Զահլէ
Զահլէ (արաբերէն՝ زحلة), քաղաք Լիբանանի մէջ, Պեքայի մարզին կեդրոնը։ Ըստ 2013-ի տուեալներուն բնակչութեան թիւը 56.000 է (Իսկ ըստ 2006-ի տուեալներուն բնակչութեան թիւը 100.000 էր)[1]։ Անիկա Լիբանանի երրորդ մեծ քաղաքն է, Պէյրութէն եւ Թրիփոլիէն ետք։ Բնակչութեան մեծամասնութիւնը քրիստոնեաներ են։ Լիբանանի մելկիթեան (յոյն կաթոլիկ) եկեղեցւոյ կեդրոնն է։ Զահլէն Պեքայի հովիտին զարդը կը համարուի։ Քաղաքը յայտնի է իր մաքուր օդով, առողջարաններով եւ իւրօրինակ խոհանոցով։
Քաղաք | |
---|---|
Զահլէ | |
արաբերէն՝ زحلة | |
Երկիր | Լիբանան |
Մուհաֆազա | Պեքայի մարզ |
Շրջան | Զահլէի շրջան |
Քաղաքապետ | Joseph Diab Al Maalouf? |
Տարածութիւն | 8 000 000 քառակուսի մետր |
ԲԾՄ | 1010 մեթր |
Բնակչութիւն | 56.000 մարդ (2013) |
Ժամային գօտի | Արեւելաեւրոպական ժամ |
Հեռախօսային ցուցանիշ | 8 |
Փոստային ցուցանիշ | 1801 |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԶահլէն մայրաքաղաք Պէյրութէն 55 քմ. դէպի արեւելք հեռաւորութեան վրայ կը գտնուի։ Ան միակ կաթոլիկադաւան քաղաքն է Մերձաւոր Արեւելքի մէջ։ Յայտնի է իր հին եկեղեցիներով, բացօթեայ ճաշարաններով, եզակի խոհանոցով եւ Ուատի ալ Արէյիշի մէջ գտնուող պաղպաղակի գործարանով։ Պէյրութէն Զահլէ ինքնաշարժով կարելի է հասնիլ 30-50 վայրկեանէն։ Քաղաքին կեդրոնը ծովէն 900 մ. բարձրութեան վրայ կը գտնուի։
Պատմութիւն
ԽմբագրելԶահլէն հիմնուած է շուրջ 300 տարի առաջ, Ժը. դարու սկիզբը:Անիկա կոչուած է «Պեքայի Հարսը»: Երիտասարդ քաղաքը բաժնուած էր երեք առանձին թաղամասերու, որոնցմէ իւրաքանչիւրը ունէր իր կառավարիչը։ Ժթ. դարուն քաղաքը կարճ ժամանակի ընթացքին կը դառնայ շրջանին առաջին անկախ քաղաք-պետութիւնը, ունենալով իր սեփական դրօշն ու հիմնը։ 1777 եւ 1797 թուականներուն Զահլէ հրոյ ճարակ կը դառնայ, իսկ 1860-ին ոչ միայն կը հրկիզուի, այլեւ կողոպուտի կ'ենթարկուի։ «Մութասարիֆ»ներու կառավարման շրջանին (1861-1914) Զահլէ դարձեալ կը բարգաւաճի։ Երկաթուղային գիծը, որ կառուցուած էր 1885-ին, կը զարգացնէ անոր տնտեսութիւնը Զահլէն Պեքայի եւ Սուրիոյ հովիտներուն համար դարձնելով ներքին «նաւահանգիստ»։ Անիկա կը դառնայ նաեւ գիւղատնտեսական կեդրոն։ Քաղաքը առեւտրական կեդրոն կը համարուէր Պէյրութի ու Դամասկոսի, ինչպէս նաեւ Մուսուլի ու Պաղտատի միջեւ։ Զահլէն լիբանանեան բանակին օրրանը կը համարուի։ Երկրին քաղաքական կեանքին մէջ եւս կարեւոր դեր կը խաղայ անիկա [2]։
Գործարաններ
ԽմբագրելԶահլէն Լիբանանի արդիւնաբերութեան կեդրոն համարուող քաղաքներէն է:Նշանաւոր է տարբեր տեսակի ոգելից ըմպելիներու, կաթնեղէնի, պանրեղէնի, բանջարեղէնի եւ պտուղներու պահածոյացման գործարաններով:Քաղաքը յայտնի է նաեւ կերպընկալի, անկողիններու, կաշիի, կօշիկի, ապակիի, գորգերու, սալիկներու, անուշեղէններու, քաղցրաւենիքներու, խաւաքարտի եւ թուղթի գործարաններով:
