Հայաստանի Պարի Պետական Համոյթը
Հայաստանի պարի պետական համոյթը կազմուած է 1958 թուականին, Գէորգ Ասատրեանի, Էդուարդ Մանուկեանի եւ ղեկավար Խաչատուր Աւետիսեանի կողմէ, նպատակ ունենալով պահել ժողովրդական ժառանգութիւնն ու աւանդութիւնները եւ զանոնք փոխանցել յաջորդ սերունդներուն։
Պատմութիւն
ԽմբագրելՊարախումբին առաջին համերգի կազմակերպման գործին մէջ մեծ դեր ունեցած է Իյլա Արբատովի: 1959 թուականին պարախումբը սկսած է համերգներ կազմակերպել խորհրդային երկիրներու մէջ, ինչպէս նաեւ՝ Լիբանան, Սուրիա, Եգիպտոս, Իրաք, Իսրայէլ, Իրան, Չեխոսլովաքիա, Ֆինլանտա, Հունգարիա, Թունուզ, Մարաքէշ, Կիպրոս։
1966-1968 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Ազատ Ղարիբեան։
1968 թուականին խումբը ղեկավարած է ժողուրդական արթիսթ Վանուշ Խանամիրեան։
1971 թուականին խումբը հիւրախաղերով մեկնած է Լատին Ամերիկա ու շուրջ երեքուկէս ամիս փայլուն ելոյթներ ունեցած է Արժանթինի, Ուրուկուէյի, Չիլիի, Բերույի, Էքուտորի, Պոլիկիայի, Գոլոմպիոյ,Վենեզուելլայի մէջ։
1974 թուականին խումբը հիւրախաղելով հանդէս եկաւ տասնմէկ նահանգներու քաղաքներու մէջ։
1992-1993 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Ալփերթ Քիզիրեան։
1993-2005 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Սուրեն Չանչուրեան։
1995-1998 թուականներուն ballet master-ը եղած է Գագիկ Կարապետեան։
2005-2007 տարիներուն գեղարուեստական ղեկավարը եղած է Գագիկ Կարապետեան։
2007-2023 տարիներուն գլխաւոր ballet master-ը եղած է Ասատուր Կարապետեան։
2022 թուականին խումբը ներառված է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։
2023-2024 տարիներուն գլխաւոր ballet master-ը եղած է Ասատուր Քալաշեան։
2024 թուականից գլխաւոր ballet master-ը Գագիկ Կարապետեանն է[1]։
Աղբիւրներ
Խմբագրել- Կամո Մկրտչյան, Օ. Մարկոսյան, Ա. Առաքելյան, Ա. Հովսեփյան, «Պարարվեստ. Հայաստանի պարի պետական անսամբլ», Երեւան։ Սովետական գրող, 1981
- ↑ «Zarkfoundation - Հայաստանի պարի պետական անսամբլ»։ zarkfoundation.com