Մաքս Մաքսուտեան
Մաքս Մաքսուտեան (12 Յունիս 1881, Իզմիր- 20 Յուլիս 1976, Օ տը Սեն (Ֆրանսա)), ֆրանսահայ դերասան։
Մաքս Մաքսուտեան | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն |
ֆրանսերէն՝ Max Agop Maxudian Մաքս Մաքսուտեան |
Ծնած է | 12 Յունիս 1881 |
Ծննդավայր | Իզմիր |
Մահացած է | 20 Յուլիս 1976 (95 տարեկան) |
Մահուան վայր | Պուլոն - Պիյանքուռ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | հայ |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր | Փարիզի երաժշտանոց |
Մասնագիտութիւն | դերասան |
ԿենսագրութիւնԽմբագրել
Մաքս Մաքսուտեան ծնած է Իզմիր: 12 տարեկանին ծնողներուն հետ արտագաղթած է Ֆրանսա։ 1904 թուականին աւարտած է Փարիզի երաժշտանոցի թատերական բաժինը, աշակերտած է «Քոմետի ֆրանսեզ»-ի նշանաւոր դերասան Սիլվենին։ Տրիպոլէի (Վիկթոր Հիւկոյի «Արքայն զբօսնու») մենախօսութեան համար արժանացած է ողբերգութեան առաջին մրցանակին։ Դերասանի արուեստին բնորոշ եղած է ողբերգական խաղի ոճը, ներքին մեծ թափը, յստակ առոգանութիւնը, շարժուձեւի ներդաշնակութիւնը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիւ ընդունուած է Փարիզի «Օտէոն» ազգային թատրոն, հանդէս եկած է Մոլիերի «Ագահ», «Թարթիւֆ» եւ այլ փիեսներով։ Խաղցած է Սարա Պեռնարի խումբին՝ կատարելով գլխաւոր դերեր, շրջագայիլ Եւրոպա, Ամերիկա (1911)[1]։
1912-1949 թուականներուն նկարահանուած է մի քանի տասնեակ շարժապատկեներու մէջ[2]`
- «Ատրիէնա Լեկուվրիոր»
- «Էլիզապէթ, Անգլիոյ Թագուհին» (Սարա Պեռնարի մասնակցութեամբ, 1913)
- «Երկաթէ Մարդը», 1914
- «Սպիտակ գոգնոց», 1917
- «Անիւ», 1923[3]
- «Հոգու Աչքերը», 1924
- «Սիրոյ Շատրուանը», 1924
- «Արաբը», 1924
- «Արթնացում», 1925
- «Իմ Փարիզը», 1927
- «Նաբոլիոն», 1927
- «Կանաչ Թութակ», 1928
- «Աշտարակով Տունը» (La Maison de la Fléche), 1930
- «Վենեցիական Գիշերներ», 1931
- «Երեք Վալս», 1935
- «Tondelayo» («Սպիտակ Բեռ»), 1937
- «Երեք Վալս», 1938
- «Մարմին Ունեցող Սատանան», 1947
- «Յիշողութիւնները Ենթակայ Չեն Վաճառքի», 1948
ԳրականութիւնԽմբագրել
Jung, Uli & Schatzberg, Walter. Beyond Caligari: The Films of Robert Wiene. Berghahn Books, 1999.