Մայր Թերեզա (լրիւ անունը - Մայր Թերեզայ Գալգաթացի, իսկական անունը - Ակնես Կոնկա Պոյաճիու, ալպ.՝Agneze Gonxhe Bojaxhiu), կաթողիկէ միանձնուհի էր, «գթասրտութեան օրտեն»-ի հիմնադիրը, որ կը ծառայէր հիւանդներուն եւ աղքատներուն: Նոպելեան Մրցանակի դափնեկիր է (1979): Կաթողիկէ եկեղեցին դասած է երանելիներու շարքին[4]:

Մայր Թերեզա
ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu
Ծննդեան անուն ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu
Ծնած է 27 Օգոստոս, 1910
Ծննդավայր Սքոփյէ, Ալպանիա
Մահացած է 5 Սեպտեմբեր, 1997
Մահուան վայր Կալկաթա, Հնդկաստան[1][2]
Քաղաքացիութիւն Հնդիկ
Մայրենի լեզու Ալպաներէն[3]
Կրօնք Կաթողիկէ Քրիստոնեայ
Մասնագիտութիւն religious sister
Վարած պաշտօններ superior general?
Ծնողներ հայր՝ Nikollë Bojaxhiu?
Երեխաներ Հարլիալ, Մանիլալ, Ռամդաս, Դեւդաս
Կայքէջ motherteresa.org
Ստորագրութիւն

Ծագում

Խմբագրել

Որոշ տուեալներով ան ունի Հայկական ծագում, ինչի մասին Վազգէն Առաջինը յայտնած է Մայր Թերեզայի հետ հանդիպումէ մը ետք. «1988 թուականի Սպիտակի երկրաշարժէն ետք, երբ Մայր Թերեզան ժամանած էր Հայաստան, հանդիպեցաւ նաեւ Վազգէն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքին Մայր Թերեզան կաթողիկոսին պատմած է իր հայկական ծագման մասին: Անոր իսկական անուն ազգանունը Ակնեսսա Պոյաճեան է, հայրը Արեւմտեան Հայաստանէն է գաղթած է Ալպանիա, մայրն էլ ալպանուհի քրիստոնեայ է

Թերեզա անունը ստացած է 1931 թուականին ի պատիւ 1927 թուականին սուրբերու դասին դասուած ֆրանսուհի Թերեզայի (Թերեզայ Լիզյեցի), ով յայտնի էր իր բարութեամբ եւ գթասրտութեամբ:

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած Anjezë Gonxhe Bojaxhiu (gonxhe կը նշանակէ "վարդի բողբոջ" կամ "փոքր ծաղիկ" Ալպաներէնով) 26 Օգոստոս 1910-ին Քոսովար Ալպանեան ընտանիքի մը մէջ[5][6][7][8][9]: Ան իր կնունքի օրը, 27 Օգոստոսը, կը համարէ իր «իսկական ծննդեան օրը»:[10] Իր ծննդավայր Սքոփյէն, հիմա Մակեդոնիոյ մայրաքաղաք, Օսմանեան Կայսրութեան մէկ մասն էր մինչեւ 1918 երբ եղաւ Իուկոսլավիոյ իշխանութեան տակ:[10][11]

 
Մայր Թերեզայի Հանգստեան Տուն, Սքոփյէ.

Պարգեւներ եւ Մրցանակներ

Խմբագրել
  1. 1962 թ. Բատմա Շրի՝ Հնդկաստանի 2-րդ ամենաբարձր մրցանակը
  2. 1963 թ. «Լոդոսի Տիրուհի» հնդկական շքանշան
  3. 1969 թ. «Ասիայի ամենաարժանի կնոջը` աղքատներու հետ անսահման եւ անդադրուն աշխատանքի համար»
  4. 1971 թ. Յովհաննէս 23-րդ պապի անուան խաղաղութեան մրցանակ
  5. 1971 թ. Պոստընի «բարի սամարացի» մրցանակ
  6. 1972 թ. Նեհրու մրցանակ համաշխարհային գիտակցութեան համար
  7. 1973 թ. Լոնտոնի Տեմպլտընի մրցանակ՝ կրօնի մէջ առաջադիմութեան համար
  8. 1973 թ. «բոլոր մայրերու մայր» մրցանակ
  9. 1974 թ. «տիեզերական մայր» մրցանակ
  10. 1974 թ. Եմենի վարչապետի մրցանակ՝ Պատուոյ թուր
  11. 1975 թ. հոկտ. 23 Հիւսիսային Գարոլայնա համալսարանի Ալպերթ Շուայցըրի համաշխարհային մրցանակ
  12. 1975 թ. Գանատա, Էնդիկոնեշ Նովասգոտիա պատուաւոր անդամի կոչում
  13. 1976 թ. Ինտիրա Կանտիի կողմէ Վիսուաբեւարատ համալսարանի բարձրագոյն Տեշիկոտամայ (գրականութեան տոկդոր)
  14. 1977 թ. Քեմպրիճ, աստուածաբանութեան պատուաւոր տոկդորի կոչում
  15. (1979) Խաղաղութեան Նոպելեան Մրցանակի դափնեկիր
  16. 1980 թ. Ինտիրա Կանդիի կողմից, Պհարադ Ռանտա՝ «հնդկաստանի գոհարէ մրցանակ
  17. 1981 թ. Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարանը բժշկութեան եւ վիրաբուժութեան երախտապարտութեան պատուաւոր վկայական
  18. 1983 թ. նոյ. 24 Եղիսաբեթ Բ-ի կողմէ Տելիի նախագահական պալատին մէջ Արժանասիրութեան Պատուաւոր շքանշան
  19. (1985) «ազատութեան շքանշան» - ստացած է ԱՄՆ նախագահ Ռոնըլտ Ռեյկընէն
  20. 1988 թ. Խաղաղութեան մրցանակ Մոսկուայի Խաղաղութեան կոմիտէի կողմէ
  21. 1989 թ. Աշխարհի կանանց մրցանակ՝ Լէյտի Տիանայի կողմէ
  22. 1992 թ. ՄԱԿ-ի մշակոյթի բաժնի խաղաղութեան, կրթութեան, աղքատին նուիրաբերուած կեանքի մրցանակ
  23. 1994 թ. Իւ Տենդ խաղաղութեան մրցանակ՝ մարդկութեան համար անդուլ աշխատանքի համար
  24. 1996 թ. օգոստ. ԱՄՆ Պատուաւոր քաղաքացի պարգեւ (մինչ այդ տրուել է 2 անգամ)
  25. 1997 թ. մայիս ԱՄՆ Գոնկրէսի ոսկէ մետալ

Տե՛ս նաեւ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Deutsche Nationalbibliothek Record #118642707 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1748-720X.2005.tb00500.x/pdf
  3. zespół autorów https://encyklopedia.pwn.pl/haslo/Teresa;3986597.html
  4. Նոպելեան Մրցանակի պաշտօնական կայքէջ.
  5. Poplin Mary (28 January 2011)։ The Marriage Devotional: 365 Simple Ways to Celebrate Your Love։ InterVarsity Press։ էջ 97։ ISBN 978-0830834723։ «Մայր Թերեզա, Albanian Catholic Nun Founder of the missionaries of charity» 
  6. Group Salisbury (28 January 2011)։ The Salisbury Review, Volumes 19–20։ InterVarsity Press։ էջ 2։ ISBN 978-0830834723։ «Մայր Թերեզա,Albanian by birth» 
  7. «Kosovo to Honor Mother Teresa»։ Zenit։ 6 March 2007։ արտագրուած է՝ 15 November 2014 
  8. «Mother Teresa Beyond the Image»։ New York Times։ 1997։ արտագրուած է՝ 15 November 2014 
  9. Alpion Gëzim (2006)։ Mother Teresa: Saint or Celebrity?։ Taylor & Francis։ ISBN 0203087518։ արտագրուած է՝ 15 November 2014։ «the nun's mother was born in Prizren in Kosova, her family came originally from the Gjakova region, also in Kosova» 
  10. 10,0 10,1 (2002) "Մայր Թերեզա of Calcutta (1910–1997)". Vatican News Service. Retrieved 30 May 2007.
  11. «The Nobel Peace Prize 1979: Mother Teresa»։ www.nobelprize.org։ արտագրուած է՝ 11 August 2012 

Արտաքին յղումներ

Խմբագրել