Կարէն Սիմոնեան
Կարէն Սիմոնեան (17 Մարտ 1936[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 9 Յուլիս 2018[2], Փարիզ), հայ խորհրդային գրող, բանաստեղծ։
Կարէն Սիմոնեան | |
---|---|
Ծնած է | 17 Մարտ 1936[1] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 9 Յուլիս 2018[2] (82 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Տեսակ | պատմուածք, վիպակ եւ վէպ |
Մասնագիտութիւն | արձակագիր, թարգմանիչ, թատերագիր, գիտաֆանտաստիկ գրող, հեղինակ, վիպասան |
Աշխատավայր |
«Հայաստան» Հրատարակչութիւն Լիտերատուրնայա Արմենիա? |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ծնած է Երեւան։ Ուսում ստացած է Երեւանի Բազմարուեստային վարժարանէն ներս ու աւարտած 1958-ին։ Անցած՝ լրագրական ասպարէզ (միանգամայն՝ գրական փորձեր)։
Ստանցնած է պատասխանատու պաշտօններ («Պիոներ», «Լիտերատուրնաիա Արմենիա» թերթեր, վարչահրատարակչական, ռատիօ, հեռատեսիլ, եւ այլն)։
Լոյս ընծայած է գիտա-երեւակայական յաջորդական երկեր-պատմուածքներ, ապա վէպեր. «Կապարէ Մարդկանց Գաղտնիքը», «Թափառող Մոլորակը», «Կանչող, Կանչող Մի Աշխարհ»։
Մարդկային-ընկերային նիւթով, իրական կեանքէ՝ «Սիցիլիական Պաշտպանութիւն»։ Ունի թարգմանական գործեր։ Սիմոնեանի ստեղծագործութիւնները թարգմանուած են ռուսերէնի եւ այլ լեզուներովւ։
1990-ականներուն Հայաստանէն մեկնած՝ ի վերջոյ հաստատուած է Ֆրանսա։