Հայկական Ժամանակ

Հայկական Ժամանակ, Հայաստանի մէջ տպագրուող հայալեզու քաղաքական ուղղուածութեամբ օրաթերթ։

Հայկական Ժամանակ
Պատկեր:Հայկական ժամանակ.jpg
Տեսակ թերթ
Լեզու հայերէն
Խմբագիր Հայկ Գէորգեան
Երկիր Հայաստան Հայաստան
Կայք armtimes.com(հայ.)(ռուս.)

Պատմութիւն

Խմբագրել

1999 թուականին «Օրագիր» պարբերականի փակուելէն ետք Նիկոլ Փաշինեանի ջանքերով վերականգնուեցաւ «Հայկական ժամանակ»-ի տպագրութիւնը։ Այն «Օրագրի» տրամաբանական շարունակութիւնն է[1]։

Մինչեւ 1 Մարտ 2008-ը, թերթի գործող գլխաւոր խմբագիրը եղած է Նիկոլ Փաշինեանը։ 2008-2011 թուականէն գլխաւոր խմբագրի պարտականութիւնները կատարած է Աննա Յակոբեանը։ Մայիս 2012-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր ընտրուելէն ետք Նիկոլ Փաշինեանը հրաժարած է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագրի պաշտօնէն։ Այժմ գլխաւոր խմբագիրն է Հայկ Գէորգեանը։

Ունի նաեւ ելեկտրոնային տարբերակ։

Հետաքրքիր փաստեր

Խմբագրել

«Հայկական Ժամանակ» օրաթերթի 20 Յունուար 2015-ին համարը լոյս տեսած էր առանց լուսանկարներու, գովազդի եւ խաչբառի։ Լուսանկարներու փոխարէն թերթի էջերուն վրայ սեւ պատկերներ էին։

Սեւ պատկերներ հրապարակելով՝ «Հայկական Ժամանակը» միացած է Գիւմրիի մէջ սպանուած Աւետիսեաններու ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ 6 ամսական Սերէօժա Աւետիսեանի մահէն ետք Հայաստանի մէջ սգոյ օր յայտարարելու պահանջին։

Սեւ պատկերներու մասին թերթը գրած է․

  Անկախ նրանից իշխանութիւնը որեւէ պաշտօնական որոշում կկայացնի, թէ ոչ, այսօր Հայաստանում սուգ է։
- [2]
 


Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Հայկական ժամանակի կայքէջ
  2. «Հայկական Ժամանակը» լուսանկարների փոխարեն սև պատկերներով է լույս տեսել։

Արտաքին Յղումներ

Խմբագրել