Ժան-Փոլ Պելմոնտօ

Ֆրանսիացի դերասան

Ժան-Փոլ Պելմոնտօ (9 Ապրիլ 1933(1933-04-09)[4][5][6][…], Նէյի-սիւր-Սեն, Ֆրանսա[7][8][3] - 6 Սեպտեմբեր 2021(2021-09-06)[9][10][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսա[3]), ֆրանսացի դերասան։

Ժան-Փոլ Պելմոնտօ
ֆրանսերէն՝ Jean-Paul Belmondo
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Jean-Paul Charles Belmondo[1][2][3]
Ծնած է 9 Ապրիլ 1933(1933-04-09)[4][5][6][…]
Ծննդավայր Նէյի-սիւր-Սեն, Ֆրանսա[7][8][3]
Մահացած է 6 Սեպտեմբեր 2021(2021-09-06)[9][10][3][…] (88 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսա[3]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[11]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Էլզասի դպրոց?
Խաղարկութեան արուեստի ազգային բարձրագոյն արուեստանոց
Կայսերական վարժարան․ այժմ՝ Լուի լէ Կրան Երկրորդական վարժարան
Մասնագիտութիւն ժապաւէն արտադրող, շարժապատկերի դերասան, Դերասանը փոխարինող, թատրոնի դերասան, դերասան, թատերական ռեժիսոր
Վարած պաշտօններ Q123701756?[12]
Անդամութիւն Արուետագէտներու եւ մեկնաբանողներու ֆրանսական արհեստակցական միութիւն[12]
Ամուսին Élodie Constantin? եւ Նաթթի Թարտիվել
Ծնողներ հայր՝ Փոլ Պելմոնտօ[13]
Երեխաներ Փոլ Պելմոնտօ, Սթէլլա Պելմոնտօ, Փաթրիսիա Պելմոնտօ եւ Ֆլորենս Պելմոնտօ
Ստորագրութիւն

Կենսագրական գիծեր եւ գործունէութիւն

Խմբագրել

Պելմոնտօ ծնած է Նէյի-սիւր-Սենի մէջ: 20 տարեկանին որոշած է դերասանի մասնագիտութիւն ընտրել: Ընդունուուած է Տրամաթիք արուեստի ազգային բարձրագոյն հիմնարկ․ իսկ աւարտելէ ետք աշխատած է թատրոնի մէջ:

Ժան-Փոլ Պելմոնտոյի դերասանական գործունէութիւնը ընդհատուած է 2001-ին, երբ ան  ֆութպոլ խաղալու ատեն ուղեղի կաթուած ունեցած է եւ մարմնին աջ կողմը բոլորովին անդամալուծուած:

2003-ին Պելմոնտօ 70 տարեկանին ունեցած է չորրորդ զաւակը` Սթելլան: Սթելլային մայրը՝ Նաթթի Թարտիվելլին, որ Պելմոնտոյի երկրորդ կինն էր, ոտքի կանգնեցուցած է դերասանը՝ կաթուածէն ետք:

2008-ին բաժնուած է Նաթթի Թարտիվելլիէն, որմէ ետք ամուսնացած է իրմէ 43 տարի փոքր Պարպարա Հանտոլֆի հետ։

Ան խոստովանած է, որ ունեցած է բազմաթիւ սիրավէպեր, սակայն լուրջ` 6 կիներ եղած են: Առաջինը եղած է պարուհի մը` Էլոթի Քոնսթան, որմէ  ունեցած է երկու աղջիկ եւ մանչ մը: Ամուսնութիւնը տեւած է 1953-1966: Բաժանումին ատճառը դերասանուհի Ուրսուլա Անտրեսը եղած է, որուն հետ ան ապրած է 1965-էն մինչեւ 1972:

Շարժապատկերը

Խմբագրել

Պելմոնտօ նկարահանուած է 95 ժապաւէններու մէջ, 40 թատերախաղերու մէջ դերեր ստանձնած է:

 
Պելմոնտօն՝ 1962-ին։

Շարժապատկերի մէջ առաջին դերը նկարահանուած է «Ոտքով, ձիով եւ ինքնաշարժով (À pied, à cheval et en voiture) ժապաւէնին մէջ,  սակայն առաջին ցուցադրութենէն առաջ անոր խաղացած հատուածը ջնջած են: 26-ամեայ դերասանը հռչակաւոր դարձած է «Վերջին շունչով» (À bout de souffle) ժապաւէնով:

Պելմոնտոյի ամէնէն սիրած ժապաւէնը 1973-ին պատրաստուած «Հիանալին» (Le Magnifique) է, ուր ան մարմնաւորած է ծիծաղաշարժ անձ մը.

  Այս կերպարը զարմանալիօրէն ինծի կը վայլէ: Ես խաղացի այնքան լուրջ դերեր, որ մարդիկ կարծեցին, թէ ես կեանքիս մէջ ալ այդպիսին եմ: Բայց ես ծիծաղաշարժ դերասան եմ, ցաւօք այդ տեսակին մէջ լաւ նիւթը շատ հազուագիւտ է:
- Ժան-Փոլ Պելմոնտօ
 


Ժապաւէնները, որոնց մէջ ան նկարահանուած է, ստեղծուած են յայտնի բեմադրիչներու կողմէ, որոնցմէ մէկը Հանրի Վերնէօյն էր, Աշոտ Մալաքեանը (1920-2002)[14]:

Աշոտ Մալաքեանի հետ գործակցութիւնը

Խմբագրել

Պելմոնտոյի եւ Աշոտ Մալաքեանի միջեւ գործակցութիւնը սկսած է 1964-ին Մալաքեանի բեմադրած «Հարիւր հազար տոլար արեւուն տակ» (Cent mille dollars au soleil) ժապաւէնով:

Le Casse) ժապաւէնը

Խմբագրել

1971-ին հրապարակուած է Աշոտ Մալաքեանի բեմադրութեամբ «The Burglars» (Le Casse) ժապաւէնը, որուն բեմագիրներն են Հանրի Վերնոյ եւ Վահէ Քաչա, գլխաւոր հերոսը` Ժան-Փոլ Պելմոնտօ, որ Ազատ անունով հայ մաքսանենգ մըն է: Շարժապատկերին մէջ կը խօսուի այդ անուան իմաստին եւ հայկական  ուտեստեղէնի մասին, իսկ շարժապատկերին մէջ առանցքային նշանակութիւն ունեցող նաւը կը կոչուի «Արաքս»: Յոյն ոստիկանին դերը ստանձնած է Օմար Շերիֆ[15]:

Շարժապատկերը նկարահանուած է 1971 թուականին, Յունաստանի մէջ, ուր այս առիթով հայկական միութիւններու կազմակերպած ճաշկերոյթին ներկայ եղած են` Օմար Շերիֆ, Հանրի Վերնոյ, Ժան-Փոլ Պելմոնտօ եւ ուրիշներ[16]:

2015-ին իր որդին` Փոլ Պելմոնտօն, նկարահանած է իր հայրը «Պելմոնտոն Պելմոնտոյի աչքերով» (Belmondo Par Belmondo) վաւերագրական շարժապատկերին մէջ:

Պելմոնտոյի մասնակցութիւնը Ազնաւուի յուղակրաւորութեան

Խմբագրել

Ժան-Փոլ Պելմոնտօ 5 Հոկտեմբեր 2018-ին մասնակցած է Շարլ Ազնաւուրի յուղարկաւորութեան[17]:

Ծանօթագրութիւն

Խմբագրել
  1. http://www.cineartistes.com/?page=images&id=795&type=3
  2. Les gens du cinéma
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 (unspecified title)
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 (unspecified title)
  8. 8,0 8,1 8,2 http://www.lipstickalley.com/showthread.php?t=230212&page=109
  9. 9,0 9,1 9,2 Jean-Paul Belmondo est mort / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2021. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  10. 10,0 10,1 10,2 https://www.lefigaro.fr/cinema/jean-paul-belmondo-le-magnifique-est-mort-20210906
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  12. 12,0 12,1 Le Maitron — 1964.
  13. 13,0 13,1 https://www.cnews.fr/culture/2021-09-06/son-pere-paul-sa-carriere-son-heritagequand-jean-paul-belmondo-nous-parlait-de
  14. «Öğe | Հրանդ Տինք Հիմնարկի Արխիւ»։ archive.hrantdink.org։ արտագրուած է՝ 2021-11-17 
  15. «Շարժանկար-Համաշխարհային շարժանկարի աստղեր՝ հայ տիպարներու դերով»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2021-11-17 
  16. «Ժան-Փոլ Պելմոնտօ Այլեւս Առանձին Չէ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-10-08։ արտագրուած է՝ 2021-11-17 
  17. «Մի հաւատացէ՛՛ք, որ Պելմոնտոն այլեւս չկայ | Ակօս»։ Agos։ արտագրուած է՝ 2021-11-17