Լուիս Էնրիքէ
Լուիս Էնրիքէ Մարթինէզ Կարսիա (սպ.՝ Luis Enrique Martínez García, 8 Մայիս 1970[1], Խիխոն, Օվիեդո, Սպանիա), աւելի յայտնի է Լուիս Էնրիքէ անունով, նախկին սպանացի ֆութպոլիստ, 2011-2012 մրցաշրջաններուն մարզած է իտալական Ռոման։ Պարսելոնայի գլխաւոր մարզիչ։ Մարզչական գործի ասպարէզը սկսած է 2008 թուականին Պարսելոնա Բ․-էն այնուհետեւ Ռոմա, Սելթա Վիկօ եւ Պարսելոնա։
Լուիս Էնրիքէ | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Lucho |
Ծնած է | 8 Մայիս 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Խիխոն, Օվիեդո, Սպանիա |
Քաղաքացիութիւն | Սպանիա |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ |
Կայքէջ | luisenrique21.com |
Գործի Ասպարէզը
ԽմբագրելԱկումբային
ԽմբագրելԼուիս Էրիքէի ակումբային գործի ասպարէզը սկսած է Խիխոնեան «Մարզական» ակումբին մէջ, որմէ ետք ան հանդէս կու գայ երկու աշխարհահռչակ Սպանական ակումբներու մէջ՝ «Ռէալ Մատրիտ» (1991—1996) եւ այդ ակումբի գլխաւոր մրցակից քաթալոնական «Պարսելոնա»-ի մէջ, ուր եղած է ազատ փոխանակումի միջոցով։
Կապտանռնագոյնի երկրպագունները շատ զգոյշ կը խօսէին նոր փոխանցումին մասին, սակայն արդէն Լուիս Էնրիքէն հասցուցած էր նուաճել անոնց սրտերը եւ ակումբին մէջ մնաց եւս 8 տարի (1996—2004), նոյնիսկ դարձաւ խումբին աւագը։ 2004 թուականի Օգոստոս 10-ին, 34 տարեկան հասակին, ապա յայտարարեց իր գործի ասպարէզի աւարտին մասին, զգալով, որ այլեւս չի կրնար խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբի մէջ եւ աւագի կոչումը յանձնեց Քարլես Փույոլին:
Խաղացած է աջէն յարձակողական կիսապաշտպանի դիրքին, սակայն ան եղած է համաշխարհային խաղացող, այսինքն կրնայ խաղալ ցանկացած դիրքին վրայ, բացի կեդրոնական պաշտպան եւ դարպասապահ։
Լուիս Էնրիքրն իր հրաշալի գործի ասպարէզի ընթացքին խաղացած է 400 խաղ եւ հարուածած է 102 կոլ։
Լուիս Էնրիքէն ֆութպոլային գործի ասպարէզը աւարտելէն ետք որոշ ժամանակ ապրած է Աւստրալիոյ մէջ, զբաղելով արշաւներու մասնակցութեամբ։ Ան նաեւ մասնակցած է շարք մը փառատօնններու՝ Նիւ Եորքի մէջ (2005), Ամսդերտամի մէջ (2006), Ֆլորենցիոյ մէջ (2007) եւ Մարոքի մէջ մասնակցած աւազային մարադոնին։
Հաւաքականին մէջ
ԽմբագրելՍպանիոյ ազգային հաւաքականին մէջ Լուիս Էնրիքէն մասնակցած է երեք աշխարհի առաջնութիւններուն (1994, 1998, 2002) եւ 1996 թուականի Եւրոպայի առաջնութեան։ 62 ազգային խումբերու խաղերուն ան հարուածած է 12 կոլ։ Ան նաեւ եղած է օլիմբիական խուբմի կազմին մէջ, եւ մէկ անգամ Պարսելոնայի կազմին մէջ խաղալով դարձած է 1992 թուականի ամառնային ողիմպիական խաղերու յաղթող։
1994 թուականին աշխարհի առաջնութեան քառորդ եզրափակչի ժամանակ, երբ ան կը խաղար Իտալիոյ դէմ, Մաուրօ Տասոթին արմուկով կը հարուածէ անոր դէմքին։ Էնրիքէն տեղեկութիւններու համաձայն կորսնցուցած է աւելի քան կէս լիթր արիւն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մէկ տեսակի նկատողութիւն չէ ստացած, սակայն հետագային անոր կը պատժեն զրկելով խաղալ վեց խաղ։
Մարզչական
Խմբագրել2008 թուականի Յունիսին կը վերադառնայ «Պարսելոնա» արդէն, որպէս մարզիչ, սակայն կը մարզէ ակումբի երկրորդ կազմը։ 2011 թուականի ամրան ԶԼՄ-ները կը սկսին աշխուժօրէն Լուիսին կապել իտալական «Ռոմա»-ի եւ Սպանական «Աթլեթիքօ Մատրիտ»-ի հետ։
