Կալիա Նովենց
Կալիա Նովենց (1 Յուլիս 1937[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 22 Յուլիս 2012, Երեւան, Հայաստան), թատրոնի եւ շարժանկարի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007), հայ բեմադրիչ Երուանդ Ղազանչեանի կինը, Յակոբ Ղազանչեանի մայրը։
Կալիա Նովենց | |
---|---|
Ծնած է | 1 Յուլիս 1937[1] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 22 Յուլիս 2012 (75 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Աշխատավայր |
Կապանի պետական թատրոն? Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն Հրաչեայ Ղափլանեանի Անուան Տրամաթիքական Թատրոն Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն Համազգային Թատրոն |
Ամուսին | Երուանդ Ղազանչեան |
Երեխաներ | Յակոբ Ղազանչեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելՆովենց 1958-ին՝ կ'աւարտէ Երեւանի Պետական Թատերական Ուսումնարանի դերասանական բաժանմունքը եւ աշխատանքի կ'անցնի Կապանի պետական թատրոնին մէջ։ Այնուհետեւ երկար տարիներ ան աշխատած է Սունդուկեանի անուան ակադեմիական, Գիւմրիի Վարդան Աճէմեանի անուան, Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան, Սօս Սարգսեանի գլխաւորած «Համազգային» թատրոններուն մէջ[2]:
Կեանքի վերջին տարիներուն ան Պարոնեանի անուան երաժշտական երգիծական թատրոնի դերասանուհի էր։ Հայ թատրոնի եւ շարժանկարի նշանաւոր վարպետ Կալիա Նովենց հայկական շարժանկար բերաւ հայ կնոջ կերպարը, անոր տառապանքներն ու լուռ հեծեծանքները։ Աւելի քան 50 դեր թատրոնի մէջ, ռատիոբեմադրութիւններու մէջ, հարիւրէ աւելի կրկնօրինակումներ, բայց այս բոլորին կողքին դերասանուհիին մեծագոյն ներկայութիւնը շարժանկարի մէջ էր, ուր ան նկարահանուեցաւ «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկութեան տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք», մօտ երեք տասնեակ շարժանկարներու մէջ:
Արժանացած է տասնեակ մրցանակներու եւ պարգեւներու, եղած է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր եւ միջազգային շարժանկարի փառատօներու մրցանակակիր։
Պարգեւներ
ԽմբագրելԱրժանացած է տասնեակ մրցանակներու եւ պարգեւներու, եղած է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր եւ միջազգային շարժանկարի փառատօներու մրցանակակիր[3]։
- 2007 ՀՀ ժողովրդական արթիստ
- 2008 «Արտաւազդ» թատերական փառատօնի «Յատուկ մրցանակ»
- ՀՀ Պետական մրցանակ
- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մետալ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/actors/29.html
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ «Ամսուան դէմքը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-19-ին։ արտագրուած է՝ 2016-03-23
Արտաքին յղումներ
Խմբագրել- Գ.Նովենցի կենսագրություն և լուսանկարներ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Գալյա Նովենցը Кино-Театр.ru կայքում
- Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. Գալյա Նովենց
- Գալյա Նովենց. Ես դժվարանում եմ ուրախանալ Archived 2015-07-22 at the Wayback Machine.