Թէյլըր Սուիֆթ (անգլերէն՝ Taylor Alison Swift, ծնած՝ 13 Դեկտեմբեր 1989-ին, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի։

Թէյլըր Սուիֆթ
անգլերէն՝ Taylor Swift
Ծննդեան անուն անգլերէն՝ Taylor Alison Swift
Նաեւ յայտնի է իբրեւ Nils Sjöberg[1][2]
Ծնած է 13 Դեկտեմբեր 1989(1989-12-13)[3][4] (35 տարեկան)
Ծննդավայր West Reading, Բերկս շրջան, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք քրիստոնէութիւն[5]
Ուսումնավայր Hendersonville High School?
Wyomissing Area Junior/Senior High School?
Երկեր/Գլխաւոր գործ Shake It Off?, Anti-Hero? եւ Cruel Summer?
Տեսակ Քանթրի?, Փոփ ռոք, փոփ երաժշտութիւն, քանթրի փոփ?, սինթիփոփ? եւ Ինդի ֆոլք?
Մասնագիտութիւն դերասանուհի, երգահան, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, բարեգործ, Հեղինակ ու կատարող, երգերու հեղինակ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, ժապաւէնի բեմադրիչ
Անդամութիւն Silence Breakers?
Ծնողներ հայր՝ Scott Swift?, մայր՝ Andrea Finlay?
Կայքէջ taylorswift.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Ստացած է բազմաթիւ մրցանակներ, որոնցմէ են՝ 10 «Կրեմմ»ի մրցանակը, 19 Ամերիկեան երաժշտական մրցանակը եւ 22 «Պիլպորտ միւզիք» մրցանակը (Billboard Music Award)։ Յունիս 2011-ին ինք եւ Կէրի Անտըրուուտ միակ գեղջկական ոճի կատարողներն էին, որոնք ընդգրկուած էին «Ռոլինկ սթոն» («Rolling Stone») ամսագիրի «(Քուինս օֆ փոփ») «Queens of Pop» ցանկին մէջ։ Իր երաժշտական աշխատանքի ընթացքին Թէյլըր վաճառած է 40 միլիոն ալպոմի եւ 130 միլիոն մեներգներու օրինակներ ամբողջ աշխարհի տարածքին։

Մանկութիւն

Խմբագրել

Թէյլըր ծնած է 13 Դեկտեմբեր 1989-ին, Փենսիլվանիա։ Անտրիա եւ Սքոթ Սուիֆթ ընտանիքին անդրանիկ երեխան էր ան։ 10 տարեկանէն Թէյլըր կը սկսի կիթառ նուագել, կը յօրինէ իր առաջին երգերը, եւ կը մասնակցի շարք մը մրցոյթներու ու փառատօններու։

Ասպարէզ

Խմբագրել
 
Թէյլըր 2006-ին, Քալիֆորնիա

Թէյլըրի ասպարէզը կը սկսի Օգոստոս 2006-ին, երբ իր «Tim Mc Graw» երգի թեկնածութիւնը կ'առաջարկէ[6]։ 24 Հոկտեմբեր 2006-ին լոյս կը տեսնէ իր ալպոմը, որ կը կոչուի «Taylor Swift»[7]։

16 Հոկտեմբեր 2007-ին լոյս կը տեսնէ «Sounds of the Season։ The Taylor Swift Holiday Collection» ձայնասկաւառակը, որու կը յաջորդէ 2008-ին հրատարակուած «Beautiful Eyes» փոքր ալպոմը[8][9]։ 2008-ին «Կրեմմ»ի մրցանակաբաշխութեան Թէյլըր «Լաւագոյն նոր կատարող» անուանացանկին մէջ կ'անցնի եւ կ'արժանանայ Էմի Ուայնհաուս մրցանակին[10]։ 11 Նոյեմբեր 2007-ին կը հրատարակուի «Fearless» կոչուող անոր յաջորդ աշխատանոցային ալպոմը:[11], կը գրաւէ առաջին հորիզոնականը Billboard 200 ցանկին մէջ։ Ալպոմին հրապարակման առաջին շաբաթէն կը ծախուի 592.000 օրինակ[12]։

 
Թէյլըր, 2013-ին իր «Red» ալպոմի համաշխարհային շրջագայութեան ընթացքին

2009-ին «You Belong With Me» երգի տեսահոլովակին համար ան կ'արժանանայ «Կնոջ լաւագոյն տեսահոլովակ» մրցանակին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխութեան ընթացքին:[13]։ 6 Յունուար 2010 -ին People Choice Awards մրցանակաբաշխութեան ընթացքին Թէյլըր կ'արժանանայ «Տարուան երգչուհի» մրցանակին, իսկ յաջորդ տարին՝ Ամերիկեան երաժշտական մրցանակաբաշխութեան ընթացքին կ'արժանանայ «Տարուան լաւագոյն կատարող» անուանումին։

