Խաչատուր Աւետիսեան
Խաչատուր Մեխակ Աւետիսեան (18 Ապրիլ 1926[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 1996[2][3][4], Երեւան, Հայաստան), հայ երգահան, քանոնահար, ՀՀ ժողովրդական արուեստագէտ (1984) եւ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)[5]:
Խաչատուր Աւետիսեան | |
---|---|
Ծնած է | 18 Ապրիլ 1926[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 1996[2][3][4] |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] |
Մասնագիտութիւն | քանոնահար, երգահան, երաժշտութեան ուսուցիչ |
Աշխատավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Հայաստանի Պարի Պետական Համոյթը[1] |
Երեխաներ | Միքայէլ Աւետիսեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԽաչատուր Աւետիսեան ծնած է Լենինականի մէջ (ներկայիս՝ Կիւմրի)։ 1949 թուականին կը հաստատուի Երեւանի մէջ աւելի լաւ կրթութիւն ստանալու համար։ Մասնագիտութիւնն ու կրթութիւնը ստացած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, եւ սորված է Գրիգոր Եղիազարեանի ղեկավարած դասարանին մէջ։ 1960 թուականին աւարտած է Կոմիտասի անուան երաժշտանոցը: Այդտեղ ան եղած է Էդուարդ Միրզոյեանի ղեկավարութեան տակ։ 1950 թուականէն սկսեալ սկսած է աշխատիլ Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ որպէս քանոնի դասարանի ղեկավար եւ այսպիսով տարիներուն ընթացքին ստեղծած է իր հանրայայտ քանոնի ստեղծագործութիւնները։
1951 թուականին, Խաչատուր Աւետիսեան, մասնակցած է Պերլինի մէջ տեղի ունեցած համաշխարհային 3-րդ փառատօնին, որտեղ անհատ կատարողներու միջազգային մրցանակաբաշխութեան շահած է առաջին մրցանակը եւ ոսկէ մետալ մը։ Աւետիսեանի ղեկավարած քանոնահարներու խումբը 1957 թուականին Մոսկուայի համաշխարհային փառատօնին շահած է 3-րդ մրցանակը։ 1958 թուականէն սկսեալ աշխատած է Հայաստանի Պարի խումբին հետ որպէս երաժշտական ղեկավար[6]։
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելԽաչատուր Աւետիսեանի յայտնի եւ ծանօթ ստեղծագործութիւններն են՝
- «Իմ անուշ տաւիղ»
- «Մախմուր աղջիկ»
- «Ասում են թէ»
- «Անահիտ»
- «Կախարդուած ծաղիկներ»
- «Անուրջներ»
- «Ծաղկեփունջ»
- «Եղեգ»
- «Շիրակի»
- «Հայոց հովիկ»
- «Պարմանի»
- «Կարապներու պար»
- «Հանինայ»
- «Տօնական Հայաստան»
- «Իրիկնային»
- «Ճերմակ աղաւնիւ»
- «Տաւիղ»
- «Յուշեր»
Պարգեւներ
Խմբագրել- ՀՀ Պետական մրցանակ, (1985)
- ՀՀ ժողովրդական արուեստագէտ, (1984)
- ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, (1965)
- ՀՀ վաստակաւոր արուեստագէտ, (1961)
- Երաժշտական համաշխարհային փառատօն, առաջին մրցանակ, Մոսկուա, (1957)
- Երաժշտական համաշխարհային փառատօն, առաջին մրցանակ, Պերլին, (1951)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Խաչատուր Ավետիսյանի կենսագրությունը AV Production»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-23-ին։ արտագրուած է՝ 2016-11-06
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 131
Աղբիւրներ
Խմբագրել- Խաչատուր Ավետիսյան Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Խաչատուր Ավետիսյան, երգահան (կոմպոզիտոր)