Բացել գլխավոր ցանկը
Թենիսի դաշտ.

Թենիս, թորթ կոչուող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնութիամբ անցկացուող մարզախաղ։

ԿանոններըԽմբագրել

Խաղի մասնակիցները կ'աշխատին գնդակի մէկ հարուածով գնդակը ղրկել մրցակիցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանայ այն ետ վերադարձնել։ Խաղին կը մասնակցին թէ՛ տղամարդիկ, թէ՛ կանայք։ Անոնք կը մրցին մենախաղերու մէջ, զուգախաղերու մէջ եւ խառն զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մէջ կը մտցնին հաջորդաբար։ Գնդակը խաղի մէջ մտնելէ յետոյ կ'ըսկսի պայքարը միաւորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ղրկել հակառակորդի կիսադաշտին սկզբնահատուածի՝ անկիւնագծով իր հակադիր մասը։ Դէպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակը անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թոյլ չտալով, որ այն մէկ անգամով աւելի դպնայ գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չդպնալով, որ ան դպնայ գետնին։ Եթէ մարզիկներէն մէկը սխալի, ապա ոնըր մրցակիցը կը ստանայ 15 կէտ։ Նոյնը կրկնուելու դէպքին մէչ հաշիւը կը դառնայ 30-0, եւս մէկ հաղթութեան դէպքին մէջ կը գրանցվուի մէկ ընդհանուր հաղթանակ։ Եթէ խաղի հաշիվը դառնայ 40-40, ապա հաղթանակը կը շնորհվուի 2 անընդմէջ հաղթութիւն տանող մարզիկին և այսպէս շարունակ։ Տղամարդիկը մրցապայքարի մէջ Մեծ սաղաւարտի մրցոյթին մէջ ընդհանուր հաղթանակը կը տրվուի 5-րդ հաղթութեանը առաջինը հասած մարզիկին կամ զոյգին։ Կանանց մրցումներուն մէջ հաղթանակը կը տրվուի 3-րդ հաղթութիանը առաջինը հասնողին։ Խաղափուլը կը շարունակուի համար պէտք է խաղալ ոչ պակաս, քան 6 խաղ և մրցակցի նկատմամբ հասնիլ ոչ պակաս, քան 2 խաղի առաւելութեան։ Խաղերու 6։6 հաշուի դէպքին մէջ կը խաղացուի լրացուցիչ վաղ՝ թայ–բրեք (անգլերէն` tie-break)։

ԳնդակըԽմբագրել

Թենիսի գնդակը ունի 57,6 կրամ ծանրութիւն և 6,51 սանդիմեդր տրամագիծ։

Գնդակը պատրաստուած է ռետինէ և պատուած է խավոտ քեչայով։ Գոյնը կ'ըլլայ ճերմակ կամ դեղին։ 1972 թ.-ին հեռուստատեսութեան համար կը մտնայ՛ առկայծող դեղին գոյնը։ Թենիսի գնդակը կը ճանաչցուի մակերեսէն առնուած յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։

ՔորդըԽմբագրել

Քորդը (անգլերէն court, լատիներէն cohors, ցանկապատուած տեղ) 40x20 մեթր չափսերի սինթետիկ ծածկոյթով, կաւաւազով կամ կանաչով ծածկուած և նշագծուած թենիսի խաղահրապարակ է։ Բուն խաղահրապարակի երկարութիւնը 23.77 մ (26 յարդ) է, լայնութիւնը մէկ խաղացողի դէպքում 8.23 մ (9 յարդ) է, զույգերով խաղալու դէպքում` 10.97 մ (12 յարդ)։ Խաղահրապարակը մեջտեղը ձգուած ցանցով կը կիսուի երկու հաւասար մասերու։ Ցանցի մեջտեղէն բարձրութիւնը 91 սմ է, եզրերը ավելի բարձր է՝ 106 սմ։[1]

Թենիսի ՊատմութիւնըԽմբագրել

Առաջին անգամ իսկական (թագաւորական թենիս) սկսած են խաղալ 19–դարու կեսերուն՝ Ֆրանսայի մենաստաններում։ Մեծ Բրիտանիայի 19–րդ դարու 60–ական թուականներու կեսերուն թենիսը լայն տարածում ստացաւ։ Այդպէս յայտնուեցաւ լաուն–թենիսը (Անգլերէն` lawn մարգագետին)։

Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստներու մեծ մասը փրոֆեսիոնալներ են։ Աշխարհի անցկացվուած է մեծ մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխաւոր մրցաշարերն են ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Աւստրալիայի բաց առաջնութիւնները, ինչպէս նաև Ուիմպլտոնի մրցախաղը։ Այս առաջնութիւնները միասին կը կազմեն «Մեծ սաղաւարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակաւոր մրցաշարերէնէ Դեւիսի գաւաթի ամենամեայ առաջնութիւնը, որուն աշխարհի առաջնութեան համար ունի և հիմնադրուած է 1900 թ․։

Հայաստանի առաջին անգամ թենիսի պաշտօնական մրցումներ անցկացուած են 1924 թ․

ԱղբիւրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երեւան 2009, էջ 316:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երեւան, 2007, էջ 128-129։