Մայքըլ Ճորտըն
Մայքլ Ճեֆրի Ճորտըն (անգլերէն՝ Michael Jeffrey Jordan, 17 Փետրուար 1963[1][2][3][…], Պրուքլին, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5][1]), ամերիկացի նշանաւոր նախկին պասքէթպոլիստ, յարձակող պաշտպան (երկրորդ համար\shouting guard)։[10] Ներկայացուցած է Պասքէթպոլի ազգային կազմակերպութիւնը (NBA) «Շիքակօ Պուլզ» եւ «Ուաշինկթըն Ուիզարտս» ակումբներուն մէջ։ Կը համարուի բոլոր ժամանակներու մեծագոյն պասքէթպոլիստը, որ լուրջ դեր խաղցած է 80-ական եւ 90-ականներուն պասքէթպոլի պատմութեան մէջ։ «Շիքակօ Պուլզի» կազմին մէջ Ճորտըն վեց անգամ նուաճած է NBA-ի առաջնութիւնը՝ 1991, 1992, 1993, 1996, 1997 եւ 1998 թուականներուն։[11][12]
Մայքըլ Ճորտըն անգլերէն՝ Michael Jeffrey Jordan | |
---|---|
| |
Ծնած է | 17 Փետրուար 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Պրուքլին, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5][1] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6] |
Ազգութիւն | Ափրիկեցի-ամերիկացի[7][8] |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր |
Emsley A. Laney High School? Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում? Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում?[9] |
Ազդուած է | Դևիդ Թոմփսոն (բասկետբոլիստ)?, Ուոլթեր Դևիս?, Ջերի Ուեսթ? եւ Ջուլիուս Իրվինգ? |
Մասնագիտութիւն | բասկետբոլիստ, բեյսբոլիստ, մամլո քարտուղար, ձեռնարկատէր, ինքնակենսագիր |
Ամուսին | Yvette Prieto? |
Ծնողներ | հայր՝ James R. Jordan, Sr.?[1], մայր՝ Deloris Jordan? |
Երեխաներ | Jeffrey Jordan?, Marcus Jordan?, Ysabel Jordan?, Victoria Jordan? եւ Jasmine M. Jordan? |
Ստորագրութիւն |
Իր ֆենոմէնալ բարձր ցատկոտունակութեան համար Մայքլ ստացաւ «Air Jordan» եւ «Պարոն թեթեւութիւն»` «His Airness» անուանումները։ Ան նաեւ կը համարուի պասքէթպոլի պատմութեան մէջ լաւագոյն պաշտպաններէն մէկը։[13]
1991 թուականին ան յաղթեց NBA-ի մէջ իր առաջին մրցաշարին «Պուլզ»-ի հետ, իսկ արդէն 1992 եւ 1993 թուականներուն կրկնեց այդ յաջողութիւնը։
Հօր մահէն յետոյ 1993-1994 թուականներուն Ճորտընը յանկարծակիօրէն հեռացաւ պասքէթպոլէն եւ փորձեց առաջ երթալ պէյսպոլով։
1995 թուականին ան վերադարձաւ պասքէթպոլի դաշտ եւ օգնեց «Պուլզ»-ին նուաճելու եւս երեք կոչում (1996, 1997, 1998), միաժամանակ NBA-էն ներս իր խումբին հետ միասին սահմանելով ռեկորդներ՝ (1995/96 թուականներու մրցաշար) տանելով դեռեւս չգրանցուած 72 յաղթանակ մէկ մրցաշարքի ընթացքին։ Երկրորդ անգամ ան ասպարէզը ձգեց 1999 թուականին, սակայն 2001 թուականին կրկին վերադարձաւ արդէն «Ուաշինգթըն Ուիզարտս» խումբին մաս կազմած։
1984 թուականին Ճորտըն պայմանագիր ստորագրեց NIKE ընկերութեան հետ, ուր յատուկ Մայքլին համար ստեղծեց մարզական կօշիկներ՝ Air Jordans անուանումով։ Նախագիծը այնքան յաջողած էր, որ Air Jordans-ը դարձաւ առանձին վաճառանիշ։ Ճորտըն խաղաց «Տիեզերական խաղ» ֆիլմին մէջ (1996)։ Ան Oakley Inc ընկերութեան ղեկավարման բաժնի կազմին մէջ է։
Այժմ կը համարուի հիմնական սեփականատէրը, ինչպէս նաեւ կը կարգաւորէ «Շառլոդ Բոբգադս» ակումբի պասքէթպոլի հարցերը։
2010 թուականի Փետրուարին աճուրդը շահեցաւ եւ իրաւունք ստացաւ հիմնական սեփականատէր Լ. Ճոնսոնէն գնելու խումբի վերահսկողութեան փաթեթներու բաժնետոմսերը։[14]
Այս կերպով Մայքլ Ճորտան առաջին պասքէթպոլիստն էր, ով դարձաւ NBA-ի սեփականատէր։
Ներկայիս կը հանդիսանայ «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.nba.com/history/legends/michael-jordan/
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/1035/michael-jordan
- ↑ 5,0 5,1 5,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/1035/michael-jordan
- ↑ http://espn.go.com/blog/truehoop/miamiheat/archive/_/month/june-2011/count/16
- ↑ Բասկետբոլի ազգային ասոցիացիա — 1946.
- ↑ BlackPast.org — 2004.
- ↑ (unspecified title)
- ↑ Rein, Kotler and Shields, p. 173.
- ↑ Markovits and Rensman, p. 89.
- ↑ «The NBA's 75th Anniversary Team, ranked: Where 76 basketball legends check in on our list»։ ESPN.com։ February 21, 2022։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 23, 2022-ին։ արտագրուած է՝ July 18, 2024։ «Jordan is widely regarded as the greatest basketball player of all time – he changed so many different facets of the league – but maybe most of all, he showed players they could grow themselves into a global brand on and off the floor with stellar play and the right marketing machine behind it all.»
- ↑ «Legends profile: Michael Jordan»։ NBA.com։ September 14, 2021։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 8, 2022-ին։ արտագրուած է՝ August 8, 2022
- ↑ Berkow, Ira (June 15, 1991). "Sports of The Times; Air Jordan And Just Plain Folks". Archived April 4, 2019, at the Wayback Machine.. The New York Times. Retrieved October 30, 2023.