Խինկալի
Խինկալի (վրաց.՝ ხინკალი), վրացական խոհանոցի ազգային ուտեստ[1][2], որ յառաջացած է Վրաստանի Փեշաւի, Մթիուլեթի եւ Խեւսուրեթի լեռնային մարզերուն մէջ[3], այնուհետեւ ճաշատեսակը տարածուած է Կովկասի միւս շրջաններուն մէջ[4]։
Խինկալի ხინკალი | |
---|---|
| |
Ենթատեսակ | դամփլինգ? |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, համեմուած միս |
Վրացական խինկալին բաղադրութեամբ եւ պատրաստման եղանակով էապէս կը տարբերուի Տաղստանի խինկալիէն, որն իրմէ կը ներկայացնէ բոլորովին այլ ուտեստ մը։
Ուտեստի բաղադրութիւնը
ԽմբագրելԽինկալին (ինչպէս եւ թաթար պորաքին) կը պատրաստուի խմորէն (ալիւր, աղ, ջուր)՝ հաւկիթով կամ առանց հաւկիթի օգտագործման։ Խինկալիին խճողակը (լցօնը) ծեծած կամ աղացած եւ համեմուած միսն է (տաւարի, խոզի, հազուադէպ ոչխարի միս)։ Երբեմն կ՛օգտագործուի սունկ կամ պանիր, գետնախնձոր, կանաչեղէն եւ համեմներ (գինձ, սոխ, սխտոր, ազատքեղ, չաման, անանուխ)։ Համեմունքներու որոշ տեսակներ կը պատրաստուին այնպիսի խոտաբոյսերէ, որ կ՛աճին միայն Վրաստանի մէջ։
Իրենց խինկալիով յատկապէս յայտնի են՝ Տուշեթի, Զաքաթալա, Մցխեթ քաղաքները։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ The World Cookbook for Students, Volume 1 by Jeanne Jacob, Michael Ashkenazi
- ↑ The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia by Darra Goldstein
- ↑ Georgia: in the Mountains of Poetry by Peter Nasmyth, 2006
- ↑ Armenian food: fact, fiction & folklore by Irina Petrosian, David Underwood, 2006
Արտաքին յղումներ
Խմբագրել- Խինկալին միայն կերակուր չէ
- Пошаговое руководство по приготовлению хинкали с фотографиями Archived 2016-08-03 at the Wayback Machine.
- Խինկալիին բաղադրատոմսը (տեսանիւթ) edim.tv կայքին մէջ
- Խինկալի (տեսանիւթ)