52-րդ «Կրեմմ»ի մրցանակաբաշխութեան ընթացքին ան կ'արժանանայ «Լաւագոյն գեղջկական ոճի երգչուհի», «Լաւագոյն գեղջկական ոճի երգ» մրցանակներուն «White Horse» երգին համար եւ «Տարուան ալպոմ», «Լաւագոյն գեղջկական ոճի ալպոմ» մրցանակներուն «Fearless» ալպոմին համար[14][15]։ 54-րդ «Կրեմմի»ի ատեն ան դարձեալ «Լաւագոյն գեղջկական ոճի ալպոմ»ի թեկնածութիւն կ'առաջարկէ, եւ կը շահի «Լաւագոյն գեղջկական ոճի երգ» եւ «Լաւագոյն գեղջկական ոճի տեսահոլովակ» մրցանակները «Mean» երգին համար, եւ կը ստանայ «Լաւագոյն գեղջկական ոճի երգչուհի» մրցանակը[16]։ Յաջորդ տարին նոյն մրցանակաբաշխութեան ատեն Թէյլըր կ'արժանանայ «Ժապաւէնի լաւագոյն երգ» անուանումին:[17]։

 
Թէյլըր, Մայիս 2015-ին

Հոկտեմբեր 2010-ին լոյս կը տեսնէ երրորդ աշխատանոցային ալպոմը, որ կը կոչուի «Speak Now»[18]։ Ալպոմը Billboard 200 ցանկին մէջ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը եւ մէկ շաբթուան ընթացքին կը վաճառուի 1.047.000 օրինակ։

2011-ին եւ 2012-ին Թէյլըր կը սկսի իր համերգային շրջագայութիւնները ամբողջ աշխարհի տարածքին։ Ան կը ներկայացնէ եօթը համերգ Ասիոյ, տասներկու՝ Եւրոպայի, ութսուն՝ Հիւսիսային Ամերիկայի եւ տասներկու Աւստրալիոյ մէջ:[19]։ Իր շրջագայութիւններուն կը մասնակցի աւելի քան 1,6 միլիոն երկրպագու: Այս շրջագայութիւններուն իբրեւ արդիւնք Թէյլըր կը շահի 123 միլիոն տոլար[19]։ 2011-ին ինք եւ Կէրի Անտըրուուտ իբրեւ գեղջկական ոճի միակ կատարողներ, կ'ընդգրկուին «Ռոլինկ Սթոն» («Rolling Stone») ամսագիրի «Քուինս աֆ փոփ» («Queens of Pop») ցանկին մէջ։

Երգչուհիին չորրորդ աշխատանոցային ալպոմը կը կոչուի «Red», կը հրատարակուի 22 Հոկտեմբեր 2012-ին[20]։ Ամերիկայի մէջ, ալպոմի հարատարակման առաջին շաբթուան ընթացքին, կը ծախուի 1,2 միլիոն օրինակ[21]։

Օգոստոս 2013-ին Թէյլըր իր «I Knew You Were Trouble» երգին համար կը ստանայ «Կնոջ լաւագոյն տեսահոլովակ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխութիւն 2013-ին[22]։ 24 Նոյեմբերի 2013-ին կը ստանայ 3 մրցանակ Ամերիկեան երաժշտական մրցանակաբաշխութեան ընթացքին[23]։ Թէյլըր հինգերորդ աշխատանոցային ալպոմը, որ կոչած է «1989», հրատարակած է 27 Հոկտեմբեր 2014 -ին[24]։ Ալպոմի «Shake It Off», «Blank Space» եւ «Bad Blood» երգերը միջազգային տարբեր մրցոյթներու ընթացքին գրաւած են առաջին հորիզոնականները, ինչպէս նաեւ Billboard Hot 100-ի մէջ[25]։ Փետրուար 2016-ին երգչուհին կը ստանայ երկու մրցանակ «Կրեմմի» մրցանակաբաշխութեան[26]։

Անձնական կեանք

Խմբագրել

2008 -ին Jonas Brothers խումբի անդամ Ճօ Ճոնասի, Սեպտեմբեր 2012-էն Քոնըր Քենըտիի, 2012-էն, One Direction խումբի անդամ Հարրի Սթայլզի հետ յարաբերութիւններ կը մշակէ: 2015-էն սկսեալ, երգչուհին կը սկսի յարաբերութիւն ստեղծել ձայնի հաղորդավար՝ (DJ)/երգիչ Քելվին Հարիսի հետ, սակայն Մայիս 2016-ին անոնք կը բաժնուին[27]։ Սեպտեմբեր, 2016 թուականէն ի վեր, երգչուհին յարաբերութիւն ստեղծած է Անգլիացի դերասան՝ Ճօ Ալուինին հետ[28]:

Սկաւառակագրութիւն

Խմբագրել

Աշխատանոցային ալպոմներ

Խմբագրել
  • 2006 - «Taylor Swift»
  • 2008 - «Fearless»
  • 2010 - «Speak Now»
  • 2012 - «Red»
  • 2014 - «1989»
  • 2017 - «Reputation»
  • 2019 - «Lover»
  • 2020 - «Folklore»
  • 2020 - «Evermore»
  • 2022 - «Midnights»
  • 2024 - «The Tortured Poets Department»

