Լաւրենտի Բարսեղեան

Լաւրենտի Բարսեղեան (7 Յունուար 1937, Երեւան- 6 Դեկտեմբեր 2014, Երեւան[1]), հայ պատմաբան, պատմական գիտութիւններու դոկտոր (1998)։ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն (1995)։

Լաւրենտի Բարսեղեան
Ծնած է 7 Յունուար 1937
Ծննդավայր Երեւան
Մահացած է 6 Դեկտեմբեր 2014
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստան
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն Պատմաբան
Աշխատավայր Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան
Գառնիի Հեթանոսական Տաճար
Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան
Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա

Կենսագրութիւն

Խմբագրել

Բարսեղեան ծնած է 1937-ին, Երեւան։ 1959-ին աւարտած էր Երեւանի պետական համալսարանը։ Իր սկզբնական մասնագիտութիւնը եղած է հայ ժողովուրդի հնագոյն պատմութիւնը։

1968-1972-ին ղեկավարած է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնումի աշխատանքները։

1970ական թուականներուն անցած է մշակութային կազմակերպչական աշխատանքի, ուր աւելի քան 40ամեայ վաստակը մը կ'ամբարէ։ Այսպէս, 1973-1978-ին Հայաստանի Մշակոյթի նախարարութեան մշակութա-լուսաւորչական հիմնարկներու վարչութեան պետ:

1978-1985-ին` Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանի տնօրէն (Սարդարապատ), 1984-1985-ին՝ Հայաստանի պատմութեան պետական թանգարանի տնօրէն[2]:

1988-1991-ին՝ Հայաստանի Նախարարներու Խորհուրդին առընթեր պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններու պահպանութեան եւ օգտագործման գլխաւոր վարչութեան պետ:

1992-1995-ին՝ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

1995-2006-ին՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը։

Լաւրենտի Բարսեղեանի աշխատութիւնները՝ հինգ գիրքեր եւ զանազան յօդուածներ, կը վերաբերին հայ ժողովուրդի ծագման ու կազմաւորման հարցերուն եւ հայոց ցեղասպանութեան։ Ան մինչեւ կեանքին վերջաւորութիւնը Խաչատուր Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի թանգարանագիտութեան ամպիոնի վարիչն էր։

Մրցանակներ

Խմբագրել

Ստացած էր Խորհրդային Միութեան Նախարարներու Խորհուրդին եւ Հայաստանի Հանրապետութեան պետական մրցանակները։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Մահացել է Լավրենտի Բարսեղյանը
  2. «Կյանքից հեռացել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-30