Ճոշ Տան
Ճոշ Ուիլլիամ Տան (անգլերէն՝ Joshua William Dun, 18 Յունիս 1988[1], Քոլոմպոս, ծնած է 18 Յունիս, 1988 թուականին[3][4]:) Ան ամերիկացի երաժիշտէ եւ ճանչցուած է որպէս թմբկահարը Twenty One Pilots խումբին: Այդ խումը կազմուած է իրմէ եւ Թայլըր Ժոսէֆէն որ գլխաւոր երգիչն է[5][6][7]:
Ճոշ Տան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Joshua William Dun |
Ծնած է | 18 Յունիս 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Քոլոմպոս |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Կյանքի ծառ քրիստոնեական դպրոցներ? |
Տեսակ | ինդի փոփ?, ալտերնատիվ հիփ հոփ?, սինթիփոփ? եւ ալտերնատիվ ռոք? |
Մասնագիտութիւն | թմբկահար |
Անդամութիւն | Twenty One Pilots? |
Ամուսին | Դեբի Ռայան?[2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելՏան ծնած է Քոլոմպուսի մէջ, եւ մեծցած է իր երկու քոյրերուն՝ Աշլի եւ Ապակէյլին ու իր եղբօր՝ Ճորտանին հետ: Փոքր տարիքէն ան ինքզինք թմբուկ նուագել սորվեցուցած է երբ մտիկ ըրած է տարբեր երգերու ու փորձած է նոյն երաժշտութիւնը ստեղծել թմբուկներուն վրայ[4]: Ճոշ ըսած է թէ երբ ան պզտիկ էր, իրեն արգիլուած էր մտիկ ընել երաժշտութեան բայց ան միշտ գաղտնօրէն կ'երթար երաժշտութեան խանութը ու մարդոց կարծիքը կ'առնէր տարբեր երգերու մասին[8][9]: Ան ըսած է՝ «Ես իմ նախասիրած ալպոմներս կը պահէի, օրինակ՝ Green Day-ի ալպոմները, իմ անկողինիս տակ: Իսկ երբ որ ընտանիքս գտնէր այս ալպոմները, կը զայրանային եւ կը ստիպէին կրօնական երգեր մտիկ ընեմ:»[10]: Տան երեգ տարի աշխատեցաւ երաժշտութեան խանութի մը մէջ եւ Twenty One Pilots խումբին նախկին թմբկահար՝ Քրիս Սալիհին հետ բարելաւեց իր կարողութիւնները[11][12]:
Գործընթացք
ԽմբագրելHouse of Heroes
ԽմբագրելՄարտ, 2010 թուականին Ճոշ միացաւ House of Heroes խումբին ու դարձաւ անոնց թմբկահարը, որովհետեւ նախկինը՝ Քոլին Ռիկզպին, բաժնուեցաւ խումբէն որպէսզի միանայ իր ընտանիքին հետ[13]:
Տանը House of Heroes խումբին շրջապտոյտին մաս կազմեց մինչեւ Հոկտեմբեր, 2010 թուական երբ նախկին թմբկահարը վերադարձաւ իր ճամբորդութիւնէն[14]:
Twenty One Pilots
Խմբագրել2011 թուականին Ճոշ Twenty One Pilots խումբին համերգներէն մէկուն հրաւիրուեցաւ անոնց թմբկահարին կողմէ (Քրիս Սալիհ)[15]: Տան տպաւորուեցաւ անոնց կատարողութեամբ,[16] ու վերջապէս ծանօթացաւ անոնց գլխաւոր երգիչին՝ Թայլըր Ժոսէֆին, ու անոնք դարձան լաւ ընկերներ[12][15]:
Ետքը այդ տարի, Նիք Թոմասը եւ Քրիս Սալիհը բաժնուեցան խումբէն որովհետեւ անոնք ժամանակ չ'ունէին երաժշտութեան համար: Միաժամանակ Ճոշը իր երաժշտութեան խանութի գործէն կ'արձակուի եւ կ'որոշէ մէկ համերգ մը ունենալ Թայլըրին հետ: Անոնք կը նուագեն միայն մէկ երգ երբ ոսկիկանները կը ստիպեն անոնց կեցնել իրենց հաներգը[12]: Այդ օրէն ետք, Ճոշը պաշտօնապէս դարձաւ խումբին թմբկահարը[4]: Թայլըրը եւ Ճոշը հրատարակեցին իրենց խումբին երկրորդ ալպոմը, Regional at Best 8 Յուլիս, 2011 թուականին եւ պայմանագրութիւն ստորագրեցին Atlantic Records-ին հետ Ապրիլ, 2012 թուականին[4]:
Twenty One Pilots-ին երրորդ ալպոմը, Vessel, թողարկուած էր 8 Յունուար, 2013 թուականին[17]: Իսկ խումբին չորրորդ ալպոմը, Blurryface, հրատարակուեցաւ 17 Մայիս, 2015 թուականին[18]:
Անձնական կեանքը
ԽմբագրելՏան ըսած է՝ «Որպէս պատանի, թմբուկ նուագելը իմ նախասիրած զբաղումս էր, իսկ հիմա ես կարողեմ ամէն օր այս մէկը կատարել որպէս իսկական երաժիշտ: Ես մանաւանդ կը սիրեմ իմ հարազատ անձերուս հետ նուագել մէկ սենեակի մը մէջ:»[19]:
Տանը քրիստոնեայէ[20][21] եւ Մայիս, 2013 թուականէն մինչեւ Սեպտեմբեր, 2014 թուական յարաբերութիւն ունեցած է դերասանուհի եւ երգչուհի՝ Տեպպի Ռայանին հետ[22][23]: Ան Յունուար, 2016 թուականէն սկսեալ ոչ մէկ անձի հետ յարաբերութիւն ունի[24]:
Ճոշը ունի ծառի կտած մը իր աջ ձեռքին վրայ որ կը ներկայացնէ իր հաւատքը: Բայց ան չ'ուզէր անոր իսկական իմաստը յայտարարուի ու տարածուի[25]:
Թէ Ճոշը եւ թէ Թայլըրը ունին "X" կտած մը իրենց մարմիններուն վրայ որ կը ներկայացնէ անոնց կապը ու յարաբերութիւնը իրենց հայրենիքին՝ Քոլոմպուսին: Անոնք կտածը ստացան Քոլոմպուսի մէջ, բեմին վրայ, իրենց համրգներէն մէկուն ժամանակ 2013 թուականին[26][27]: Տանին կտածը կը գտնուի իր աջ ականջին ետեւը[26][28]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Vogue, Vogue / A. Wintour — Condé Nast, 1892. — ISSN 0042-8000
- ↑ «Happy Birthday Josh Dun!»։ Fueled by Ramen։ June 18, 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 5, 2016-ին։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «With debut album set for release, Columbus duo Twenty One Pilots poised to break out»։ The Columbus Dispatch։ October 18, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 20, 2016-ին։ արտագրուած է՝ June 26, 2014
- ↑ «Twenty One Pilots Release New Single "Fairly Local"»։ samusicscene.co.za։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 4, 2016-ին։ արտագրուած է՝ July 9, 2015
- ↑ xxivmagazine։ «INTERVIEW: Twenty One Pilots»։ XXIV Magazine։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 9, 2015-ին։ արտագրուած է՝ July 9, 2015
- ↑ Sisario, Ben (May 27, 2015), Twenty One Pilots Tops Chart With 'Blurryface', Նյու Յորք Թայմս, http://artsbeat.blogs.nytimes.com/2015/05/27/twenty-one-pilots-tops-chart-with-blurryface/, վերցված է April 20, 2016
- ↑ «MessiahPulse Interview: Twenty One Pilots»։ YouTube։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ «Twenty One Pilots Talk Punk Rock Teen Years»։ YouTube։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ Greene, Andy (January 14, 2016), Twenty One Pilots: Inside the Biggest New Band of the Past Year, Rolling Stone, http://www.rollingstone.com/music/features/twenty-one-pilots-inside-the-biggest-new-band-of-the-past-year-20160114, վերցված է April 21, 2016
- ↑ «Vessel: Chatting With Twenty One Pilots' Tyler Joseph, Plus Reintroducing The Johnny Stallings Arts Program and Six Market Blvd»։ Huffington Post։ January 14, 2013։ արտագրուած է՝ June 26, 2014
- ↑ 12,0 12,1 12,2 «Interview: Twenty One Pilots, part 1»։ columbusalive.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 14, 2014-ին։ արտագրուած է՝ June 26, 2014։ «I worked at Guitar Center for three years, and the old drummer, I worked with him.»
