Մոնմարթրի Գերեզմանատուն

Մոնմարթրի Գերեզմանատուն (ֆրանսերէն՝ Cimetière de Montmartre)՝ 19րդ դարուն հիմնուած գերեզմանատուն մը Փարիզին մէջ։ Պաշտօնպէս յայտնի է որպէս՝ «Հիւսիսային գերեզմանատուն», մեծութեամբ երրորդն է Փէր Լաշէզ եւ Մոնփարնասի Գերեզմանատուներէն ետք:

Պատմութիւն

Խմբագրել

Մոնմարթրի Գերեզմանատունը բացուած է 1825 թուականի Յունուար 1-ին: Սկզբնապէս յայտնի էր որպէս la Cimetière des Grandes Carrières (Մեծ Հանքերու գերեզմանատուն)[1] Անունը կը ցուցամեր գերեզմանատունի իւրայատուկ տեղը՝ կիփսի հանքը: Ֆրանսական յեղափոխութեան ատենը անիկա օգտագործուած էր զանգուածային թաղումներու համար: Անիկա կառուցուած էր փողոցի մակարդակէն ցածր ձգուած կիփսի հանքին տեղը: Անոր օգտագործուող միակ մուտքը կառուցուած է Avenue Rachel-ին կողմէն:[2]
Գերեզմանատունը յարգի է զբօսաշրջիկներուն համար եւ կը հանդիսանայ վերջին հանգրուանը Մոնմարթրի տարածքին ապրած եւ ստեղծագործած բազմաթիւ արուեստագէտներուն համար:

Նշանաւոր Թաղուածներ

Խմբագրել
 
Հայնրիխ Հայնէի գերեզմանը
 
Պուլանժէ ընտանիքին գերեզմանը
  • Ատոլֆ Ատամ (Adolphe Adam, 1803–1856)՝ երաժշտահան
  • Շարլ-Վալանթէն Ալքան (ֆրանսերէն՝ Charles-Valentin Alkan, 1813–1888)՝ երաժշտահան
  • Անտրէ-Մարի Ամփեր (ֆրանսերէն՝ André-Marie Ampère, 1775–1836) բնագէտ, որուն անունով է ամփեր ելեկտրականութեան միաւորը
  • Հեքթոր Պերլիոզ (ֆրանսերէն՝ Hector Berlioz, 1803–1869)՝ երաժշտահան
  • Ֆրանսուա Քլոտ Ամուր (ֆրանսերէն՝ François Claude Amour, 1739-1800)՝ ռազմական գործիչ
  • Լիլի Պուլանժէ (ֆրանսերէն՝ Lili Boulanger, 1893–1918)՝ երաժշտահան
  • Նատիա Պուլանժէ (ֆրանսերէն՝ Nadia Boulanger, 1887–1979)՝ երաժշտահան
  • Վացլաւ Պրոժիք (Václav Brožík, 1851–1901)՝ չեխ նկարիչ
  • Տալիտա (Dalida, 1933–1987)՝ իտալա-ֆրանսացի երգչուհի, դերասանուհի
  • Էտկար Տեկա (Edgar Degas, 1834–1917)՝ նկարիչ, քանդակագործ
  • Ալեքսանտր Տիւմա որդի (Alexandre Dumas, 1824–1895)՝ վիպասան, թատերագիր
  • Լէոն Ֆուքոյ (Léon Foucault, 1819–1868)՝ գիտնական
  • Շարլ Ֆուրիէ (Charles Fourier, 1772–1837)՝ ուտոպիական ընկերվար (utopian socialist)
  • Թէոփիլ Կոթիէ (Theophile Gautier, 1811–1872)՝ բանաստեղծ, վիպագիր
  • Ժան-Լէոն Ժերոմ (Jean-Léon Gérôme, 1824–1904)՝ նկարիչ
  • Էտմոն տը Կոնքուր (Edmond de Goncourt, 1822–1896)՝ գրող, հիմնած է Կոնքուրի մրցանակը
  • Ժան-Պաթիսթ Կրեոզ (Jean-Baptiste Greuze, 1725–1805)՝ նկարիչ
  • Հայնրիխ Հայնէ (Heinrich Heine, 1797–1856)՝ գերմանացի բանաստեղծ
  • Օկիւսթ տը Մոնֆերան (Auguste de Montferrand, 1786–1858)՝ ճարտարապետ
  • Կիւսթաւ Մորոյ (Gustave Moreau, 1826–1898)՝ նկարիչ
  • Ժաք Օֆենպախ (Jacques Offenbach, 1819–1880)՝ գերմանական ծագումով ֆրանսացի երաժշտագէտ
  • Ատոլֆ Սաքս (Adolphe Sax, 1814–1894)՝ նուագարաններու վարպետ
  • Քլոտ Սիմոն (Claude Simon, 1813–2003)՝ վիպագիր
  • Սթենտալ (Stendhal, 1783–1842)՝ վիպագիր
  • Էմիլ Զոլա (Émile Zola, 1840–1902)՝ գրող (տեղափոխուած է Փանթէոն 1908-ին)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Waldman Benjamin։ «The Treasures of the Montmartre Cemetery»։ untapped cities։ արտագրուած է՝ 10 July 2014 
  2. «Montmartre cemetery»։ Mairie de Paris։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 July 2014-ին։ արտագրուած է՝ 10 July 2014