Մարտիկ Մարտիկեան

Մարտիկ Մարտիկեան (արաբերէն՝ مارديك مارديكيان‎, անգլերէն՝ Mardig Mardigian) ծնած է 14 Մարտ 1992-ին, Սուրիա, Լաթաքիա, ֆութպոլի մարզիկ, ներկայիս կը խաղայ Ալ-Ճազիրա Յորդանանեան ակումբին մէջ:

Մարտիկ Մարտիկեան
Ծնած է 14 Մարտ 1992(1992-03-14)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լաթակիա, Սուրիա
Քաղաքացիութիւն Flag of Syria.svg Սուրիա
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

ԿենսագրութիւնԽմբագրել

Ծնած է Սուրիոյ Լաթաքիա մարզին մէջ, 14 Ապրիլ 1994-ին: Ծագումով հայ է, իսկ քաղաքացիութեամբ՝ սուրիացի: Որդին է Գէորգ Մարտիկեանի, ով ճանչուած է իբրեւ Սուրիոյ պատմութեան մէջ ՝ութպոլի ամենալաւ մարզիկներէն մէկը:

Ֆութպոլի ԱսպարեզԽմբագրել

ՍուրիաԽմբագրել

Մարտիկ Մարդիկեան ֆութպոլի իր առաջին քայլերը առաւ՝ խաղալով սուրիական Հութթին ակումբին մէջ։ Այս ակումբին հետ իր չորս խաղերուն ընթացքին կրցաւ արձանագրել հինգ կէտ:

ՊահրէյնԽմբագրել

Հութթին ակումբի մէջ իր յաջող խաղերէն ետք, ան ստացաւ բազմաթիւ գնահատագիրներ եւ առաջարկներ GCC-ի տարբեր ակումբներէն: Ի վերջոյ ան տեղափոխուեցաւ Ռիֆֆա ակումբ 2012 թուականին։ Այս խումբին հետ եւս իր խաղացած խաղերուն արձանագրեց հինգ կէտ (մէկ կէտը՝ Ալ Նահտա ակումբին դէմ GCC Champions League-ի զտման մրցումներուն ժամանակ):

Վերադարձ դէպի ՍուրիաԽմբագրել

Վերադառնալով Սուրիա՝ ան կը վերսկսի խաղալ Հութթին խումբին հետ եւ արձանագրեց չորս կէտ:

ՅորդանանԽմբագրել

Ա 2013-ին կ'երթայ Յորդանան, ուր Ալ Ճազիրա ակումբին հետ կը կնքէ պայմանագիր։ Այս ակումբին հետ խաղացած խաղերուն, ընդհանուր գումարով կ'արձանագրէ ութ կէտ:

ՕմանԽմբագրել

Նոյն մրցաշրջանի ժամանակ ան կը տեղափոխուի Օման եւ վեց ամսուան պայմանագիր կը ստորսգրէ Oman Professional League-ի Սոհար ակումբին հետ: Անոր այս քայլը իր ասպարէզին ամենալաւ որոշումներէն մէկը կը դառնայ, ուր ան կ'արձանագրէ տասնմէկ կէտ եւ պատճառ կը դառնայ որ ակումբը շարունակէ մնալ ցանկի առաջնակարգ ակումբներուն շարքին:

17 Յուլիս 2014-ին ան մէկ տարուան պայմանագիր կը ստորագրէ Ֆանճա ակումբին հետ, սակայն նոյն տարուան Դեկտեմբերին ան կը ձգէ այս ակումբը:

ՔաթարԽմբագրել

19 Յունուար 2015-ին ան վեց ամսուան ժամկէտով կը կնքէ պայմանագիր Club of Qatargas League-ի Ալ Մարխիա ակումբին հետ:

Ակումբային Ասպարէզի ՎճակագրութիւնԽմբագրել

Ակումբ Շրջան Բաժանմունք Լիկա Բաժակ Անարժէք Այլ Ընդհանուր
Apps Կէտ Apps Կէտ Apps Կէտ Apps Կէտ Apps Կէտ
Հութթին 2010–11 Syrian Premier League - 2 - 2 0 0 0 0 - 4
2011–12 - 4 - 0 0 0 0 0 - 4
2012–13 - 4 - 0 0 0 0 0 - 4
Ընդհանուր - 10 - 2 0 0 0 0 - 12
Ալ Րիֆֆա 2011–12 Bahraini Premier League - 4 - 0 0 0 0 1 - 5
Ընդհանուր - 4 - 0 0 0 0 1 - 5
Ալ Ճազիրա 2012–13 Jordan Premier League - 8 - 0 0 0 0 0 - 8
Ընդհանուր - 8 - 0 0 0 0 0 - 8
Սոհար 2013–14 Oman Professional League 22 11 0 0 0 0 0 0 22 11
Ընդհանուր 22 11 0 0 0 0 0 0 22 11
Ֆանճա 2014–15 Oman Professional League - 3 0 0 0 0 0 0 - 3
Ընդհանուր - 3 0 0 0 0 0 0 - 3
Ամբողջ ասպարէզի ընթացքին - 36 - 2 0 0 - 1 - 39

Միջազգային ԿէտերԽմբագրել

Կէտ Թուական Մրցավայր Հակառակորդ Հաշուեցուցակ Արդիւնք Մրցակցութիւն
1 24 March 2015 Saida International Stadium, Sidon, Lebanon Լիբանան 2–0 2–2 Միջազգային Ընկերական
2 2 June 2017 Sultan Qaboos Sports Complex, Muscat, Oman Օման 1–1 1–1 Միջազգային Ընկերական
3 7 June 2017 Ajinomoto Stadium, Chōfu, Japan Ճափոն 1–0 1–1 Kirin Cup 2017

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. (unspecified title)

Արտաքին յղումներԽմբագրել