Լէոն Նիկոլայի Սահակով (30 Նոյեմբեր 1909, Ալեքսանդրապոլ (այժմ՝ կիւմրի), Հայաստան - 1989), խորհրդային հայ բեմադրիչ, սցենարիստ, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1969), ԽՄԿԿ անդամ 1940 թուականին։

Լէոն Սահակով
Ծնած է 30 Նոյեմբեր 1909
Ծննդավայր Ալեքսանտրապոլ, Հայաստան
Մահացած է 1989
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնիա
Ուսումնավայր Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Մասնագիտութիւն բեմադրիչ, սցենարիստ
Աշխատավայր Մոսֆիլմ?
Սոյուզդետֆիլմ?
Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա?
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Կենսագրութիւն Խմբագրել

Լեոն Սահակովը ծնած է 1909 թուականին Ալեքսանդրապոլ քաղաքին մէջ։ կը մասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1935 թուականին կ'աւարտէ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերկէյ Էյզենշտեյնի արուեստանոցը։ 1935 թուականին կ'ըլլայ Մոսֆիլմ կինոստուդիայի բեմադրիչը 1938-1941 թուականներուն Մոսֆիլմին աշխատելուն զուգահեռ կ'ըլլայ Մոսկուայի Կիեւի շրջկոմի ՀամԼԿԵՄ քարտուղարը, Սոյուզդետ ֆիլմկինոստուդիայի փոխտնօրէնը, 1943-1945 թուականներուն՝ Փաստագրական ֆիլմերու կեդրոնական ստուդիայի ռազմաճակատային կինոընկերութիւններուն պետը։ Իր ֆիլմերուն սցենարներու համահեղինակն է[1]։

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Բեմադրիչ Խմբագրել

Տարեթիւ Ֆիլմ
1984 Ռեպորտաժ կրակի գիծէն
1979 Крутое поле
1970 Ծովը կրակի մէջ է
1967 Գարունը Օդերուն մէջ
1965 Տարուա երեք եղանակ
1960 Վերջին կրակոցները
1958 Պատերազմի ճանապարհներուն
1953 Տափաստանային լուսաբացներ

Սցենարիստ Խմբագրել

Տարեթիւ Ֆիլմ
1984 Ռեպորտաժ կրակի գիծէն
1979 Крутое поле
1970 Ծովը կրակի մէջ է
1967 Գարունը Օդերուն մէջ
1965 Տարուայ երեք եղանակ
1960 Վերջին կրակոցները
1958 Պատերազմի ճանապարհներուն

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել