Մայամի Պիչ
Մայամի Պիչ (անգլերէն՝ Miami Beach), առողջարանային քաղաք ԱՄՆ Ֆլորիտա նահանգի մէջ, Մայամիի արուարձան է[1]։
Մայամի Պիչ | |
Miami Beach | |
![]() | |
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ |
---|---|
քաղաքապետ? | Philip Levine? |
Հիմնադրուած է՝ | 26 Մարտ 1915 թ. |
Տարածութիւն | 39,414777 քմ² քմ² |
ԲԾՄ | 1 մեթր մ |
Բնակչութիւն | 91 917 մարդ (2016) |
Կը գտնուի ափին | Biscayne Bay եւ Ատլանտեան ովկիանոս |
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի |
Հեռախօսային ցուցանիշ | 305 եւ 786 |
Փոստային ցուցանիշ | 33109, 33139, 33140 եւ 33141 |
Պաշտօնական կայքէջ | miamibeachfl.gov |
ՆկարագրութիւնԽմբագրել
Կը գտնուի Պիսքէյնի ծոցի եւ Ատլանտեան ովկիանոսի միջեւ ինկած կղզիի մը մէջ։ Ծոցը կը բաժնէ Մայամի Պիչը Մայամի քաղաքէն:
Քաղաքը յաճախ կը յիշատակուի Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացուած հասկացութեամբ՝ հակառակ անոր, որ այն առանձին քաղաքապետարան է։ 2000 թուականի մարդահամարի տուեալներով՝ քաղաքը ունեցեր է 87.933 բնակչութիւն, որուն 55,5%-ը այլ երկրներէ արտագաղթածներ էին: 2005 թուականին բնակչութեան թիւը նուազեր է մինչեւ 87 925 մարդ։ 1982 թուականին բնակչութեան մեծամասնութիւնը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թուականին ՝ ընդամէնը 19%-ը կամ 16.5 հազարը[2]։
Մայամի Պիչը Միացեալ Նահանգներու ամենայայտնի հանգստավայրերէն է։
ՊատմութիւնԽմբագրել
1979 թուականին Մայամի Պիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկուեր է պատմական վայրերու ազգային գրանցամատեանին մէջ: Art Deco շրջանը Արթ Տեքօ ճարտարապետութեան ամենամեծ հաւաքածոն է աշխարհի մէջ եւ կը ներառէ հարիւրաւոր պանդոկներ, հիւրանոցներ, տուներ եւ այլ վայրեր, որոնք կառուցուած են 1923-1943 թուականներուն[3]:
Մայամի Պիչի մէջ սպանուած է (իտալ.՝ Gianni Versace) Ճիաննի Վերսաչէն։
Քոյր-քաղաքներԽմբագրել
- Կաղապար:Country data Brazil Ֆորթալեզա, Պրազիլիա
- Կաղապար:Country data Canada Պրամփթոն, Քանատա
- Կաղապար:Country data Colombia Սանթա-Մարթա, Քոլումպիա
- Կաղապար:Country data Czech Republic Չեսքի-Քրումլով, Չեխիա
- Կաղապար:Country data Israel Նակարիա, Իսրայէլ
- Կաղապար:Country data Italy Պեսքարա, Իտալիա
- Կաղապար:Country data Japan Ֆուձիսավա, Ճափոն
- Կաղապար:Country data Mexico Քոսումել, Մեքսիքա
- Կաղապար:Country data Peru Իքա, Փերու
- Կաղապար:Country data Spain Ալմոնթէ, Սպանիա
ՊատկերասրահԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Carson Ruby Leach (1955)։ «40 Years of Miami Beach»։ Tequesta (Historical Association of Southern Florida) XV
- ↑ Waves of change disperse Miami Beach’s Jewish community — The New York Times
- ↑ «Miami Art Deco District – Official Art Deco District Visitors Guide»։ Miamiandbeaches.com։ դեկտեմբերի 31, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Սեպտեմբեր 1, 2010-ին։ արտագրուած է՝ հունիսի 30, 2013