Զահլէի Հայերը
ԽմբագրելԶահլէ քաղաքին մէջ հայերը գլխաւորաբար հաստատուած են Ա. համաշխարհային պատերազմի տարիներուն։ 1918-ի զինադադարէն ետք անոնց մեծ մասը վերադարձած է Կիլիկիա։ Կիլիկիոյ հայաթափումէն ետք, սակայն, Զահլէի հայերուն թիւը կրկին աճած է։ 1927-ին բնակած է շուրջ երկու հազար հայ։ Զահլէի մէջ իրենց մասնաճիւղերը ունին ՀԲԸՄ-ը (1927-էն), ՀՄՄ-ը (1927-էն), ԼՕԽ-ը (1934-էն) եւ ՀՄԸՄ-ն (1927-էն)։
Տնտեսութիւն
ԽմբագրելԶահլէի տնտեսութեան հիմքը կը կազմեն մանածագործութիւնը, սնունդի արդիւնաբերութիւնը եւ գիւղատնտեսութիւնը։
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2006 | 100 000 մարդ |
Կլիմա
ԽմբագրելԶահլէի կլիմայական տուեալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | յունու | փետ | մարտ | ապր | մայ | յուն | յուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.5 (47.3) |
10.1 (50.2) |
14.0 (57.2) |
18.2 (64.8) |
22.8 (73) |
27.1 (80.8) |
30.0 (86) |
30.3 (86.5) |
27.6 (81.7) |
23.1 (73.6) |
16.6 (61.9) |
11.4 (52.5) |
19.97 (67.96) |
Միջին օրական °C (°F) | 3.5 (38.3) |
4.9 (40.8) |
8.6 (47.5) |
12.7 (54.9) |
17.4 (63.3) |
21.3 (70.3) |
23.7 (74.7) |
23.7 (74.7) |
21.2 (70.2) |
17.1 (62.8) |
11.4 (52.5) |
6.0 (42.8) |
14.29 (57.73) |
Միջին ցած °C (°F) | −1.4 (29.5) |
−0.3 (31.5) |
2.7 (36.9) |
6.3 (43.3) |
11.0 (51.8) |
15.0 (59) |
17.7 (63.9) |
17.6 (63.7) |
15.2 (59.4) |
11.4 (52.5) |
5.2 (41.4) |
1.1 (34) |
8.46 (47.24) |
Տեղումներ մմ (մատնաչափ) | 88 (3.46) |
84 (3.31) |
65 (2.56) |
36 (1.42) |
20 (0.79) |
2 (0.08) |
0 (0) |
0 (0) |
4 (0.16) |
20 (0.79) |
43 (1.69) |
70 (2.76) |
432 (17.02) |
% խոնաւութիւն | 78 | 75 | 65 | 58 | 52 | 46 | 46 | 50 | 52 | 54 | 61 | 72 | 59.1 |
Աղբիւր: {{{Աղբիւր 1}}} |
Պատկերասրահ
Խմբագրել-
Զահլէի նշանաւոր խաղողը
-
Զահլէի «Պըրտաունի գետի եզրին ճաշարաններ»
-
Զահլէի եւ Պեքայի շրջանին Տիրամայրը
-
Հին պալատը, որ 1991-ին բանտի վերածուած էր, իսկ ներկայիս կը գործէ իբրեւ քաղաքին դահլիճը:
-
Զահլէն քարտէսի վրայ
-
Քաղաքէն ընդհանուր տեսարան մը
-
Քաղաքէն ընդհանուր տեսարան մը՝ Ժթ. դարուն
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «World Gazetteer: Lebanon, largest cities and towns and statistics of their population»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-03-16-ին։ արտագրուած է՝ 2006-03-16
- ↑ Զահլէն