Լիբանանի Երաժշտանոց
Լիբանանի Երաժշտանոց, բուն անունով՝ Լիբանանի Ազգային Բարձրագոյն Երաժշտանոցը (Ֆրանսերէն՝ Le Conservatoire libanais national supérieur de musique), հիմնադրուած է 1930-ական թուականներուն՝ Ուատիհ Սապրային կողմէ, որ ստեղծագործած է Լիբանանի քայլերգին երաժշտութիւնը: Սապրային նպատակն էր հիմնել դպրոց մը՝ լաւագոյն երաժշտական ուսում ապահովելու:
Լիբանանի Երաժշտանոց | |
---|---|
Տեսակ | Կոնսերվատորիա? |
Հիմնադրուած է | 1925 |
Հիմնադրիր | Wadia Sabra? |
Տնօրէն | Ուատիհ Ղոլմիէ |
Աշակերտներ | 4800 |
Երկիր | Լիբանան |
Տեղագրութիւն | Պէյրութ |
Հասցէ | Պէյրութ, Լիբանան |
Կայքէջ | conservatory.gov.lb |
Երաժշտանոցը, որուն տնօրէնն է Ուատիհ Ղոլմիէն, ունի աւելի քան 4800 աշակերտներ եւ 250 ուսուցիչներ[1]: Երաժշտանոցին վարչական կեդրոնը կը գտնուի Պէյրութ, սակայն ունի տարբեր ճիւղեր Տրիպոլսոյ, Ժունիէի, Տհուր Էլ Շուէյրի, Զահլէի, Ալէյի եւ Սիդոնի մէջ:
1999 թուականէն ի վեր, երաժշտանոցը կը կառավարէ 2 նուագախումբեր՝ Լիբանանի Ազգային Սիմֆոնիկ Նուագախումբը եւ Լիբանանի Ազգային Արաբական Երաժշտութեան Նուագախումբը: Վերջինս հիմնադրուած է 2000 թուականի Յուլիսին եւ կը բաղկանայ 48 երաժիշտներէ[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ BBC NEWS | Programmes | Crossing Continents | Website Exclusive: Beirut Rebuilds a Culture
- ↑ [1] Archived 2007-05-16 at the Wayback Machine.Կաղապար:Deadlink