Ժունիէ
Ժունիէ[1] (արաբերէն՝ جونيه), նաւահանգստային եւ առողջարանային քաղաք Լեռնային Լիբանանի մարզին մէջ։ Կը հանդիսանայ Քսըրուան շրջանի վարչկեդրոնը։
Քաղաք | |
---|---|
Ժունիէ | |
արաբերէն՝ جونيه | |
Երկիր | Լիբանան |
ԲԾՄ | 20 մեթր |
Բնակչութիւն | 102 221 մարդ (2012) |
Պաշտօնական կայքէջ | jounieh.gov.lb |
Աշխարհագրութիւն
ԽմբագրելՔաղաքը կը գտնուի երկրի արեւմտեան մասը, Միջերկրական ծովի ափին մօտ, Պէյրութ մայրաքաղաքէն 10 քմ հիւսիս-հիւսիս-արեւելք (NNE)։ Բարձրութիւնը ծովի մակարդակէն 73 մեթր է[2]:
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2012 | 102 221 մարդ |
Ըստ 2012 թուականի մարդահամարի տուեալներու քաղաքին բնակչութիւնը կը կազմէ 102,121 մարդ[3]: Մեծ մասը քրիստոնեայ մարոնիթներ են։
Տեսարժան Վայրեր
ԽմբագրելՔաղաքի տեսարժան վայրերէն մէկը համարուի Հարիսա լեռը, որուն վրայ կարելի է բարձրանալ ճոպանուղիի օգնութեամբ։ Լերան գագաթին վրայ կը գտնուի Լիբանանի Աստուածամօր պրոնզէ արձանը, որ պատրաստուած է Ֆրանսայի մէջ 19-րդ դարուն եւ անոր կշիռքն է 15 թօն[4]:
Ժունիէի մէջ կը գտնուի Լիբանանի ամենամեծ խաղատունը, որ կառուցուած է 1957 թուականին, եւ անոր տարածքն է 34 000 մ²[5]:
Քոյր քաղաքներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Աշխարհի ատլաս: — Մ: Ռուսաստանի տեղագրագիտության և քարտեզագրության ֆեդերալ ծառայություն: ОНИКС Հրատարակչական տուն, 2000 — էջ 196
- ↑ Ֆիզիկո-աշխարհագրական տվյալներ (անգլերէն)
- ↑ World Gazetteer(անգլերէն)
- ↑ «Jounieh City Lebanon»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-12-ին։ արտագրուած է՝ 2016-08-11
- ↑ Casino du Liban. Պաշտօնական կայքէջ Archived 2013-06-16 at the Wayback Machine.(անգլերէն)