Ժունիէ

(Վերայղուած է Ճիւնի-էն)

Ժունիէ[1] (արաբերէն՝ جونيه‎‎‎), նաւահանգստային եւ առողջարանային քաղաք Լեռնային Լիբանանի մարզին մէջ։ Կը հանդիսանայ Քսըրուան շրջանի վարչկեդրոնը։

Քաղաք
Ժունիէ
արաբերէն՝ جونيه
Երկիր  Լիբանան
ԲԾՄ 20 մեթր
Բնակչութիւն 102 221 մարդ (2012)
Պաշտօնական կայքէջ jounieh.gov.lb

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Քաղաքը կը գտնուի երկրի արեւմտեան մասը, Միջերկրական ծովի ափին մօտ, Պէյրութ մայրաքաղաքէն 10 քմ հիւսիս-հիւսիս-արեւելք (NNE)։ Բարձրութիւնը ծովի մակարդակէն 73 մեթր է[2]:

Բնակչութիւն

Խմբագրել
Տարի Բնակչութիւն
2012 102 221 մարդ
 
Լիբանանի Աստուածամօր արձանը Հարիսա լերան վրայ

Ըստ 2012 թուականի մարդահամարի տուեալներու քաղաքին բնակչութիւնը կը կազմէ 102,121 մարդ[3]: Մեծ մասը քրիստոնեայ մարոնիթներ են։

Տեսարժան Վայրեր

Խմբագրել

Քաղաքի տեսարժան վայրերէն մէկը համարուի Հարիսա լեռը, որուն վրայ կարելի է բարձրանալ ճոպանուղիի օգնութեամբ։ Լերան գագաթին վրայ կը գտնուի Լիբանանի Աստուածամօր պրոնզէ արձանը, որ պատրաստուած է Ֆրանսայի մէջ 19-րդ դարուն եւ անոր կշիռքն է 15 թօն[4]:

Ժունիէի մէջ կը գտնուի Լիբանանի ամենամեծ խաղատունը, որ կառուցուած է 1957 թուականին, եւ անոր տարածքն է 34 000 մ²[5]:

Քոյր քաղաքներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Աշխարհի ատլաս: — Մ: Ռուսաստանի տեղագրագիտության և քարտեզագրության ֆեդերալ ծառայություն: ОНИКС Հրատարակչական տուն, 2000 — էջ 196
  2. Ֆիզիկո-աշխարհագրական տվյալներ (անգլերէն)
  3. World Gazetteer(անգլերէն)
  4. «Jounieh City Lebanon»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-12-ին։ արտագրուած է՝ 2016-08-11 
  5. Casino du Liban. Պաշտօնական կայքէջ Archived 2013-06-16 at the Wayback Machine.(անգլերէն)