Հազարի
Հազարի, հայաբնակ գիւղ էր, Արեւմտեան Հայաստանի մէջ։ Մաս կը կազմէր պատմական Ծոփաց Աշխարհին, Չմշկածագ քաղաքի մօտ։
Հազարին Չմշկածագի հայաբնակ գիւղերէն ամէնէն բազմամարդն էր։ 1915 թուականին, ունէր 80 տուն հայ բնակիչ, 340 շունչով, եւ մէկ տուն քիւրտ (հովիւ Մախսոն) 6 շունչով։
Գիւղի պատմութիւն
ԽմբագրելԵկեղեցին. Ս. Երրորդութիւն
Շրջակայքի գիւղերը
ԽմբագրելՀազարիի դրացի գիւղերու ցանկին համար, տե՛ս Չմշկածագի գիւղերը։
Գիւղի տեղահանութիւն
Խմբագրել1915-ի Յունիս 13-ին, թուրք ժանտարմները Հազարիի բնակչութեան մէկ մասը կը տեղահանեն, որմէ յետոյ քիւրտերը գիւղը կը թալանեն։ Տեղահանութենէն զերծ մնացած գիւղացիները կ'ապաստանին Տէրսիմի քիւրտերուն քով։
Հազարցի գերդաստանները
ԽմբագրելԳիւղի գլխաւոր գերդաստաններն էին.
- Անդրէասեան
- Եարըմեան
- Կոստանեան
- Վերտանեան
- Չնկռեան
- Ներսէսեան
- Ամիրխանեան
- Ադամեան
- Քլշեան
- Գալուստեան
- Փափազեան
- Խանպէկեան
- Մարտիրոսեան
- Բարնակեան
- Պէքէրեան
- Սողիկեան
- Թադեան
- Յովնանեան
- Միհրանեան
- Թաշճեան
Հազարիի ներկայ վիճակը
ԽմբագրելԳիւղը այսօր բնակեցուած է ալեւի քիւրտերով։ Քիւրտերը տակաւին Հազարի անունը կ'օգտագործեն, իսկ թուրքերէն պաշտօնական անունն է՝ Անըլ (Anıl)։
Հազարցի անուանի անձեր
Խմբագրել- Վազգէն Անդրէասեան (Vazken Andréassian) ( 1903, Հազարի – 1995, Ֆրանսա), ճարտարագէտ, սկաուտական շարժման մասնակից։
- Անդրանիկ Անդրէասեան (Antranig Antreassian) (1910, Հազարի – 1996, Ամերիկա), գրող։
Ծագումով Հազարցիներ
ԽմբագրելԲիւրակն Անդրէասեան-Չերազ, Երեւան
Աղբիւրներ
Խմբագրել- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
- Համբարձում Գասպարեան, Չմշկածագ եւ իր գիւղերը։ Պայքար տպարան, Պոսթըն, 1969, 810 էջ։
- Հայկազ Ղազարեան, Պատմագիրք Չմշկածագի։ Համազգային տպարան, Պէյրութ, 1971, 590 էջ։
- Յ. Աճէմեան, Հազարի գիւղի հանրագիտակ քարտէս, Syracuse, NY, 1934։
- Hazari ։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. էլեկտրոնային տարբերակ հոս