Ծաղկաշատ (Արցախ)
Ծաղկաշատը գիւղ՝ Արցախի Ասկերանի շրջանի մէջ,
Գիւղ | |
---|---|
Ծաղկաշատ | |
ազրպ.՝ Qışlaq | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Ասկերանի |
ԲԾՄ | 813 մեթր |
Բնակչութիւն | 202[1] մարդ (2008) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Տեղաբնականուն | ծաղկաշատցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
կը գտնուի հանրապետութեան հիւսիսարեւելեան հատուածին մէջ։ Ասկերան շրջկեդրոնէն 7 քմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 23 քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքը լեռնային է, ունի 943.9 հազար տարածք, որմէ 777.2 հազարը գիւղատնտեսական նշանակութիւն ունի, իսկ 102.49 հազարը անտառային հողեր են։ Ծակաշատ համայնքի սահմանային գոտիէն կը հոսի Կարկառ գետի վտակը։ Ծաղկաշատ համայնքի բնակչութեան թուաքանակը 172 մարդ կը կազմէ, կայ 55 տնտեսութիւն։ Բնակչութիւնը հիմնականին մէջ գիւղատնտեսութեամբ, անասնապահութեամբ եւ հողագործութեամբ կը զբաղի: Համայնքին մէջ կը գործեն գիւղապետարան, մշակոյթի տուն, բուժկէտ, միջնակարգ դպրոց, ուր կը սովին 22 աշակերտներ։
Տեսարժան Վայրեր
ԽմբագրելԿան պատմամշակութային յուշարձաններ՝ Սբ. Աստուածածին եկեղեցի (19-րդ դ.), գերեզմանոց (18-19 դ.), աղբիւր (19-րդ դ.), ջրաղաց (19-րդ դ.), ձիթահանք(19-րդ դ.), խաչքար (13-րդ դ.), գիւղատեղի «Վաքա» (12-13 դդ.), ամրոց (վաղ միջնադար), դամբարաններ (Ք.ա. 2-1 հազ.), հաշուառուած է 35 յուշարձան։
Պատկերասրահ
Խմբագրել-
Յուշարձան՝ 2-րդ աշխարհամարտին զոհուած Ղշլաղցիներու
-
Գրիգոր Սողոմոնեանի յուշաղբիւր
Արտաքին յղումներ
Խմբագրել- Յակոբ Ղահրամանեան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցիալ-տնտեսական բնութագիրներու, Երեւան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլերէն)