Էրիհ Մարիա Ռեմարք
Էրիհ Մարիա Ռեմարք (գերմ․՝ Erich Maria Remarque, 22 Յունիս 1898, Օսնապրիւք, Գերմանիա - 25 Սեպտեմբեր 1970, Լոքարնօ, Զուիցերիա)․ գերմանացի վիպագիր։ Անոր գործերը կ՛արտայայտեն պատերազմի սարսափը։
Էրիհ Մարիա Ռեմարք գերմաներէն՝ Erich Maria Remarque | |
---|---|
վիպագիր Էրիհ Մարիա Ռեմարք 1928-ին | |
Ծննդեան անուն | գերմաներէն՝ Erich Paul Remark |
Ծնած է | 22 Յունիս 1898 |
Ծննդավայր | Օսնապրիւք, Գերմանիա |
Մահացած է | 25 Սեպտեմբեր 1970 |
Մահուան վայր | Լոքարնօ, Զուիցերիա[1] |
Քաղաքացիութիւն |
Գերմանիա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | գերմանացի |
Կրօնք | կաթոլիկ |
Երկեր/Գլխաւոր գործ | «Ոչ մէկ լուր արեւմտեան ճակատէն», Ստուէրներ դրախտին մէջ, Վերադարձ, Կեանքի կայծ եւ Երազային տաղաւարը |
Մասնագիտութիւն | վիպագիր |
Անդամութիւն | Լեզուի եւ Բանաստեղծութեան Գերմանիոյ կաճառ |
Ամուսին | Փոլեթ Կոտար եւ Իլսա Եութա Զամպոնա |
Ստորագրութիւն |
Կեանքը
ԽմբագրելԷրիհ Մարիա Ռեմարք ծնած է Օսնապրիւք (Հանովերի թագաւորութիւն) կաթոլիկ դաւանանքի բանուորական ընտանիքի մը մէջ։ Աւազանի անունն է Էրիհ Փաուլ Ռեմարք (Erich Paul Remark)։ 18 տարեկան հասակին զինուորագրուած է Ա․ Համաշխարհային Պատերազմին ընթացքին եւ պատերազմած է արեւմտեան ռազմաճակատին։ 1917 Յուլիսին, ծանրօրէն վիրաւորուած ըլլալով մինչեւ պատերազմին վերջաւորութեան մնացած է Գերմանիոյ զինուորական հիւանդանոցի մը մէջ։
Ան, ապրած ըլլալով Ա․ Համաշխարհային Պատերազմին ճակատներուն յորձանքը, անոր գրութիւնները սրտաճմլիկ են եւ այդ ապրումը կը փոխանցեն։
Զանազան գործերով զբաղած է մինչեւ 1929, երբ կը հրատարակէ «Ոչ մէկ լուր արեւմտեան ճակատէն» վէպը։ Հակապատերազմական վէպ, դասական իր տեսակով, ուր Ռեմարք նկարագրած է Ա․ Համաշխարհային Պատերազմին ընթացքին իր ապրած փորձառութիւնները։ Այս վէպով Ռեմարք համաշխարհային ճանաչում կը ստանայ։ Վէպը 45 լեզուներու թարգմանուած է, ինչպէս նաեւ ժապաւէնի վերածուած է համանուն տիտղոսով։
1931-ին Զուիցերիա տեղափոխուած է ուր ապրած է մինչեւ 1939 (փոքրիկ դադարներով Ֆրանսա ալ ապրած է)։ 1933-ին Նացիները կ՛արգիլեն անոր գիրքերը եւ հրոյ ճրագ կը դարձնեն։ 1939-ին Ա․Մ․Ն․ կը մեկնի, իսկ 1943-ին քոյրը, որ մինչ այդ Գերմանիա մնացած էր, կ՛ամբաստանուի որպէս պարտուողական եւ կը գլխատուի։
1948-ին Ռեմարք Զուիցերիա կը վերադառնայ եւ մինչեւ կեանքին վերջը հոն կը մնայ։ Գործերը համաշխարհային ճանաչում ստացած են։
Վէպեր
Խմբագրել- 1920, «Երազային տաղաւարը» Die Traumbude
- 1929, «Ոչ մէկ լուր արեւմտեան ճակատէն» Im Westen nichts Neues
- 1931, Վերադարձ Der Weg zurück
- 1938, Երեք ընկերներ Drei Kameraden
- 1939, Սիրէ քովինդ Liebe deinen Nächsten
- 1945, Յաղթանակի կամար Arc de Triomphe
- 1952, Կեանքի կայծ Der Funke Leben
- 1954, Սէրի պահեր, մահու պահեր Zeit zu leben und Zeit zu sterben
- 1956, Սեւ քարկոթողը Der schwarze Obelisk
- 1961, Դրախտը նախասիրածներ չունի Der Himmel kennt keine Günstlinge
- 1962, Լիզպոնի իրիկունը Die Nacht von Lissabon
- 1970, Խոստումի հողը Das gelobte Land
- 1971, Ստուէրներ դրախտին մէջ Schatten im Paradies (յետ մահու հրատարակութիւն)
- 1998, Հորիզոնի կայարանը Station am Horizont (յետ մահու հրատարակութիւն)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ремарк Эрих Мария // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Spartacus Educational - «Էրիհ Մարիա Ռեմարք»(անգլերէն)
- ↑ goethe - «Էրիհ Մարիա Ռեմարք», 25-6-2005(անգլերէն)
- ↑ Schlow Centre Region Library - «Ոչ մէկ լուր արեւմտեան ճակատէն»․ Էրիհ Մարիա Ռեմարք, 7-10-2021(անգլերէն)
- ↑ Ա․Մ․Ն․Ողջակիզութեան յիշատակման թանգարան - «Էրիհ Մարիա Ռեմարք», 5-3-2023(անգլերէն)
- ↑ Սթէյթ համալսարան - Բացառիկ հաւաքածոներ եւ արխիւներ․ «Էրիհ Մարիա Ռեմարք», 31-7-2012(անգլերէն)
- ↑ Smithsonian Magazine - «Պատերազմի մասին ամենասիրուած եւ ամենատուած վէպը», Սաուր Փաթրիք, 16-6-2015(անգլերէն)