Հենրիկ Ալաւերտեան
Հենրիկ Կարապետի Ալաւերտեան (16 Փետրուար 1935, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 11 Յուլիս 1989, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), խորհրդային հայ դերասան, օփերայի երգիչ, պաս, ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ (1984)։
Հենրիկ Ալաւերտեան | |
---|---|
Ծնած է | 16 Փետրուար 1935 |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 11 Յուլիս 1989 (54 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Երկեր/Գլխաւոր գործ | Օ՜, Գևորգ?, Ամենալավ մարդը?, Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա?, Խոշոր շահում?, Ատամնաբոյժն արեւելեան, Հին օրերի երգը (ժապաւէն), Հրդեհ?, Անուշ?, Վառած լամպեր?, Ճերմակ անուրջներ?, Պատահար?, Վերջին կիրակին?, Մենավոր ընկուզենի?, Օտար խաղեր?, Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ?, Հատակում?, Մեզանից երեքը?, Շնչառություն (ֆիլմ)?, Դեմքով դեպի պատը? եւ Այնտեղ, ուր երկինքը պառկած է գետնին? |
Մասնագիտութիւն | դերասան |
Աշխատավայր |
Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն Հայֆիլմ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՀենրիկ Ալաւերտեան, ծնած է 1935 թուականին Լենինական քաղաքին մէջ։ 1960 թուականին աւարտած է Երեւանի երաժշտանոցը (1960)։ 1959 թուականէն՝ Երեւանի օփերայի եւ պալէի թատրոնի մեներգիչ է[1]։
1979 թուականէն նկարահանուած է «Հայֆիլմ» կինոստուտիայի ֆիլմերուն մէջ[2]։
Վերջին ներկայացումը, որուն մասնակցած է դերասանը, 27 Մայիս 1989 թուականին էր Լոս Անճելըս քաղաքին մէջ։ Չնայած թատրոնի ղեկավարներու յորդորներուն, ծանր հիւանդ ըլլալով՝ բեմ բարձրացած եւ կատարած է Արմէն Տիգրանեանի «Անուշ» օբերայի իր՝ Քյոխվայի դերերգը[3]։
Մահացած է 1989 թուականին Երեւանի մէջ։
Կատարումներ
ԽմբագրելՕփերա | Դեր |
---|---|
Ալմաստ | Նատիր շահ |
Դաւիթ Բեկ | Դաւիթ Բեկ |
Արշակ Բ. | Արշակ |
Սեւիլեան սափրիչ | Տօն Պազիլիօ |
Տոն Ժուան | Լեպորելլօ |
Դերերը
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1990 | Հոն, ուր երկինքը պառկած է գետնին
|
|
1989 | Դէմքով դէպի պատը | դրուագ |
1988 | Շնչառութիւն | վարորդ |
1988 | Համբարձում | Բաբգէն |
1987 | Մեզմէ երեքը
|
|
1987 | Յատակին | բեռնակիր |
1987 | Ճանապարհ դէպի Սասունցի Դաւիթ | Մսրայ Մելիք, Սիմոն, դեւ |
1986 | Օտար խաղեր | Կարօ |
1986 | Մենաւոր ընկուզենի | Ոսկանեան |
1985 | Վերջին Կիրակին | տնօրէն |
1984 | Պատահար | |
1984 | Ճերմակ անուրջներ | Թումաս |
1983 | Վառած լամբեր | Բանկուտուզեան |
1983 | Անուշ | քաւոր |
1983 | Հրդեհ | Արմենակ |
1982 | Հին օրերու երգը | Զաւէն |
1981 | Ատամնաբոյժն արեւելեան | Թովմաս |
1980 | Խոշոր շահին մէջ | Մամիկոն |
1980 | Բոլոր տարիքները սիրոյ ենթակայ են | |
1979 | Ամենալաւ մարդը
|
վարորդ Վազգէն |
1979 | Օ՜, Գէորգ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հենրիկ Ալավերդյանի մասին anunner.com կայքում
- ↑ «Հենրիկ Ալավերդյանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2018-02-19
- ↑ Հենրիկ Ալավերդյանի մասին kino-teatr.ru կայքում