Կարէն Քալանթար
Կարէն Քալանթար (30 Յուլիս 1928[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 14 Սեպտեմբեր 2000[2], Երեւան, Հայաստան), շարժապատկերի դեսպան եւ քննադատ:
Կարէն Քալանթար | |
---|---|
Ծնած է | 30 Յուլիս 1928[1] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 14 Սեպտեմբեր 2000[2] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | լրագրող, կինոգետ |
Աշխատավայր |
Գոլոս Արմենիի?[1] Գրականութեան Պարբերաթերթ[1] Հայֆիլմ[1] Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան[1] |
Անդամութիւն | Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն?[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Մարգարիտա Ռուխկյան? |
Ծնողներ | հայր՝ Լևոն Քալանթար?[1] |
Կարէն Լեւոն Քալանթար, ծնած է Երեւան 30 Յուլիս, 1928-ին: Շարժապատկերի դեսպան եւ քննադատ, բեմադրիչ հօրմէ եւ դերասանուհի մօրմէ:
1946-ին միջնակարգ դպրոցը աւարտեց, ապա յաճախեց Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ճիւղը, ուրկէ շրջանաւարտ եղաւ 1951-ին:
1951-1961 տարիներուն Քալանթար Կոմունիստ խմբագրութեան մէջ գործած է իբրեւ գրական աշխատող եւ բաժնի վարիչ, ապա 1961-ին այնտեղ պաշտօնավարեց որպէս խմբագիր եւ այդ պաշտօնին վրայ մնաց մինչեւ 1967:
Միեւնոյն ժամանակ, 1964-2000 տարիներուն, Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի արուեստի ճիւղին մէջ աւագ գիտաշխատող էր:
Մինչեւ այդ, 1964-ին հայկական ազգային շարժապատկերի ասպարէզին նուիրուելով, ան դարձաւ Հայֆիլմ հաստատութեան սցենարական բաժնի պետը, ապա՝ գլխաւոր խմբագիրը:
1971-ին, Քալանթար Է. Մանուկեանի հետ գրեց իր առաջին ռուսերէն «Արմենիա Կինօմատոգրաֆիչեսկայա» (կինօմատոգրաֆիական Հայաստան) (Երեւան-Մոսկուա) գրքոյկը, ապա 1973-ին ստացաւ արուեստագիտութեան թեկնածուի գիտական աստիճան:
1974-1976 տարիներուն Քալանթար նշանակուեցաւ ՀայՖիլմ հաստատութեան տնօրէն, ապա 1976-ին ընտրուեցաւ Հայաստանի կինօմատոգրաֆիական միութեան վարչութեան առաջին քարտուղար, յետագային՝ նախագահ:
Հարկ է նշել, թէ Հայաստանի մէջ, Քալանթար առաջին փարաջանովագէտն էր, որ ռուսերէնով հրատարակեց Օչերկիօ Փարաչանով (ակնարկներ Փարաջանովի մասին) (Երեւան, 1998) գիրքը, որուն ընդմէջէն ներկայացուցած էր Սերկէյ Փարաջանովի արուեստն ու անոր իւրայատկութիւնները, բեմադրիչին ստեղծագործական երեւակայութիւնն ու մտածողութիւնը եւ վերջինիս բեմադրական ձեռագրին պատկանող չորս հիմնական երկարերիզ ֆիլմերը:
Քալանթար մահացած է Երեւան 1 Յունուար 2000 թուականին:
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Ի., Պէյրութ 2000, էջ 513