |
Մահացած է | 9 Յունիս 1984 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Ազգութիւն | հայ |
Կրթութիւն | Վրաստանի տեխնիկական համալսարան?[1] |
Պարգեւներ | ՀԽՍՀ վաստակավոր շինարար? Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ «Պատուոյ նշան» շքանշան |
Ազգային-արցախեան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրագէտ Դաւիթ Սարապեանի հայրն է։
Կենսագրություն
Խմբագրել1942-ին աւարտած է Թպիլիսիի վրացական ճարտարարուեստական հիմնարկը։ 1951-1959-ններուն՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964-ններուն՝ գլխաւոր ճարտարապետ։
1966-1979-ններուն՝ Առեւտրային եւ հասարակական սնունդի կազմակերպութիւններու նախագծային համամիութենական հիմնարկի հայկական մասնաճիւղի տնօրէն։ 1979-էն՝ Հայարդնախագիծ հիմնարկի նախագիծի գլխաւոր ճարտարապետ[2]։
Ստեղծագործական Ուղի
ԽմբագրելՍարապեանի նախագիծերով (համահեղինակ) Երեւանի մէջ կառուցուած են «Արմենիա» հիւրանոցը (1956), Արհեստակցական միութիւններու տան եւ կապի նախարարութեան համալիրը (1957), Թանգարաններու շէնքը (1950-1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970), Երգահաններու տունը՝ Դեմիրճեան փողոցի բնակելի հատուածով (1957), Առեւտուրի տունը (1958), «Սայեաթ-Նովա» աղբիւր-յուշարձանը (1963), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթէ մետալ՝ 1978), Կեդրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հիւրանոցը (1978), Հանրապետութեան հրապարակի շատրուանները (1955), «Փարոս» ճաշարանը (1970), էջմիածինի՝ Առեւտրի կեդրոնը (1976), Տաշքենդի՝ Արդարադատութեան պալատը (1978), Վիեննայի՝ Սուրբ Հռիփսիմէ Եկեղեցին (1965-1968) եւ հայ համայնքի մշակութային կեդրոնը (1968)։
Պատկերասրահ
Խմբագրել-
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոց
-
Արհեստակցական միութիւնների տան եւ ՀՀ փոխադրամիջոցային եւ կապի նախարարութեան համալիր
-
«Յաւերժական կրակ» (Հայաստանի Խորհրդային կարգերու հաստատման համար զոհուած մարտիկներու յուշարձան), ճարտարապետ՝ էտուարտ Սարապեան, նկարիչ՝ Վալենթին Պոդպոմոգով։ Կը գտնուի Երեւանի 2750-ամեակին նուիրուած զբոսայգիին մէջ, «Բուլվար»