Կարինէ Աշուղեան

Կարինէ Աշուղեան (20 Մարտ 1962(1962-03-20), Տափերական, Արարատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 22 Յունիս 2019(2019-06-22)[1], Երեւան, Հայաստան), գրող, հրապարակախօս եւ լրագրող։

Կարինէ Աշուղեան
Ծնած է 20 Մարտ 1962(1962-03-20)
Ծննդավայր Տափերական, Արարատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 22 Յունիս 2019(2019-06-22)[1] (57 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ?
Մասնագիտութիւն բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախօս, գրագէտ
Աշխատավայր Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ?
Հայ զինվոր?
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Ծնած է Հայաստանի Արարատի շրջանի (այժմ` մարզ) Տափերական գիւղին մէջ:

Աւարտած է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան եւ ընկերաբանութեան բաժանմունքը, ապա` Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմարկի ասպիրանտուրան:

Գործունէութիւն

Խմբագրել

Աշխատած է նոյն հիմարկին մէջ` իբրեւ հայ փիլիսոփայութեան պատմութեան բաժինի կրտսեր գիտաշխատող, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Հայ զինուոր» պաշտօնաթերթին մէջ եւ  իբրեւ լրագրող` տարբեր լրատուամիջոցներու մէջ:

1998-2008-ին եղած է «Արարատ»  մարզային թերթի գլխաւոր խմբագիրը:

Պարգեւներ

Խմբագրել

Պարգեւատրուած է Հայաստանի մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի»  յուշամետալով[2]:

Գործեր

Խմբագրել

Բանաստեղծութիւններու եւ արձակ  գրութիւններու հեղինակ Կարինէ Աշուղեան։ Ռուսերէնէն հայերէնի թարգմանած է ՀՅԴ յայտնի  գործիչ, հանգուցեալ Վահան Յովհաննիսեանի «Մանտիլիոն» վէպը[3]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել