Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Ֆրեզնօ)

Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան, յուշարձան ԱՄՆ Քալիֆորնիոյ շրջանի Ֆրեզնօ քաղաքին մէջ։

Կառոյց Խմբագրել

Յուշարձանը կառուցուած է 2014-ին, պեթոնէ եւ տուֆէ, ունի 9 կորացած սիւներ, որոնք նման են Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի սիւներուն։ Սիւները կը խորհրդանշեն Պատմական Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Հայկական Սփիւռքն ու Հայաստանը։