Միքայէլ Գրիգորեան (բեմադրիչ)

Միքայէլ Գրիգորեան (1940, հոկտեմբեր 2, Թիֆլիս), բեմադրիչ։ Վրաստանի ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1982

Միքայէլ Գրիգորեան
Ծնած է Հոկտեմբեր 2 1940
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ?
Մասնագիտութիւն բեմադրիչ
Աշխատավայր Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն
Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն

Կենսագրութիւն

Խմբագրել

Միքայէլ Գրիգորեանը ծնած է 1940 թուականին, Թիֆլիսի մէջ՝ Խարփուխ թաղամասին մէջ։ 1957 թուականին Ստեփան Շահումեանի անունը կրող Թիֆլիսի պետական հայդրամայի թատրոնի օժանդակ դերասան։ Կ'ընդունուի Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ, սակայն երրորդ կուրսէն կը տեղափոխուի եւ 1965 թուականին կ'աւարտէ Թիֆլիսի Շոթա Ռուսթաւելու անուան գեղարուեստա-թատերական պետական ինստիտուտի՝ Դոդո Ալեքսիձէի դասարանը։ 1965 թուականին կ'ըլլայ Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր, 1970-1974 եւ 1980-1994 թուականներուն կ'ըլլայ թատրոնի գլխաւոր ռեժիսորը, ապա նաեւ՝ գեղարուեստական ղեկավարը։ 1994 թուականին կը տեղափոխուի Մոսկուա, ուր շուրջ տասը տարի կ'աշխատի որպէս հեռուստախմբագիր, ապա՝ Ռուսաստանի OPT եւ PTP ալիքներու ռատիոխմբագիր[1][2]։

Բեմադրութիւններ

Խմբագրել
  • «Ծառերը կանգնած են մահանում»
  • «Արշակ Երկրորդ»
  • «Խաթաբալա»
  • «Չար ոգի»
  • «Սողոմոն Թեհլիրեան»
  • «Չարլէի մորաքոյրը»
  • «Կուկարաչա»
  • «Հավերժութեան օրէնքը»
  • «Պատուհանէն այն կողմ գարուն է»

1988 թուականին Սպիտակի երկրաշարժին նուիրուած կը բեմադրէ «Եռաձայն պատարագ» բիէսը, որ կը բեմադրուի նաեւ Հայաստանի եւ Լիտուաի մէջ։

Մրցանակներ

Խմբագրել
  • Վրաստանի արուեստի վաստակաւոր գործիչ
  • «Պատուո շքանշանի» ասպետ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Միքայել Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-01-03-ին։ արտագրուած է՝ 2018-02-20 
  2. «Նշեցին Միքայէլ Գրիգորեանի 72-ամեակը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2015-10-13