2011 թուականին Յունիս 8-ին Լուիս Էնրիքէն պաշտօնապէս կը դառնայ «Ռոմա»-ի գլխաւոր մարզիչը։ Պայմանագիրը կը կնքուի 2 տարուան ժամկէտով[2][3]: Որպէս արդիւնք 2011-12 թուականներու մրցաշարերուն «Ռոմա»ն կը գրաւէ ընդամէնը 7-րդ տեղը, եւ Լուիս Էնրիքէն կը հեռանայ իր պաշտօնէն[4]: 2013 թուականի Յունիս 8-ին կը դառնայ Սպանական «Սելթա»-ի գլխաւոր մարզիչ, ստորագրելով 2 տարուան պայմանագիր[5][6]: Մրցաշարի վերջնական արդիւնքով «Սելթա»ն կը գրաւէ «Փրեմիեր լիկ»-ի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիքէն կը յայտարարէ, որ ան կը ձգէ ակումբը:
2014 թուականի Մայիս 19-ին Լուիս Էնրիքէն կը դառնայ Սպանական «Պարսելոնա»-ի գլխաւոր մարզիչը: Պայմանագիրը կը կնքուի 3 տարուան ժամկէտով, Էնրիքէն իր աշխատանքը խումբին մէջ կը սկսի Յունիս 7-էն: Առաջին իսկ մրցաշարը կը դառնայ աւելի քան յաջողութիւն. Խումբը յաղթեց երեք անգամով, հերթական անգամ յաղթելով Լա Լիկան եւ Սպանիոյ գաւաթը, ինչպէս նաեւ Յաղթականներու Լիկան:
Մարզիչական վիճակագրութիւն
ԽմբագրելԽումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի աւարտ | Արդիւնքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Պ % | ||||
Ռոմա | Իտալիա | 2011 թուական յունիս 8 | 2012 թուական Մայիս 10 | 40 | 17 | 8 | 15 | 42.50 |
Սելթա | Սպանիա | 2013 թուական յունիս 8 | 2014 թուական Մայիս 16 | 40 | 15 | 7 | 18 | 37.50 |
Պարսելոնա | Սպանիա | 2014 թուական մայիս 19 | ներկայ ժամանակ | 99 | 79 | 11 | 9 | 79.79 |
Ընդհանուր | 179 | 111 | 26 | 42 | 62.01 |
2016 թուական փետրուար 3-ի տուեալներով
Պարգեւներ
ԽմբագրելՊարգեւներ խաղացողի կարգավիճակին մէջ
Խմբագրել- Լա Լիկա։ 1994/95
- Յաղթող «Սուփըր բաժակ»: 1992/93
- Յաղթող Սպանիոյ «Սուփըր բաժակ»: 1993
- Արդիւնք։ 3 տիտղոս
- Սպանիոյ յաղթական (2): 1997/98, 1998/99
- Յաղթող «Սուփըր բաժակ» (2): 1996/97, 1997/98
- Յաղթող Սպանիոյ «Սուփըր բաժակ»: 1996
- Յաղթող ԻՒԵՖԱ-ի Յաղթողներու բաժակ։ 1996/97
- Յաղթող ԻՒԵՖԱ «Սուփըր բաժակ»: 1997
- Արդիւնք։ 7 տիտղոս
- Սպանիա Սպանիոյ հաւաքական
- Ողիմպիական յաղթական։ 1992
- Արդիւնք։ 1 տիտղաս
- Անձնական
- Սպանիոյ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ «Don Balon»-ի կարծիքով։ 1990/91
- Սպանիոյ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ «El Pais»-ի կարծիքով։ 1990/91
- Սպանիոյ լաւագոյն ֆութպոլիստ «El Pais» թերթի կարծիքով։ 1997/98
- ՖԻՖԱ 100-ի անդամ
Պարգեւներ մարզիչի կարգավիճակի մէջ
Խմբագրել- Սպանիա Պարսելոնա
- Սպանիոյ յաղթական: 2014/15
- Յաղթող «Սուփըր բաժակ»: 2014/15
- Յաղթող ԻՒԵՖԱ յաղթականներու Լիկա։ 2014/15
- Յաղթող ԻՒԵՖԱ «Սուփըր բաժակ»: 2015
- Յաղթող Աշխարհի ակումբային առաջնութիւն։ 2015
- Արդիւնք։ 5 տիտղոս
- Անձնական
- ՖԻՖԱ-ի տարուան մարզիչ։ 2015
Արտաքին յղումներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Ufficiale: Luis Enrique è il nuovo tecnico della Roma» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 8.06.2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 8 June 2011
- ↑ «Roma, ufficializzato l'ingaggio di Luis Enrique» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 20.06.2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 20 June 2011
- ↑ «L'addio di Luis Enrique: "Lascio la Roma"» (la Repubblica)։ it։ 10.05.2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 5 Juny 2012
- ↑ «Luis Enrique, nuevo entrenador del RC Celta» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Club Celta de Vigo։ 2013-06-08։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-10-ին։ արտագրուած է՝ 2013-06-27
- ↑ «Главным тренером "Сельты" назначен Луис Энрике»։ Чемпионат.com։ 2013-06-08։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-12-ին։ արտագրուած է՝ 2013-06-27