Շրջագայութիւններ

Խմբագրել
  • Fearless Tour (2009–10)
  • Speak Now World Tour (2011–12)
  • The Red Tour (2013–14)
  • The 1989 World Tour (2015)
  • Reputation Stadium Tour (2018)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://www.elitedaily.com/p/taylor-swifts-explanation-of-her-nils-sjoberg-pseudonym-confirmed-a-fan-theory-43659497
  2. https://www.republicworld.com/entertainment-news/music/why-did-taylor-swift-adapt-the-pseudonym-nils-sjoberg.html
  3. GeneaStar
  4. Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Taylor Swift on Politicians Co-opting Faith: 'I'm a Christian. That's Not What We Stand For' // RELEVANTRELEVANT Media Group, 2020. — ISSN 1543-317X
  6. Willman Chris (5 Փետրուարի, 2008)։ «Taylor Swift's Road to Fame»։ Entertainment Weekly։ էջ 3։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-02-ին (անգլերէն)
  7. A Young Outsider's Life Turned Inside Out By Jon Caramanica, Նիւ Եորք Թայմզ dated September 5, 2008.(անգլերէն)
  8. «Taylor Swift owns top of country chart»։ Country Standard Time (անգլերէն)
  9. «Wal-Mart "Eyes" New Taylor Swift Project»։ Great American Country։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-08-ին (անգլերէն)
  10. «Amy Winehouse Wins Best New Artist, Kanye West Pays Tribute to Mom – Grammy Awards 2008, Grammy Awards»։ People։ Հոկտեմբեր 2, 2008 (անգլերէն)
  11. Rosen Jody (Նոյեմբեր 13, 2008)։ «Albums Reviews – Fearless»։ Rolling Stone (անգլերէն)
  12. «Taylor Swift's Fearless Makes History With No 1 Debut on Billboard's Top 200 All-Genre Album Sales Chart»։ Great American Country։ 20 Նոյեմբեր 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-03-16-ին (անգլերէն)
  13. «Kanye calls Taylor Swift after 'View' appearance»։ Associated Press/MSNBC։ 15 Սեպտեմբեր, 2009 (անգլերէն)
  14. Gilbert Calvin (Դեկտեմբեր 3, 2009)։ «Taylor Swift Nets Eight Grammy Nominations»։ CMT (անգլերէն)
  15. Kreps Daniel (1 Փետրուար 2010)։ «Beyonce, Taylor Swift Dominate 2010 Grammy Awards»։ Rolling Stone (անգլերէն)
  16. Wyland Sarah (12 Փետրուար 2012)։ «Taylor Swift Takes Home Two GRAMMYs at Tribute-Filled Show»։ Great American Country (անգլերէն)
  17. Kim Wook (2013-02-11)։ «Grammys 2013: The Complete List of Winners»։ Time (անգլերէն)
  18. Caramanica Jon (Հոկտեմբեր 20, 2010)։ «Taylor Swift, Angry on 'Speak Now' – The New York Times»։ The New York Times (անգլերէն)(անգլերէն)
  19. 19,0 19,1 Allen Bob (29 Մարտ 2012)։ «Hot Tours: Taylor Swift, George Strait, Cirque Du Soleil»։ Billboard (անգլերէն)
  20. Willman Chris (13 Յունիս 2012)։ «Scott Borchetta on Taylor, Tim, Martina, the Band Perry ... and the Personalized Machinery of Big Machine»։ Yahoo! Music (անգլերէն)
  21. «Taylor Swift's 'Red' Sells 1.21 Million; Biggest Sales Week for an Album Since 2002»։ Billboard։ 14 Սեպտեմբեր 2009։ արտագրուած է՝ Նոյեմբեր 7, 2012 (անգլերէն)
  22. «VMAs: The 2013 Winner's List»։ Entertainment Weekly։ 25 Օգոստոս 2013 (անգլերէն)
  23. Payne Chris (23 Նոյեմբեր, 2014)։ «Taylor Swift Wins Dick Clark Award of Excellence at 2014, Presented by Diana Ross»։ Billboard (անգլերէն)
  24. Mansfield Brian (18 Օգոստոս 2014)։ «Taylor Swift debuts 'Shake It Off,' reveals '1989' album»։ USA Today (անգլերէն)
  25. Gary Trust (27 Մայիս 2015)։ «Taylor Swift's 'Bad Blood' Blasts to No. 1 on Hot 100»։ Billboard (անգլերէն)
  26. «Grammys 2016 Winners: The Complete List» 
  27. «Taylor Swift and Calvin Harris Split After 15 Months Together»։ People (անգլերէն)
  28. «Taylor Swift Finally Reveals When She Started Dating Joe Alwyn in Lover Album»։ www.yahoo.com (en-US)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-19-ին։ արտագրուած է՝ 2022-02-19 

Արտաքին յղումներ

Խմբագրել

Կաղապար:Օրվա հոդված նախագծի մասնակից