Հայաստանի Հանրապետութիւն (օրաթերթ)
Հայաստանի Հանրապետութիւն, կրճատ ՀՀ, Հայաստանի մէջ լոյս տեսնող օրաթերթ։ Ստեղծուած է ՀՀ Գերագոյն խորհուրդի 6 Սեպտեմբեր 1990-ի որոշմամբ։ Սկիզբը տպուած է հայերէն եւ ռուսերէն տարբերակներով՝ որպէս Գերագոյն խորհուրդի պաշտօնաթերթ։
Հայաստանի Հանրապետութիւն | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 9 Հոկտեմբեր 1990 |
Հիմնադիր | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով |
Երկիր | Հայաստան |
Գրասենեակ | Երեւան, Հայաստան |
Կայք | hhpress.am |
Առաջին համարը լոյս տեսած է 9 Հոկտեմբեր 1990-ին։ Առաջին խմբագիրը եղած է Այդին Մորիկեանը։ Յետագային՝ Նոյեմբեր 1992 Ռեսպուբլիկա Արմէնիա ռուսէրէն տարբերակը առանձնացած է եւ սկսած լոյս տեսնել որպէս առանձին թերթ։ Իսկ «Հայաստանի Հանրապետութիւնը»-ը իբրեւ Գերագոյն խորհուրդի, այնուհետեւ՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտօնաթերթ շարունակելած է լոյս տեսնել մինչեւ 2000 թուականի վերջը։ 2001 թուականի Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 9 Փետրուարի որոշմամբ ստեղծուած է «Հանրապետութիւն» ՓԲԸ-ը, որու հրատարակութիւնն ալ այսօր կը հանդիսանայ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսած է լոյս տեսնել 9 Ապրիլ 2001-էն[1]։ Թերթն ունի սեփական թղթակից նաեւ Արցախի մէջ[2]։
Գլխաւոր խմբագիրներ
Խմբագրել- Այդին Մորիկեան (1990-1997 ),
- Մեսրոպ Յարութիւնեան (1997-1998 Յունուար),
- Լիզա Ճաղարեան (Փետրուար 1998 - Հոկտեմբեր 1998 ),
- Աշոտ Աղաբաբեան (Հոկտեմբեր 1998 - Փետրուար2001 )։
Այժմ թերթի գլխաւոր խմբագիրն է Տիգրան Ֆարմանեանը, որ նաեւ «Հանրապետութիւն» ՓԲԸ գործադիր տնօրէնն է[3]։