Հերման Կոլց
Հերման Կոլց (1 Ապրիլ 1946[1], Գերա, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա - 9 Դեկտեմբեր 2010[1], Հալլե, Սաքսոնիա- Անհալթ, Գերմանիա), գերմանացի աւետարանական աստուածաբան ու Արեւելեան Եկեղեցւոյ պատմաբան։
Հերման Կոլց գերմաներէն՝ Hermann Goltz | |
---|---|
Ծնած է | 1 Ապրիլ 1946[1] |
Ծննդավայր | Գերա, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Մահացած է | 9 Դեկտեմբեր 2010[1] (64 տարեկանին) |
Մահուան վայր | Հալլե, Սաքսոնիա- Անհալթ, Գերմանիա |
Քաղաքացիութիւն |
Գերմանիա Արեւելեան Գերմանիա |
Կրօնք | ավետարանական եկեղեցի? |
Մասնագիտութիւն | եկեղեցական պատմաբան, աստուածաբան, համալսարանի դասախօս |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան? |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Կերայի մէջ (Գերմանիոյ կեդրոն)։ Աստուածաբանութիւն ուսանած է 1964-1969-ին, Մարթին Լութէր համալսարանին մէջ (Հալէ)։
1972-ին պաշտպանած է իր դոկտորական աւարտաճառը՝ Դիոնիսոս Արիսպագացիի գործերուն նուիրուած նիւթով։
1975-ին ձեռնադրուած է աւետարանական պատուելի։
1978-ին Ռուսաստան կատարած ձեռագիրներու հետազօտութեան ճամբորդութենէ ետք, իր «habilitation»ը (գերմանական յետ դոկտորական որակաւորման քննութիւն) ամբողջացուցած է 1979-ին՝ սլաւական հայրաբնական գրականութեան ուսումնասիրութեամբ։
1982ին հիմնած ու հաստատած է Եոհաննէս Լեփսիուսի արխիւը։
1987-ին, Կոլց նշանակուած է Հայտըլպէրկի համալսարանի աստուածաբանական ճիւղի դասախօս, իսկ 1992-ին՝ Հալէի համալսարանի աստուածաբանական ճիւղի ուղղափառ եկեղեցիներու ուսմանց դասախօս։
1988-1993-ին, Եւրոպական Եկեղեցիներու Համագումարի (Ժընեւ) ուսմանց բաժանմունքի ղեկավար եղած է։ Գերմանացի եւ հայ գիտնականներու հետ, 1998-ին հիմնած է «Մեսրոպ» հայագիտական կեդրոնը, որ Հալէի համալսարանը տեղափոխուած է 2006-ին։
Կոլց խմբագիրներէն մէկը եղած է Լեփսիուսի արխիւի փաստաթուղթերուն, որոնք հրատարակուած են երեք հատորներով (1998-2004)։
Ան դասաւանդած ու գրած է ուղղափառ եկեղեցիներու աստուածաբանութեան, արուեստի եւ մշակոյթի մասին, յատկապէս յոյն եւ սլաւական ուղղափառութեան եւ Հայ Եկեղեցւոյ մասին։
Հայագէտ Արմենուհի Տրոսթ-Աբգարեանի հետ, Կոլց հայկական Շարակնոցը գերմաներէնի թարգմանած է։
Ռուսական պատմութեան նուիրուած այլ ցուցահանդէսներու կարգին, Կոլց խնամակալն ու ցուցակի հեղինակը եղած է «Կիլիկիոյ հայերու փրկուած գանձերը» ցուցահանդէսին, որ ներկայացուած է Հալէի (2000) եւ Աթէնքի (2002) մէջ, եւ որուն նիւթերը այժմ մաս կը կազմեն Կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին[2]։
Պարգեւներ
Խմբագրել- Հայաստանի կառավարութենէն պարգեւատրուած է իր հայագիտական եւ հայ մշակոյթին նուիրուած գործունէութեան համար։
- 2007-ին պատուոյ դոկտորայի արժանացած է Երեւանի պետական համալսաարանին կողմէ։
- Ստացած է Կիլիկիոյ Կաթողիկոսարանի Ս. Մեսրոպ շքանշանը եւ Ս. Սահակ եւ Մեսրոպ մետալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կողմէ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ armprelacy (2021-12-09)։ «ՀԵՐՄԱՆ ԿՈԼՑ (մահ՝ 9 Դեկտեմբեր, 2010)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-11
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |