Կարէն Խաչանով

Ռուսահայ թենիս խաղացող

Կարէն Խաչանով (21 Մայիս 1996(1996-05-21)[1][2], Մոսկուա, Ռուսիա[1][2]), ռուսահայ թենիս խաղացող։

Կարէն Խաչանով
Անձնական տեղեկութիւն
Սեռ` արական
Մասնագիտացում` թենիսիստ
Երկիր`  Ռուսիա
Ծննդեան ամսաթիւ` 21 Մայիս 1996(1996-05-21)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր` Մոսկուա, Ռուսիա[1][2]

Կենսագրութիւն

Խմբագրել

Կարէն ծնած է Մոսկուա, իր հայրը՝ Աբգար, եղած է բարձրակարգ վոլէյպոլ խաղացող, սակայն աւելի ուշ զբաղած է բժշկութեամբ․ մայրը՝ Նաթալիայի, նոյնպէս ուսումնասիրած է բժշկութիւն։ Հայրն ու մայրը խորհրդային տարիներուն Երեւանէն Ռուսիա գաղթած են։ Կարէն ունի Մարգարիտա անունով քոյր մը եւ Գէորգի անունով եղբայր մը։ Ան Հայաստանի մէջ ունի մեծ թիւով ազգականներ։

Խաչանով թենիս սկսած է խաղալ երեք տարեկանին։ Ան 12 տարեկանի որոշած է հմուտ թենիս խաղացող դառնալ։

Ամուսնացած է 2016 թուականի Ապրիլին։

Յաղթանակներ

Խմբագրել

Խաչանով արհեստավարժ իր ասպարէզին ընթացքին երկրորդ ախոյեանութիւնը շահած 21 տարեկանին, աշխարհի լաւագոյններու նորագոյն՝ 2018 թուականի Փետրուար 26-ի աղիւսակին մէջ գրաւելով 41-րդ դիրքը[3]։

24ամեայ Խաչանով, 2020 թուականին, ATP-ի վարկանիշային դասաւորման մէջ գրաւած է 15-րդ դիրքը[4]:

Ծանօթագրութիւն

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 (unspecified title) — 1995.
  3. «Ռուսահայ Կարէն Խաչանով Աշխարհի Լաւագոյն Թենիսի Մարզիկներու Ցանկին 41րդ Դիրքը Կը Գրաւէ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2018-03-01։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-03-03-ին։ արտագրուած է՝ 2020-08-25 
  4. «Թենիս. Կարէն Խաչանով Ապահովեց Գ. Հանգրուանին Իր Տոմսը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-08-25։ արտագրուած է՝ 2020-08-25 

Արտաքին յղումներ

Խմբագրել