- ↑ «House of Heroes Band Changes»։ Stereo Truth։ March 3, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 4, 2011-ին։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ «Colin's back!!! and the Suburba (n) Vagabonds Tour is coming soon!»։ House of Heroes' Facebook Page։ October 10, 2010։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ 15,0 15,1 «FaceCulture: Twenty One Pilots interview – Tyler and Josh (part 1)»։ YouTube։ արտագրուած է՝ June 26, 2014
- ↑ «Twenty One Pilots Interview with Richie T»։ X 96։ June 11, 2013։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ «Twenty One Pilots – Music, biography, Credits and Discography: AllMusic»։ արտագրուած է՝ February 1, 2013
- ↑ «SURPRISE! Twenty One Pilots Release "Blurryface" Early!»։ Radio 104.5։ May 17, 2015։ արտագրուած է՝ May 18, 2015
- ↑ Broom, Chris (February 21, 2016), Josh Dun of Twenty One Pilots: ‘I love getting together with people and letting music unify us’, The News, http://www.portsmouth.co.uk/what-s-on/gigs-and-music/josh-dun-of-twenty-one-pilots-i-love-getting-together-with-people-and-letting-music-unify-us-1-7232382#ixzz46SnuFAbZ, վերցված է April 21, 2016
- ↑ «Warrior News Winter 2012–13»։ Worthington Christian High School։ December 22, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 7, 2014-ին։ արտագրուած է՝ June 27, 2014։ «Joseph and Dun are both graduates of Christian schools, but their act isn't religious.»
- ↑ «Twenty One Pilots: Masters of the Culture of Encounter»։ Word of Fire։ January 7, 2014։ արտագրուած է՝ June 27, 2014։ «Twenty One Pilots is not a Christian band, but Tyler Joseph and Josh Dunn are both believers.»
- ↑ «Debby Ryan Instagram: 'Jessie' Star and Boyfriend Josh Dun Named Hot, Young Couple of 2014?»։ Fashion & Style։ March 28, 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 14, 2014-ին։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ «Debby Ryan's New Year's Eve Kiss With Boyfriend Joshua Dun»։ Disney Dreaming։ January 3, 2014։ արտագրուած է՝ June 27, 2014
- ↑ «13 Things We Learned Hanging Out With Twenty One Pilots»։ Rolling Stone Magazine։ January 20, 2016։ արտագրուած է՝ April 13, 2016
- ↑ «'I'm the ice cream, he's the cake. You get the whole thing with us': an interview with Twenty One Pilots»։ theedgesusu.co.uk։ արտագրուած է՝ July 2, 2014։ «It represents what I believe. I can tell you but all the tattoos we have are really quite a conversation piece. I could write a blog. But it's not necessarily really a direct answer, it's more of a conversation. It makes more sense face to face.»
- ↑ 26,0 26,1 «Twenty One Pilots Get Tattoos on Stage»։ YouTube։ արտագրուած է՝ July 1, 2014
- ↑ «Billy Hill's Tattoo TV Special – Tattooing 21 Pilots on Stage During Home Town Show»։ YouTube։ արտագրուած է՝ July 1, 2014
- ↑ Josh Dun instagram page